Հենրիխ Մխիթարյանը նվաճեց կարիերայի 25-րդ տիտղոսը
Իտալիայի Սուպերգավաթի եզրափակիչում «Ինտերը» 1:0 հաշվով հաղթեց «Նապոլիին»` 8-րդ անգամ տիրանալով բաղձալի գավաթին։
«Ներաձուրիների» կազմից ողջ հանդիպմանը մասնակցեց նաև Հենրիխ Մխիթարյանը, ով նվաճեց կարիերայի հերթական տիտղոսը` 25-րդը։
Մխիթարյանը կարիերայի ընթացքում արդեն երկրորդ անգամ է դառնում Իտալիայի Սուպերգավաթակիր։
Բացի վերոնշյալ Իտալիայի երկու Սուպերգավաթներից, Մխիթարյանը 5 անգամ դարձել է Հայաստանի չեմպիոն, 3 անգամ` Հայաստանի Սուպերգավաթակիր, 1 անգամ` Հայաստանի գավաթակիր, 3-ական անգամ` Ուկրաինայի չեմպիոն և գավաթակիր, 1 անգամ` Ուկրաինայի Սուպերգավաթակիր, 2 անգամ` Գերմանիայի Սուպերգավաթակիր, 1-ական անգամ` Անգլիայի գավաթակիր և Սուպերգավաթակիր, 1 անգամ` Իտալիայի գավաթակիր, 1-ական անգամ էլ` Եվրոպա լիգայի ու Կոնֆերենցիաների լիգայի հաղթող։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# Արսենալ, Բորուսիա-Դորտմունդ, Ինտեր, Իտալիայի Սուպեր գավաթ, Հենրիխ-Մխիթարյան, Մանչեսթեր Յունայթեդ, Շախտյոր, Ռոմա, Փյունիկ