Բավարիան սահմանել է Լևանդովսկու հրաժարագինը

Բավարիան սահմանել է Լևանդովսկու հրաժարագինը

19/08/2021 - 14:39

Ինչպես տեղեկացնում է Sky Sports-ը, «Բավարիայի» գոլահար Ռոբերտ Լևանդովսկին ցանկանում է փոխել ակումբային գրանցումը։

Աղբյուրի փոխանցմամբ` լեհ հարձակվողը մյունխենյան ակումբում գոհ է իր կարգավիճակից, սակայն ցանկանում է մինչև 35 տարեկան դառնալը պայմանագիր կնքել եվրոպական այլ գրանդի հետ։

Նշվում է, որ «Բավարիան» Լևանդովսկու տրանսֆերի դիմաց ցանկանում է ստանալ նվազագույնը 117 մլն եվրո, սակայն այդ գումար կարող է հեռու պահել նրան գնել ցանկացողներին։

Հավելենք, որ սույն թվականի օգոստոսի 21-ին լեհ ֆուտբոլիստը դառնալու է 33 տարեկան։ Նրա ու «Բավարիայի» միջև գործող պայմանագիրն ավարտվում է 2023 թ. հունիսի 30-ը։

Հիշեցնենք, որ Լևանովսկին «Բավարիայի» գույները պաշտպանում է 2014 թվականի հուլիսից և մինչ այժմ ակումբի կազմում անցկացրել է 331 հանդիպում` դառնալով 297 գոլի և 65 գոլային փոխանցման հեղինակ։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

# , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023