Ժիրուն Տրեզեգեի հետ կիսում է Ֆրանսիայի հավաքականի ռմբարկուների ցուցակի 3-րդ հորիզոնականը
Ֆրանսիայի հավաքականի հարձակվող Օլիվիե Ժիրուն գոլի հեղինակ է դարձել ԵՎՐՈ-2020-ի որակավորման փուլի Մոլդովայի դեմ հանդիպման ժամանակ:
Սա «Չելսիի» հարձակվողի 34-րդ գոլն էր հավաքականի կազմում: Նա խփած հավասարվեց Դավիդ Տրեզեգեին՝ նրա հետ կիսելով ռմբարկուների ցուցակի 3-րդ հորիզոնականը:
Այս ցուցակում 2-րդ հորիզոնականը զբաղեցնում է Միշել Պլատինին (41 գոլ), իսկ առաջին տեղում Թիերի Անրին է (51 գոլ):