Մոսկվայի ԲԿՄԱ-ի ռուս ֆուտբոլիստը կստանա Հայաստանի քաղաքացիություն
Մոսկվայի ԲԿՄԱ-ի երիտասարդական թիմի ֆուտբոլիստ Էդուարդ Բագրինցևը, ամենայն հավանականությամբ, կստանա Հայաստանի քաղաքացիություն։
19-ամյա ֆուտբոլիստի ներկայացուցիչն այդ մասին խոսել է Metaratings-ի հետ զրույցում.
«Հայկական անձնագիր ստանալու և հավաքականի հարցն ընթացքի մեջ են»,- նշել է նա։
Բացի այդ ֆուտբոլիստի ներկայացուցիչը հավելել է, որ ֆուտբոլիստի հիմնական նպատակը «բանակայինների» հիմնական կազմում հաստատվելն է։
Նշենք, որ Էդուարդ Բագրինցևը հանդես է գալիս հարձակման աջ եզրում, սակայն հաջողությամբ խաղում է նաև ձախից։
19-ամյա ֆուտբոլիստը 2021/22 մրցամրցաշրջանում հանդես է եկել «ԲԿՄԱ II»-ի կազմում և Ռուսաստանի երիտասարդական առաջնության շրջանակում անցկացրած 24 խաղում դարձել է 5 գոլի և 7 գոլային փոխանցման հեղինակ։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# ԲԿՄԱ, ԲԿՄԱ II, Էդուարդ Բագրինցև, Հայաստանի-հավաքական, Ռուսաստանի երիտասրդական առաջնություն