Կարիուսը բողոքել է աշխատավարձը չստանալու համար
Լորիս Կարիուսը, ում իրավունքները պատկանում են «Լիվերպուլին», «Բեշիքթաշում» բախվել է խնդիրների:
25-ամյա գերմանացու գործակալը հունվարին դիմել էր ՖԻՖԱ՝ պնդելով, որ թուրքական ակումբը չի վճարել իր հաճախորդի 4 ամսվա աշխատավարձը, որը կազմում է մոտ 1 մլն ֆունտ, հայտնում է The Telegraph-ը:
ՖԻՖԱ-ի ներկայացուցիչը հաստատել է, որ Կարիուսի բողոքը հետաքննվում է:
«Մենք կարող ենք հաստատել, որ ստացել ենք հայց Լորիս Կարիուսից ընդդեմ «Բեշիքթաշ» ակումբի:
Հայցը հիմա հետաքննության փուլում է, դրա համար չենք կարող որևէ մեկնաբանություն տալ»,- ասել է ՖԻՖԱ-ի ներկայացուցիչը:
Թուրքական ակումբը ոչ մի կերպ չի մեկնաբանել իրավիճակը:
Ավելի վաղ «Բեշիqթաշի» գլխավոր մարզիչ Շենոլ Գյունեշը հայտարարել էր, որ Կարիուսի հետ ինչ-որ բան այն չէ և նրա մոտ լճացում է:
Գերմանացի դարպասապահը ամռանը «Լիվերպուլից» վարձակալության հիմունքներով տեղափոխվել էր «Բեշիqթաշ»: