Իտալիայի Գավաթ. Ֆիորենտինա – Ատալանտա՝ 3:3 (տեսանյութ)
Գոլառատ պայքարում է անցել Իտալիայի Գավաթի խաղարկության «Ֆիորենտինա»-«Ատալանտա» դիմակայության կիսաեզրափակիչ առաջին հանդիպումը: Ֆլորենցիայում հանդիպումն ավարտվել է ոչ-ոքի՝ 3:3:
16-րդ րոպեին Գոմեսն առաջ է մղել հյուրերին, իսկ ընդամենը 2 րոպե անց Պաշալիչը կրկնապատկել է հաշիվը: 33-րդ րոպեին Կիեզան գնդակը կենտրոնից խլելուց հետո առաջ է շարժվել և դիպուկ հարվածով կրճատել հաշվի տարբերությունը, 3 րոպե անց էլ Բենասիի շնորհիվ հաշիվը հավասարվել է՝ 2:2:
59-րդ րոպեին Դե Ռունը ֆանտաստիկ կրակոցով գոլի հեղինակ է դարձել՝ նորից առաջ մղելով հյուրերին: 79-րդ րոպեին Կիեզայի հաշվենկատ փոխանցումից հետո Մուրիելի գոլի շնորհիվ «մանուշակները» խուսափել են պարտությունից:
Կիսաեզրափակիչ պատասխան հանդիպման շրջանակում «Ատալանտան» «Ֆիորենտինային» հյուրընկալելու է ապրիլի 24-ին: