ԵՎՐՈ-2020. Հիասքանչ ներկայացում Կրույֆ Արենայում, մյուս հանդիպումները (տեսանյութ)

ԵՎՐՈ-2020. Հիասքանչ ներկայացում Կրույֆ Արենայում, մյուս հանդիպումները (տեսանյութ)

25/03/2019 - 01:41

ԵՎՐՈ-2020-ի որակավորման փուլի առաջին և երկրորդ տուրի շրջանակում կայացան, ընդհանուր առմամբ, 5 հանդիպումներ:

Խաղային օրվա կենտրոնական հանդիպումը կայացավ «Յոհան Կրույֆ Արենայում». C խմբի առաջին տուրի շրջանակում Հոլանդիայի հավաքականը հյուրընկալել էր Գերմանիայի ընտրանուն: Հանդիպումն ավարտվեց 2:3 հաշվով: Առաջին խաղակեսն ավարտվել է գերմանացիների հաղթանակով. 15-րդ րոպեին Լերոյ Սանեն բացել է հաշիվը, իսկ 34-րդ րոպեին Սերժ Գնաբրին գեղեցիկ հարվածով կրկնապատկել է այն: 48-րդ րոպեին Մատեյս դե Լեգտը կրճատել է հաշիվը: Երկրորդ պատասխան գոլը 63-րդ րոպեին խփել է Մեմֆիս Դեպայը: Հիմնական ժամանակի վերջին րոպեին Շուլցը խփել է հաղթական գոլը:

Տուրի մյուս խաղում Հյուսիսային Իռլանդիան 2:1 հաշվով հաղթել է Բելառուսին:

G խմբի 2-րդ տուրում Լեհաստանի հավաքականը 2 անպատասխան գնդակ է ուղարկել բելառուսների դարպասը. գոլերը խփել են Լևանդովսկին և Գլիկը: Սլովենիա-Հյուսիսային Մակեդոնիա (նախկին ՆՀՀ Մակեդոնիա) հանդիպումն ավարտվել է ոչ-ոքի՝ 1:1:

Մեկ հանդիպում էլ կայացել է I խմբում. Բելգիայի ազգային թիմը 2 անպատասխան գնդակ է ուղարկել Կիպրոսի դարպասը. աչքի են ընկել Ազարը և Բատշուային:

#

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023