Արսենալը վստահորեն հաղթեց ԲԱՏԷ-ին. Մխիթարյանը խաղաց 78 րոպե (տեսանյութ)

Արսենալը վստահորեն հաղթեց ԲԱՏԷ-ին. Մխիթարյանը խաղաց 78 րոպե (տեսանյութ)

21/02/2019 - 23:49

Եվրոպա լիգայի 1/16 եզրափակչի պատասխան խաղի շրջանակում «Արսենալը» հյուրընկալել էր Բելառուսի ԲԱՏԷ-ին: Լոնդոնյան թիմը գերվստահ հաղթանակ տարավ 3:0 հաշվով:

Հանդիպման արդեն 4-րդ րոպեին հյուրերի պաշտպանը պատահմամբ գնդակն ուղարկել է սեփական դարպասը:

39-րդ րոպեին Շկոդրան Մուստաֆին կրկնապատկել է հաշիվը: 60-րդ րոպեին քիչ առաջ փոխարինման մտած Սոկրատիս Պապաստատոպուլոսը գոլ է խփել՝ հաշիվը դարձնելով խոշոր:

Հայաստանի հավաքականի ավագ Հենրիխ Մխիթարյանն ընդգրկված էր իր թիմի մեկնարկային կազմում և խաղաց մինչև 78-րդ րոպեին՝ խաղադաշտը զիջելով Դենիս Սուարեսին:

Ունայ Էմերիի գլխավորած թիմը հաղթում է ընդհանուր 3:1 հաշվով և դուրս գալիս ԵԼ-ի 1/8 եզրափակիչ:

Մյուս հանդիպումներում գրանցվեցին հետևյալ արդյունքները. Մուգ նշված են այն թիմերը, որոնք 1/8 եզրափակչի ուղեգիր ձեռք բերեցին.

«Դինամո» Զ. – «Վիկտորիա» Պ.՝ 3:0
«Այնտրախտ» Ֆ. – «Շախտյոր» Դ.՝ 4:1
«Նապոլի» – «Ցյուրիխ»՝ 2:0
«Զալցբուրգ» – «Բրյուգե»՝ 4:0
«Վալենսիա» – «Սելթիկ»՝ 1:0
«Վիլյառեալ» – «Սպորտինգ»՝ 1:1
«Զենիթ» – «Ֆեներբախչե»՝ 3:1

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023