ՈՒԵՖԱ-ն կարգապահական գործ է հարուցել «ՊՍԺ»-ի հարձակվող Նեյմարի դեմ: Հետաքննության առարկան հանդիսանում է Չեմպիոնների լիգայի 1/8-րդ եզրափակչի «Մանչեսթեր Յունայթեդի» դեմ հանդիպումից հետո բրազիլացու ասած խոսքերը: Ֆրանսիական ակումբը դուրս մնաց Չեմպիոնների լիգայից` պարտվելով «Մանչեսթեր Յունայթեդին» խաղավարտին 11 մետրանոցից ընդունած գոլի պատճառով։ Նեյմարը բաց էր թողնում հանդիպումը վնասվածքի պատճառով: Նա հանդիպումից հետո իր Instagram-ի էջում կոշտ քննադատել […]
Ավելին
«Պարի Սեն Ժերմենի» հարձակվող Կիլիան Մբապեն չի պատրաստվում փոխել ակումբը՝ չնայած ակումբի Չեմպիոնների լիգայում ունեցած անհաջողությանը: Ֆրանսիացին խոսել է տրանսֆերային շշուկների մասին. «Այո, ես մտածում եմ, որ կլինեմ այստեղ հաջորդ մրցաշրջանում: Կարող եմ նույնիսկ ասել, որ վստահ եմ դրանում: Այն ամենից հետո, ինչ եղավ (Չեմպիանների լիգայից դուրս մնալը,- խմբ.), նույնիսկ դրանից առաջ ամեն ինչ որոշված […]
Ավելին
Ինչպես արդեն հայտնել էինք, Interfootball-ին է միացել ծաղրանկարիչ, ով անդրադառնալու է ֆուտբոլային կարևոր իրադարձություններին: Մեր ծաղրանկարչի հերթական «զոհը» Անխել դի Մարիան է, ով «Բարսելոնայից» ստացած ապտակից հետո պատժվել է այս անգամ «Մանչեսթեր Յունայթեդի» կողմից: Հիշեցնենք, որ արգենտինացին ՄՅՈւ-ի հետ առաջին խաղի ընթացքում ծաղրական արձագանք էր տրվել խաղադաշտ նետված գարեջրի շիշը վերցնելուց հետո:
Ավելին
«Նապոլիի» գլխավոր մարզիչ Կարլո Անչելոտին, ով ժամանակին գլխավորել է ՊՍԺ-ն, մեկնաբանել է ֆրանսիական ակումբի տապալումը Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակչում: «Դա անհավանական էր, պարզապես անհավանական: Եթե ես գտնվեի ՊՍԺ-ի տեխնիկական նստարանին, չգիտեմ ինչպես կվարվեի: Երևի գտնեի մոտակա կամուրջը և այնտեղից նետվեի»,- ասել է իտալացի մասնագետը Football italia-ի հետ զրույցում:
Ավելին
Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակչի պատասխան խաղի շրջանակում կայացավ «Պարի Սեն Ժերմեն»-«Մանչեսթեր Յունայթեդ» հանդիպումը: Անչափ հետաքրքրիր պայքարում 3:1 հաշվով հաղթեց անգլիական ակումբը: Հիշեցնենք, որ առաջին խաղում փարիզյան թիմը հյուրընկալվելիս 2:0 հաշվով հաղթել էր: Փարիզում անհավանական քամբեքն իր ավարտական տեսքը ստացավ ավելացված 4-րդ րոպեին: Հանդիպման հենց մեկնարկում՝ 2-րդ րոպեին պաշպանների սխալից օգտվեց Լուկակուն՝ բացելով հաշիվը: Ընդամենը 10 […]
Ավելին
Ֆրանսիայի առաջնության 27-րդ տուրում «Մարսելը» սեփական հարկի տակ 2:0 հաշվով հաղթել է «Սենտ Էտիենին»: Հանդիպման 12-րդ րոպեին անկյունայինից փոխանցումից հետո գեղեցիկ գոլ է խփել Մարիո Բալոտելին: «Սուպեր Մարիոն» հեռախոս է վերցրել և սելֆի արել թիմակիցների հետ:
Ավելին
Ֆրանսիայի Գավաթի խաղարկության քառորդ եզրափակչում «Պարի Սեն Ժերմենը» հյուրընկալել էր «Դիժոնին» և հաղթեց 3:0 հաշվով: Հանդիպման մեկնարկից 8 րոպե անց Դի Մարիան դարպասապահի գլխավերևով գեղեցիկ կերպով գնդակն ուղարկել է դարպասը: 20 րոպե անց արգենտինացին դուբլ է ձևակերպել: 77-րդ րոպեին Մենյեն խփել է փարիզյան թիմի 3-րդ գոլը: Հարկ է նշել, որ ՊՍԺ-ն հանդես է եկել ոչ […]
Ավելին
«Մոնակոն» սպորտային գծով նոր փոխտնօրեն կունենա։ Այդ պաշտոնը կզբաղեցնի Օլգա Դեմենտևան,- հայտնում է L’Equipe-ը։ Նա «Մոնակոյի» տիրոջ՝ Դմիտրի Ռիբոլովլևի մտերին է։ Աշխատել է «Ուրալկալի»-ում՝ գովազդի կառավարման բաժնում։ Գործարարի «Մոնակո» գալուց հետո Դեմենտևան եղել է տնօրենների խորհրդի անդամ և ակումբի ադմինիստրատիվ բաժնի ղեկավարը։ Դեմենտևան իր վրա կվերցնի ակումբի իրավաբանական գործառույթները և կզբաղվի պայմանագրերով, իսկ այլ գործունեության […]
Ավելին
Համացանցում է հայտնվել «Պարի Սեն Ժերմենի» նոր խաղաշապիկի լուսանկարը: Մուգ գույնի խաղաշապիկը փարիզյան թիմի համար հիմնականն է լինելու առաջիկա մրցաշրջանում:
Ավելին
Ֆրանսիական Լիգա 1-ի 26-րդ տուրում «Պարի Սեն Ժերմենը» հյուրընկալել էր «Նիմին» և հաղթեց 3:0 հաշվով: Հանդիպման 40-րդ րոպեին Նկունկուն բացել է հաշիվը: 69-րդ և 89-րդ րոպեներին գոլ է խփել Կիլիան Մբապեն՝ ձևակերպելով դուբլ: Այս հաղթանակից հետո Թոմաս Տուխելի գլխավորած թիմը 68 միավորով է գլխավորում մրցաշարային աղյուսակը:
Ավելին
1 265 266 267 268 269

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023