Մրցավարը Բելենենսենշի` 6 ֆուտբոլիստներով մնալու պատճառով ժամանակից շուտ ավարտել է Բենֆիկայի դեմ հանդիպումը🎥
Ինչպես արդեն տեղեկացրել ենք, պորտուգալական Լիգա ՆՈՍ-ի 12-րդ տուրի «Բելենենսենշ» 0:7 «Բենֆիկա» հանդիպումն արտառոց բնույթ է ստացել, քանի որ կորոնավիրուսի համաճարակի պատճառով տանտերերն այդ խաղին ներկայացել են ընդամենը 9 ֆուտբոլիստներով, որոնցից երկուս եղել են դարպասապահ։
Այդ հանդիպման վերաբերյալ նոր մանրամասներ են ի հայտ եկել։
Անգլիացի լրագրող Կոլին Միլարը հայտնում է, որ ընդմիջումից հետո «Բելենենսենշի» ֆուտբոլիստները չեն ցանկացել շարունակել խաղը, սակայն 20 րոպե անց, ի վերջո, 7 ֆուտբոլիստով վերադարձել են դաշտ։
Այդուհանդերձ, երկրորդ կեսի մեկնարկում «Բելենենսենշի» ֆուտբոլիստներից մեկը նստել է խոտածածկին և մրցավարին հայտնել վնասվածքի մասին, որը նրան թույլ չի տվել շարունակել հանդիպումը։
Հանդիպման գխավոր մրցավար Մանուել Մոտան ստիպված է եղել 48-րդ րոպեին ժամանակից շուտ ավարտել հանդիպումը, քանի որ, ըստ Լիգա ՆՈՍ-ի կանոնադրության, խաղը չի կարող շարունակվել, եթե թիմերից մեկը մնում է 6 ֆուտբոլիստով։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# Բելենենսենշ, բենֆիկա, Լիգա ՆՈՍ, կորոնավիրուս