ԵՎՐՈ-2020. Անգլիացիների և ֆրանսիացիների շատ վստահ հաղթանակները, Ռոնալդուի վնասվածքը (տեսանյութ)
ԵՎՐՈ-2020-ի որակավորման փուլի շրջանակում կայացան 6 հանդիպումներ:
A խմբում 2-րդ անընդմեջ ջախջախիչ հաղթանակը տարավ Անգլիայի հավաքականը. Մոնտենեգրո – Անգլիա՝ 1:5. տանտերերը խաղասկզբում բացել են հաշիվը, որը հավասարեցրել է Մայքլ Քինը, այնուհետև դուբլ է ձևակերպել Բարկլին, մեկական անգամ էլ աչքի են ընկել Քեյնը և Սթերլինգը:
Խմբի մյուս խաղում Հայաստանի հավաքականի նախկին գլխավոր մարզիչ Բերնար Շալանդի գլխավորած Կոսովոն 1:1 հաշվով է ավարտել Բուլղարիայի հետ հանդիպումը:
H խմբում Ֆրանսիայի հավաքականը հյուրընկալել էր Իսլանդիայի ընտրանուն: Աշխարհի գործող չեմպիոնները 4 անպատասխան գոլ են խփել. աչքի են ընկել Ումտիտին, Ժիրուն, Մբապեն և Գրիզմանը: Հատկանշական է, որ Գրիզմանը խփած գոլերի քանակով հավասարվել է մեր հայրենակից Յուրի Ջորկայեֆին (28 գոլ):
Խմբի մյուս խաղում Անդորրան սեփական հարկի տակ 0:3 հաշվով պարտվել է Ալբանիային:
B խմբի 2 հանդիպումներն էլ ավարտվել են հետևյալ կերպ Լյուքսեմբուրգ – Ուկրաինա՝ 1:2, Պորտուգալիա – Սերբիա՝ 1:1: Առաջին խաղակեսում վնասվածք է ստացել և փոխարինվել Եվրոպայի գործող չեմպիոնի առաջատար Կրիշտիանու Ռոնալդուն:
# ԵՎՐՈ-2020