2 գոլ, 2 կարմիր քարտ. Հայտնի է Եվրոպա լիգայի 1/8 եզրափակչի առաջին մասնակիցը (տեսանյութ)

2 գոլ, 2 կարմիր քարտ. Հայտնի է Եվրոպա լիգայի 1/8 եզրափակչի առաջին մասնակիցը (տեսանյութ)

20/02/2019 - 22:51

Եվրոպա լիգայի 1/16 եզրափակչի պատասխան խաղի շրջանակում կայացավ 1 հանդիպում:

«Սևիլիան» հյուրընկալել էր «Լացիոյին» և ինչպես առաջին խաղում, այս անգամ ևս հաղթեց 2:0 հաշվով:

Հանդիպման առաջին գոլը 20-րդ րոպեին խփել է Բեն Յեդերը: Հիշեցնենք, որ նա էր խփել նաև առաջին խաղի միակ գոլը: 79-րդ րոպեին հաշիվը կրկնապատկել է Սարաբիան:

60-րդ րոպեին Վասկեսը հեռացվել է և տանտերերը հանդիպումը շարունակել են 10 ֆուտբոլիստներով: 71-րդ րոպեին հռոմեական թիմը նույնպես 10 խաղացողներով է մնացել. կարմիր քարտ է ստացել Մարուշիչը:

Ընդհանուր 3:0 հաշվով հաղթանակի շնորհիվ «Սևիլիան» դառնում է 1/8 եզրափակչի ուղեգիր ձեռք բերած առաջին թիմը: 1/16 եզրափակչի մյուս դիմակայությունների պատասխան հանդիպումները կայանալու են վաղը՝ փետրվարի 21-ին:

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023