Չելսին չի պատժի Արիսաբալագային
Անգլիայի Լիգայի Գավաթի խաղարկության եզրափակչի («Չելսի»-«Մանչեսթեր Սիթի», 0:0, 3:4) լրացուցիչ ժամանակում լոնդոնյան թիմի դարպասապահ Կեպա Արիսաբալագայի պահվածքը շարունակում է բրիտանական մարզական մամուլի քննարկման հիմնական թեմաներից մեկը լինել:
Հիշեցնենք, որ թեթև վնասվածք ստացած իսպանացի դարպասապահին գլխավոր մարզիչ Մաուրիցիո Սարին փոխարինելու որոշում էր կայացրել, բայց Կեպան հրաժարվել է լքել խաղադաշտը՝ շարունակելով հանդիպումը: Կատարվածը նյարդայնացրել է մարզչին:
BBC-ն հայտնում է, որ «Չելսիի» ղեկավարությունը չի պատժի դարպասապահին:
Հարկ է նշել, որ հետխաղյա ասուլիսում Սարին խոսել է կատարվածի մասին՝ նշելով, որ ընդամենը տեղի է ունեցել թերըմբռնում: Արիսաբալագան էլ իր հերթին հայտնել է, որ հարգում է Սարիի հեղինակությունը և իրապես պատրաստ է եղել շարունակել հանդիպումը: