Լուկակուն չի խաղա Ռուսաստանի հավաքականի դեմ

Լուկակուն չի խաղա Ռուսաստանի հավաքականի դեմ

21/03/2019 - 11:20

Բելգիայի հավաքականի գլխավոր մարզիչ Ռոբերտո Մարտինեսը հայտնել է, որ Ռոմելու Լուկակուն չի մասնակցի Եվրո-2020-ի որոկավորման փուլի Ռուսաստանի հավաքականի դեմ առաջիկա հանդիպմանը:

«Լուկակուն կմնա թիմում: Ռուսաստանի դեմ խաղից հետո մենք կորոշենք՝ կարո՞ղ է նա արդյոք մասնակցել Կիպրոսի դեմ հանդիպմանը, թե ոչ»,- Մարտինեսի խոսքն է մեջբերում Het Nieuwsblad-ը:

Ռուսաստանի և Բելգիայի հավաքականները կմրցեն այսօր՝ մարտի 21-ին Բրյուսելում:

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023