ԵՎՐՈ-2020. Սթերլինգի աստղային գիշերը և մյուս հանդիպումները (տեսանյութ)

ԵՎՐՈ-2020. Սթերլինգի աստղային գիշերը և մյուս հանդիպումները (տեսանյութ)

23/03/2019 - 01:43

Եվրո-2020-ի որակավորման փուլի 1-ին տուրի շրջանակում կայացան 6 հանդիպումներ:

A խմբում Անգլիան ջախջախեց Չեխիային՝ 5:0: Հեթ-տրիկ է ձևակերպել Ռահիմ Սթերլինգը և 11 մետրանոց է վաստակել, որը հստակ է իրացրել Հարի Քեյնը: Նաև գրանցվել է մեկ ինքնագոլ:

B խմբում ֆավորիտ Պորտուգալիայի հավաքականը սեփական հարկի տակ գոլազուրկ ոչ-ոքիով ավարտեց Ուկրաինայի հետ հանդիպումը:

Խմբի մյուս խաղում Լյուքսեմբուրգը տանը 2:1 հաշվով հաղթեց Լիտվային:

H խմբում Ֆրանսիայի ազգային թիմը հյուրընալվելիս 4:1 հաշվով հաղթեց Մոլդովայի ընտրանուն: Գոլերը խփել են Գրիզմանը, Վարանը, Ժիրուն և Մբապեն:

Խմբի մյուս խաղում Թուրքիան 2:0 հաշվով հաղթել է Ալբանիային, իսկ Իսլանդիան նույն հաշվով առավելության է հասել Անդորայի նկատմամբ:

#

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023