Կլոպի Heavy Metal-ը շարունակում է փայլել. Լիվերպուլը ջախջախեց Էվերտոնին🎥
Անգլիական Պրեմիեր լիգայի 14-րդ տուրում կայացավ մերսիսայդյան հերթական դերբին, որի շրջանակում «Էվերտոնը» «Գուդիսոն Պարկ» մարզադաշտում մրցեց «Լիվերպուլի» դեմ։
Հանդիպման ողջ ընթացքում Յուրգեն Կլոպի թիմն ուներ մեծ առավելություն և որևէ շանս չտվեց մրցակցին` հաղթելով 4:1 հաշվով։
«Լիվերպուլի» կազմից դուբլի հեղինակ դարձավ Մոհամեդ Սալահը, մեկական անգամ էլ աչքի ընկան Ջորդան Հենդերսոնն ու Դիոգու Ժոտան։
«Էվերտոնի» միակ գոլն էլ խփեց Դեմարայ Գրեյը։
Այս հաղթանակից հետո «Լիվերպուլը» վաստակեց 31 միավոր և զբաղեցնում է 3-րդ հորիզոնականը։
«Էվերտոնը» 15 միավորով, 14-րդն։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# ԱՊԼ, Դեմարայ Գրեյ, Դիեգու Ժոտա, Էվերտոն, Լիվերպուլ, Մոհամեդ-Սալահ, Յուրգեն-Կլոպ, Ջորդան Հենդերսոն