Դույմովիչ․ «Լովրենը Զենիթի հետ ցանկանում է ՉԼ գավաթը հաղթել»
Խորվաթիայի հավաքականում Դեյան Լովրենի նախկին խաընկեր Տոմիսլավ Դույմովիչը խոսել է Լովրենի հավակնությունների մասին․
«Դեյան Լովրենը «Զենիթի» կազմում հնարավորություն կստանա կրկին հաղթել Չեմպոինների լիգայի գավաթը։ Ես շատ լավ գիտեմ նրա բնավորությունը, և նա ամեն ինչ անելու է, որպեսզի կրկին պայքարի այդ գավաթը հաղթելու համար։ Դեյանն իր առջև մշտապես բարձր նպատակներ է սահմանում, այդպես էր նաև «Լիվերպուլում»։
Նա մանկուց սովոր է դժվարություններ հաղթահարելուն։ Հարավսլավիայի պատրեազմի ժամանակ նրա ընտանիքը ստիպված էր իր տունն ու ամեն ինչ թողնել և փախչել։
Լովրենն ունակ է ողջ թիմին տանել իր հետևից։ Նա հիանալի փորձ է հավաքել անգլիական ֆուտբոլում և պետք չէ անհանգստանալ, որ նրա մոտ խնդիրներ կարող են առաջանալ Չեմպիոնների լիգայի հանդիպումերում։ Նա «Զենիթ» է ժամանել եվրոպական բարձր մակարդակի առաջնությունից՝ եվրոպական մտածելակերպով։ Չեմ ցանկանում ցավեցնել որոշ ռուս ֆուտբոլիստների, սակայն Լովրենն այն ֆուտբոլիստներից չէ, ով պայմանագիրը ստորագրելուց հետո թուլացնի տեմպը և զգոնությունը։ Դեյանը կապացուցի, որ բարձր մակարդակի ֆուտբոլիստն է»,- Դույմովիչի խոսքերը մեջբերում РИА «Новости»-ն։
Հիեշցնենք, որ օրեր առաջ՝ հուլիսի 27-ին, Սանկտ Պետերբուրգի «Զենիթը» հայտարարեց Դեյան Լովրենին ձեռք բերելու մասին։ Խորվաթ պաշտպանի դիմաց ռուսական ակումբը «Լիվերպուլին» վճարել է 8․5 մլն եվրո։
Տոմիսլավ Դույմովիչը հիմնականում հայտնի է ռուսական ակումբներում ունեցած մրցելույթներով։ Նա հանդես է եկել «Ամկարի», «Լոկոմոտիվի», «Դինամո Մոսկվայի», «Մորդովիայի», ինչպես նաև իսպանական «Սարագոսայի», խորվաթական «Սպլիտի», Զագրեբի «Դինամոյի» և այլ ակումբների կազմերում, իսկ Խորվաթիայի հավաքականի կազմում անցկացրել է 19 հանդիպում
# Դեյան Լովրեն, Զենիթ, Լիվերպուլ, Խորվաթիայի հավաքական, Տոմիսլավ Դույմովիչ, տրանսֆերներ