Football’s coming home -ն առավել քան մոտ է! Անգլիան առաջին անգամ դուրս եկավ Եվրոյի եզրափակիչ🎥

Football’s coming home -ն առավել քան մոտ է! Անգլիան առաջին անգամ դուրս եկավ Եվրոյի եզրափակիչ🎥

08/07/2021 - 01:33

Եվրո-2020-ի կիսաեզրափակչի շրջանակում Անգլիայի հավաքականը Լոնդոնի «Ուեմբլի» մարզադաշտում մրցեց Դանիայի ընտրանու դեմ։

Հանդիպման մեկնարկում հիմնականում դիրքային պայքար էր ընթանում, իսկ կողմերի կիսագոլային պահերն ոչինչ չէին տալիս նրանց։

Ամեն դեպքում, 30-րդ րոպեին բացվեց խաղի հաշիվը. Դանիայի հավաքականը տուգանային հարվածի իրավունք վաստակեց, որի իրացումից հետո Միկել Դամսգորը դարձավ ֆանտասիկ գոլի հեղինակ։

Բաց թողած գոլից հետո Անգլիայի հավաքականն անիջապես սկսեց ճնշել մրցակցին ու արդեն 39-րդ րոպեին խփեց պատասխան գնդակը. Բուկայո Սակայի կատարած փոխանցումից հետո ինքնագոլի հեղինակ դարձավ Սիմոն Կյայերը։

Առաջին խաղակեսում այլևս գոլեր չտեսանք, իսկ կողմերն ընդմիջման գնացին 1:1 հաշվի պայմաններում։

Երկրորդ խաղակեսի մեկնարկում` 55-րդ րոպեին, «երեք առյուծները» կարող էին առաջ անցնել հաշվի մեջ. Մեյսոն Մաունթի տուգանայինից կատարած փոխանցումից հետո Հարի Մագուայերի գլխով կատարած հարվածից հետո Կասպեր Շմեյխելը ֆանտաստիկ սեյվով փրկեց իր թիմին։

Այդ դրվագից հետո էլ Գարեթ Սաութգեյթի սաներն ունեին տարածքային ու խաղային առավելություն, սակայն անգլիացիներին ոչ մի կերպ չէր հաջողբում ճեղքել սկանդինավյան հավաքականի պաշտպանությունը, քանի որ վերջիններս անձնուրաց պաշտպանվում էին։

Կասպեր Հյուլմանի սաներն էլ երբեմն-երբեմն հակագրոհում էին, սակայն բանն իրական գոլային պահերին չէր հասնում։

Ի վերջո, հանդիպման հիմնական ժամանակում այլևս գոլեր չտեսանք, իսկ խաղը տեղափոխվեց լրացուցիչ ժամանակ։

Լրացուցիչ առաջին խաղակեսում էլ պատկերը նույնն էր. «երեք առյուծներն» անհավանական ճնշում էին գործադրում, իսկ որոշ դրվագներում Դանիայի հավաքականի դարպասապահ Կասպեր Շմեյխելը շարունակում էր փայլել։

Խոսքը հատկապես Հարի Քեյնի և Ջեք Գրիլիշի դրվագների մասին էր, ինչից հետո 35-ամյա դարպասպահը հետ մղեց նրանց հարվածները։

Անգլիայի հավաքականի նման ճնշումը չէր կարող իր արդյունքը չտալ. 102-րդ րոպեին Ռահիմ Սթերլինգը 11-մետրանոց վաստակեց իր թիմի համար։

Նշակետին մոտեցավ Հարի Քեյնը, ում հարվածից հետո Շմեյխելը կրկին հետ մղեց գնդակը, սակայն անգլիացիների ավագը երկրորդ փորձից գրավեց Դանիայի դարպասը, իսկ հաշիվը դարձավ 2:1։

Լրացուցիչ երկրորդ խաղակեսում Անգլիայի հավաքականը հանգստացրեց խաղը, իսկ Կասպեր Հյուլմանի սաները փորձում էին ամեն կերպ փրկել խաղը, սակայն նրանց ֆիզիկականը պարզապես չէր ներում։

Անգլիայի հավաքականը պահպանեց հաղթական հաշիվը և հաղթեց 2:1 հաշվով` պատմության մեջ առաջին անգամ նվաճելով Եվրոպայի առաջնության եզրափակչի ուղեգիր, որի շրջանակում հուլիսի 11-ին կմրցի Իտալիայի ընտրանու դեմ։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

Հ.Գ.Գ միացե՛ք նաև GOALART-ի Telegram-ի ալիքին և մասնակցեք ֆուտբոլային տարբեր քննարկումներին` https://t.me/Golarat10

# , , , , , , , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023