Interfootball-ի հետևորդների 61% կարծում է, որ Խոակին Կապառոսը պետք է շարունակի գլխավորել Հայաստանի հավաքականը
Ազգերի լիգայի 2022/23 խաղարկության առաջին չորս հանդիպումների շրջանակում Հայաստանի հավաքականը B դիվիզիոնի 1-ին խմբում վաստակեց միայն 3 միավոր և եզրափակում է այն։
Interfootball-ը, Շոտլանդիայից 1:4 հաշվով կրած պարտությունից հետո, հաշվի առնելով վերջին շրջանում մեր ընտրանու գրանցած անբավարար արդյունքները, Telegram-ի ալիքում հարցում անցկացրեց` պարզելու հետևորդների կարծիքը` արդյո՞ք Խոակին Կապառոսը պետք է շարունակի գլխավորել Հայաստանի հավաքականը, թե` ոչ։
Քվեարկության արդյունքում պարզ դարձավ, որ Interfootball-ի հետևորդների 61%-ը կարծում է, որ Խոակին Կապառոսը պետք է շարունակի գլխավորել Հայաստանի հավաքականը։
39%-ն էլ ցանկանում է, որ իսպանացի մասնագետը հեռացվի զբաղեցրած պաշտոնից։
Հ.Գ. Միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին այս հղումով https://t.me/Interfootball_am, որպեսզի դուք նույնպես մասնակցեք նմանատիպ այլ հարցումների
# Interfootball, Telegram, Ազգերի լիգա, Խոակին Կապարոս, Հայաստանի-հավաքական