DFB-Pokal. Բավարիան 12 գնդակ ուղարկեց մրցակցի դարպասը🎥
Գերմանիայի գավաթի շրջանակում կայացավ 1/32 եզրափակչի վերջին հանդիպումը, որի շրջանակում 5-րդ դիվիզիոնը ներկայացնող «Բրեմերը» սեփական հարկի տակ մրցեց «Բավարիայի» դեմ։
Մյունխենյան ակումբը քարը քարի վրա չթողեց կարգով ավելի թույլ մրցակցին` ջախջախելով 12:0 հաշվով։
Յուլիան Նագելսմանի թիմի կազմից պոկերի հեղինակ դարձավ Էրիկ Մաքսիմ Չուպո-Մոտինգը, դուբլի` Ջամալ Մուսիալան, մեկական անգամ էլ աչքի ընկան Լերոյ Սանեն, Միքայել Կյուիզանսը, Մալիկ Թիլմանը, Բրունա Սարը և Կորենտեն Տոլիսոն, իսկ Յան-Լուկա Վարմը գրավեց սեփական դարպասը։
Այսպիսով, «Բավարիան» հաղթեց գերխոշոր հաշվով և դուրս եկավ մրցաշարի 1/16 եզրափակիչ։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# DFB-Pokal, Բավարիա, Բրունա Սար, Գերմանիայի գավաթ, Էրիկ Մաքսիմ Չուպո-Մոտինգ, Լերոյ-Սանե, Կորենտեն Տոլիսո, Մալիկ Թիլմանը, Միքայել Կյուիզանս, Ջամալ Մուսիալա