Աթլետիկոն վստահորեն հաղթեց Յուվենտուսին, Սիթին 10 ֆուտբոլիստներով ուժեղ էր Շալկեից (տեսանյութ)

Աթլետիկոն վստահորեն հաղթեց Յուվենտուսին, Սիթին 10 ֆուտբոլիստներով ուժեղ էր Շալկեից (տեսանյութ)

21/02/2019 - 02:03

Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակչի առաջին խաղի շրջանակում կայացան 2 հանդիպումներ:

«Աթլետիկոն» հյուրընկալել էր «Յուվենտուսին» և հաղթեց 2:0 հաշվով. 78-րդ րոպեին Խիմենեսը բացել է հաշիվը, իսկ 5 րոպե անց Գոդինը կրկնապատկել է հաշիվը:

Մադրիդյան թիմը պատասխան հանդիպումից առաջ շատ մեծ առավելություն է ստանում:

«Մանչեսթեր Սիթին» հյուրընկալվել էր «Շալկեին» և գոլառատ խաղում հաղթեց՝ 3:2:

18-րդ րոպեին Ագուերոն բացել է հաշիվը: 38-րդ և 45-րդ րոպեներին 11 մետրանոցները հստակ է իրացրել Բենտալեբը՝ ձևակերպելով դուբլ և առաջ մղելով իր թիմին:

«Սիթիի» վիճակը բարդացել է 68-րդ րոպեին, երբ Օտամենդին 2-րդ զգուշացումով հեռացվել է խաղադաշտից: Հիմնական ժամանակի ավարտից 5 րոպե առաջ Սանեն տուգանայինից ֆանտաստիկ գոլով հավասարեցրել է հաշիվը, իսկ հիմնական ժամանակի վերջին րոպեին Սթերլինգը հաղթական գոլն է խփել:

Գելզենկիլխենում հաղթանակի շնորհիվ «քաղաքայինները» առավելություն են ստանում պատասխան հանդիպումից առաջ:

Դիմակայությունների պատասխան հանդիպումները կայանալու են մարտի 12-ին:

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023