Լուկակու. Ես գիտեմ, որ Սուլշերը կմնա ՄՅՈւ-ում

Լուկակու. Ես գիտեմ, որ Սուլշերը կմնա ՄՅՈւ-ում

07/03/2019 - 16:22

«Մանչեսթեր Յունայթեդի» հարձակվող Ռոմելու Լուկակուն Չեմպիոնների լիգայի 1/8-րդ եզրափակչում ՊՍԺ-ի դեմ հաղթանակից հետո հայտարարել է, որ կարծում է՝ Սուլշերը կմնա ՄՅՈւ-ում:

«Ես գիտեմ, որ նա կմնա, դրանում կասկած լինել չի կարող: Ե՛ւ ինքը, և՛ խաղացողները ուզում են, որ նա մնա:

Մենք շատ լավ ենք խաղում. այնպես, ինչպես պետք է խաղա «Մանչեսթեր Յունայթեդը»:

Սուլշերը երիտասարդ մարզիչ է և ունի երիտասարդ խաղացողներ: Իդեալական միջավայր է զարգանալու համար: Հույս ունեմ, որ առաջիկայում մեզ մրցանակներ են սպասվում:

Կարծում եմ՝ նրանք ամեն ինչ քննարկել են: Ես ուրախ եմ, որ Օլե-Գունարը մեզ հետ է: Հուսամ՝ նա դեռ երկար կմնա:»,- ասել է Լուկակուն Viasat Football-ին տված հարցազրույցում:

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2022