Եվրոպա լիգա. Ինտերը և Չելսին հաղթեցին խոշոր հաշիվներով, այլ արդյունքներ (տեսանյութ)

Եվրոպա լիգա. Ինտերը և Չելսին հաղթեցին խոշոր հաշիվներով, այլ արդյունքներ (տեսանյութ)

22/02/2019 - 01:54

Եվրոպա լիգայի 1/16 եզրափակչի պատասխան խաղի շրջանակում կայացան 7 հանդիպումներ:

«Ինտերը», ինչպես առաջին խաղում (1:0), պատասխան մրցավեճում ևս հաղթեց Վիենայի «Ռապիդին». այս անգամ խոշոր՝ 4:0 հաշվով: Գոլերը խփել են Վեսինոն, Ռանոկիան, Պերիշիչը և Պոլիտանոն:

Լոնդոնի «Չելսին» սեփական հարկի տակ 3 անպատասխան գնդակ ուղարկեց «Մալմյոյի» դարպասը. աչքի ընկան Ժիրուն, Բարկլին և Հադսոն-Օդոին:

Մուգ նշված են այն թիմերը, որոնք 1/8 եզրափակչի ուղեգիր ձեռք բերեցին.

«Չելսի» – «Մալմյո»՝ 3:0
«Ինտեր» – «Ռապիդ»՝ 2:0
«Բայեր» Լ. – «Կրասնոդար»՝ 1:1.
«Բենֆիկա» – «Գալաթասարայ»՝ 0:0
«Բետիս» – «Ռեն»՝ 1:3
«Դինամո» Կ. – «Օլիմպիակոս»՝ 1:0
«Գենկ» – «Սլավիա» Պ.՝ 1:4

Այսպիսով, հայտնի են ԵԼ-ի 1/8 եզրափակչի բոլոր 16 մասնակիցները. «Սևիլիա», «Արսենալ», «Այնտրախտ» Ֆ., «Նապոլի», «Զալցբուրգ», «Վալենսիա», «Վիլյառեալ», «Դինամո» Զ., «Զենիթ», «Չելսի», «Ինտեր», «Կրասնոդար», «Բենֆիկա», «Ռեն», «Դինամո» Կ., «Սլավիա Պ.:

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023