ESPN-ը ներկայացրել է թերագնահատված ֆուտբոլիստների իր տարբերակը
Նիք Էյմսը, ով ESPN կայքի հիմնադիրն է, կազմել է թերագնահատված ֆուտբոլիստների իր տարբերակը։
Գրանիտ Ջակա («Արսենալ»)
Ջական ամենաարագ խաղացողներից չէ, սակայն նրա ֆուտբոլային մտածողությունունը և նրա հիանալի ձախ ոտքը հիանալի են ազդում «Արսենալի» խաղի վրա։
Թոմաս Մյուլլեր («Բավարիա»)
«Չելսիի» դեմ Չեմպիոնների լիգայի խաղում նա կախարդական հանդիպում անցկացրեց՝ ապահովելով կիսապաշտպանության և հարձակման միջև կապը։ Նա այդ օրը տարածություններ էր գնտնում այնտեղ, որտեղ ոչ ոք չէր գտնի։
Գաբրել Ժեզուս («Մանչեսթեր Սիթի»)
Նա ընդամենը 23 տարեկան է և գոլի հեղինակ է դառնում միջինը 2․2 խաղում։ Հաճախ նա դա անում է փոխարինման դուրս գալուց հետո։ Հետագայում Ժեզուսը կարող է հինալաի փոխարինել Սերխիո Ագուերոյին։
Ռոմելու Լուկակու («Ինտեր»)
Լուկակուն դեռևս ընդամենը 26 տարեկան է, սակայն հասցրել է դառնալ 172 գոլի հեղինակ։ Ֆենոմենալ ցուցանիշ։
Թոմաս Փարթի («Ատլետիկո Մադրիդ»)
Փարթին հիանալ է օգտագործում իր տաղանդը, որը նրա մեջ սերմանել է Դիեգո Սիմեոնեն։ Նա այնպիսի հատկանիշներով է օժտված, ինչպիսիք են նվիրվածությունը գործին, բարձր արդյունավետությունը, ֆիզիկական հզորությունը և այլն։
Ջո Գոմես («Լիվերպուլ»)
Երբեմն դժվար է հավատալ, որ նա ընդամենը 22 տարեկան է։ Գոմեսը հիանալի մարզիկ է, ով չնայած բավականին երիտասարդ է, սակայն ունի առաջատարին բնորոշ շատ հատկանիշներ։
# Ատլետիկո Մադրիդ, Արսենալ, Բավարիա, Գաբրիել Ժեզուս, Գրանիտ Ջակա, Թոմաս Մյուլլեր, Թոմաս Փարթի, Ինտեր, Լիվերպուլ, Մանչեսթեր-Սիթի, Ջո Գոմես, Ռոմելու-Լուկակու