Իտալական Ա սերիայի 36-րդ տուրում «Ռոման» հյուրընկալվելիս 0:2 հաշվով պարտվեց «Ֆիորենտինային»։ «Գայլերի» կազմից հանդիպմանը մասնակեց նաև եզրային պաշտպան Լեոնարդո Սպինացոլան` փոխարինման դուրս գալով 90-րդ րոպեին։ Ինչպես տեղեկացնում է La Gazzetta dello Sport-ը, 29-ամյա պաշտպանը 311 օր անց կրկին պաշտոնական հանդիպման մասնակցեց։ Սպինացոլան վերջին անգամ դաշտ էր դուրս եկել 2021 թ. հուլիսի 2-ին` Եվրո-2020-ի քառորդ եզրափակիչի […]
Ավելին
«Ատալանտայի» գլխավոր մարզիչ Ջան Պիերո Գասպերինին, հնարավոր է, շուտով լքի զբաղեցրած պաշտոնը։ 2021 թ. տարեվերջին 64-ամյա մասնագետը մինչև 2024 թ. հունիսի 30-ը երկարաձգեց պայմանագիրը «Ատալանտայի» հետ, սակայն 2022 թ. փետրվարին ամերիկացի գործարար Սթիվեն Պալյուկան բաժնեմաս ձեռք բերեց ակումբի կառավարման կապիտալում, ինչից հետո փոխվեց բերգամասկների ղեկավարման համակարգը։ Ինչպես տեղեկացնում է Football Italia-ն, այդ ամենով պայմանավորված` բացառված […]
Ավելին
«Արսենալի», «Բարսելոնայի» և Ֆրանսիայի հավաքականի նախկին հարձակվող Թիերի Անրին խոսել է Չեմպիոնների լիգայի ընթացիկ խաղարկության եզրափակիչի շրջանակում կայանալիք «Լիվերպուլ» – «Ռեալ Մադրիդ» հանդիպման սպասելիքներից. «Բոլոր եվրոպական ակումբները վախենում են «Ռեալից», իսկ «Ռեալը»` «Բարսելոնայից», սակայն անձամբ ես հավատում եմ, որ «Լիվերպուլը» կհաղթի Չեմպիոնների լիգան։ Նրանք ուժեղ են «Ռեալից»»,- ֆրանսիացի նախկին հարձակվողի խոսքերը մեջբերում է Diaro Sport-ը։ […]
Ավելին
Աշխարհի 2022 թ. առաջնության Հարավային Ամերիկայի գոտու որակավորման փուլի 8-րդ տուրի շրջանակում պետք է կայանար Բրազիլիա – Արգենտինա հանդիպումը, սակայն այն մնաց անավարտ։ Ինչպես տեղեկացնում է ՖԻՖԱ-ի պաշտոնական կայքը, կազմակերպության Բողոքարկման կոմիտեն որոշել է, որ այդ հանդիպումը վերախաղարկվելու է։ Հանդիպման անցկացման ժամանակացույցը ՖԻՖԱ-ն կհրապարակի ավելի ուշ։ Այդ հանդիպումը պետք է կայանար դեռևս 2021 թ. սեպտեմբերի […]
Ավելին
Ինչպես արդեն տեղեկացրել ենք, «Բորուսիա Դորտմունդի» հարձակվող Էրլինգ Հալանդը կարիերան շարունակելու է «Մանչեսթեր Սիթիի» կազմում։ The Athletic-ը հայտնում է, որ նորվեգացի ֆուտբոլիստը, հանուն «Սիթիի», մերժել է «Բարսելոնայի» ու «Ռեալ Մադրիդի» առաջարկները։ Նշվում է, որ Հալանդի ընտրության հարցում էական նշանակություն է ունեցել նաև այն փաստը, որ 21-ամյա ֆուտբոլիստի հայրը` Ալֆ-Ինգե Հալանդը, նույնպես ժամաանկին հանդես եկել «քաղաքաբնակների» […]
Ավելին
Իտալական Ա սերիայի 36-րդ տուրի վերջին խաղում «Ֆիորենտինան» «Արտեմիո Ֆրանկի» մարզադաշտում մրցեց «Ռոմայի» դեմ։ Հանդիպումը «մանուշակների» համար հիասքանչ մեկնարկեց ու շատ արագ երկու գնդակի առավելություն ստացան. նախ 5-րդ րոպեն Նիկոլաս Գոնասելսը բացեց հաշիվը, ապա 11-րդ րոպեին այն կրկնապատկեց Ջակոմո Բոնավոնտուրան։ Հանդիպման մնացած ժամանակահատվածում էլ Վինչենցո Իտալիանոյի թիմը շատ ավելի լավ տեսք ուներ ու մի քանի […]
Ավելին
«Բորուսիա Դորտմունդի» հարձակվող Էրլինգ Հալանդը կարիերան կշարունակի «Մանչեսթեր Սիթիի» կազմում։ Ինչպես տեղեկացնում է հանրահայտ ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն, «քաղաքաբնակները» նորվեգացի տրանսֆերի հարցում «Բորուսիայի» հետ հասել են վերջնական համաձայնության։ «Սիթին» «իշամեղուների» ղեկավարությանն արդեն տեղյակ է պահել, որ ակտիվացնելու է Հալանդի պայմանագրում առկա հրաժարագնի կետը և տրանսֆերի դիմաց կվճարի 75 մլն եվրո։ Այժմ գործարքը փաստաթղթային փուլում է. կողմերն […]
Ավելին
Ներկայացնում ենք «Լեգենդներ» հաղորդաշարի հերթական թողարկումը, որը նվիրված է «Ռեալ Մադրիդի», «Պորտուի» և Իսպանիայի հավաքականի նախկին դարպասապահ Իկեր Կասիլիասին։ Հաճելի դիտում։ Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
Ավելին
«Բորուսիա Դորտմունդի» հարձակվող Էրլինգ Հալանդը, ամենայն հավանականությամբ, կարիերան կշարունակի «Մանչեսթեր Սիթիի» կազմում։ Ինչպես տեղեկացնում է իտալացի ինսայդեր Նիկոլո Սկիրան, «քաղաքաբնակները» շատ մոտ են գործարքն ավարտին հասցնելուն։ Աղբյուրի փոխանցմամբ` մանկունյական ակումբը դեռևս ապրիլի 12-ին Հալանդի տրանսֆերի հարցում վերջնական համաձայնության է հասել «Բորուսիայի» հետ ու գործարքի դիմաց կվճարի 75 մլն եվրո։ Հենց այդքան է կազմում նորվեգացի ֆուտբոլիստի […]
Ավելին
Անգլիական Պրեմիեր լիգայի 36-րդ տուրում «Մանչեսթեր Սիթին» սեփական հարկի տակ 5:0 հաշվով ջախջախեց «Նյուքասլին»։ Հանդիպումից հետո «քաղաքաբնակների» գլխավոր մարզիչ Պեպ Գվարդիոլան նշել է, որ ակումբի միանգամից երեք պաշտպանների` Կայել Վոլքերի, Ռուբեն Դիաշի և Ջոն Սթոունզի համար մրցաշրջանն ավարտված է։ Ինչպես տեղեկացնում է Sky Sports-ը, այդ ֆուտբոլիստները վնասվածքի պատճառով են բաց թողնելու առաջնության վերջնամասը։ Դիաշը վնասվածք […]
Ավելին
Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:
© Interfootball.am 2023