Մայիսի 5-ին Մոնտե Կարլոյում տեղի է ունեցել իտալացի նախկին գործակալ Մինո Ռայոլայի հուղարկավորության արարողությունը։ Ինչպես տեղեկացնում է La Gazzetta dello Sport-ը, Ռայոլայի հրաժեշտի արարողությունը կայացել է փակ պայմաններում, որին ներկա են եղել նրա ընտանիքի անդամները, հարզատներն ու մի շարք ֆուտբոլիստներ։ Աղբյուրի փոխանցմամբ` հուղարկավորությանը ներկա են եղել այնպիսի ֆուտբոլիստներ, ինչպիսիք են Զլատան Իբրահիմովիչը («Միլան»), Ջանլուիջի Դոնարուման […]
Ավելին
Կոնֆերենցիաների լիգայի կիսաեզրափակիչի պատասխան խաղում «Ռոման» սեփական հարկի տակ 1:0 հաշվով հաղթեց «Լեսթերին»։ «Գայլերն» ընդհանուր դիմակայությունում հաղթեցին 2:1 հաշվով ու դուրս եկան մրցաշարի եզրափակիչ, որի շրջանակում կմրցեն «Ֆեյենորդի» դեմ։ Հանդիպումից հետո իր տպավորություններով է կիսվել հռոմեական ակումբի գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինիոն. «Սա մեր ընտանիքի հաղթանակն է։ Ոչ միայն այն մարդկանցը, ովքեր խաղադաշտում ու պահեստայինների նստարանին […]
Ավելին
Մայիսի 5-ին կայացան Կոնֆերենցիաների լիգայի կիսաեզրափակիչների պատասխան հանդիպումները, ինչի արդյունքում «Ռոման» ու «Ֆեյենորդը» դուրս եկան մրցաշարի եզրափակիչ։ Մրցաշարի եզրափակիչը կկայանա մայիսի 25-ին` Ալբանիայի մայրաքաղաք Տիրանայի «Արենա Կոմբետարե» մարզադաշտում` Երևանի ժամանակով 23:00-ից սկսած։ Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
Ավելին
Մայիսի 5-ին կայացան Եվրոպա լիգայի կիսաեզրափակիչների պատասխան հանդիպումները, ինչի արդյունքում «Այնտրախտն» ու «Ռեյնջերսը» դուրս եկան մրցաշարի եզրափակիչ։ Մրցաշարի եզրափակիչը կկայանա մայիսի 18-ին` Սևիլիայի «Ռամոն Սանչես Պիսխուան» մարզադաշտում` Երևանի ժամանակով 23:00-ից սկսած։ Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
Ավելին
Կոնֆերենցիաների լիգայի կիսաեզրափակիչի պատասխան հանդիպման շրջանակում «Ֆեյենորդը» հյուրընկալվելիս մրցեց «Մարսելի» դեմ։ Նշենք, որ դիմակայության առաջին խաղում Ռոտերդամը ներկայացնող ակումբը հաղթել էր 3:2 հաշվով։ Պատասխան խաղում «Մարսելն» ուներ տարածքային ու խաղային շոշափելի առավելություն, սակայն հոլանդական ակումբը դիմացավ տանտերեր դիմադրությանն ու պահպանել ձեռնտու հաշիվը։ Այսպիսով, այս հանդիպումն ավարտվեց 0:0 հաշվով, ինչի արդյունքում «Ֆեյնորդն» ընդհանուր դիմակայություն հաղթեց 3:2 […]
Ավելին
Եվրոպա լիգայի կիսաեզրափակիչի պատասխան հանդիպման շրջանակում «Ռեյնջերսը» Գլազգոյի «Այբրոքս» մարզադաշտում մրցեց «Լայպցիգի» դեմ։ Հիշեցնենք, որ դիմակայության առաջին խաղում «ցլերը» հաղթել էինն 1:0 հաշվով։ Ինչ վերաբերում է պատասխան հանդիպմանը, ապա, առաջ ընկնելով, նշենք, որ «ռենջերները» հիանալի հանդիպում անցկացրին ու հաղթեցին 3:1 հաշվով։ Ջովանի վան Բրոնխորստի թիմի կազմից մեկական անգամ աչքի ընկան Ջեյմս Տավերնիեն, Գլեն Կամարան ու […]
Ավելին
Կոնֆերենցիաների լիգայի կիսաեզրափակիչի պատասխան հանդիպման շրջանակում «Ռոման» սեփական հարկի տակ մրցեց «Լեսթերի» դեմ։ Հիշեցնենք, որ դիմակայության առաջին խաղում գրանցվել էր 1:1 հաշիվը։ Ինչ վերաբերում է պատասխան հանդիպմանը, ապա հռոմեական ակումբը բավական արագ բացեց հանդիպման հաշիվը. 11-րդ րոպեին անկյունայինի խաղարկումից հետո աչքի ընկավ Թեմի Աբրահամը։ Առաջին կեսի մնացած ժամանակահատվածում էլ «գայլերը» շատ ավելի լավ տեսք ունեին […]
Ավելին
Եվրոպա լիգայի կիսաեզրափակիչի պատասխան հանդիպման շրջանակում «Այնտրախտը» «Դոյչե Բանկ Պարկ» մարզադաշտում մրցեց «Վեսթ Հեմի» դեմ։ Հիշեցնենք, որ դիմակայության առաջին խաղում ֆրանկֆուրտյան ակումբը հաղթել էր 2:1 հաշվով։ Ինչ վերաբերում է պատասխան հանդիպմանը, ապա Օլիվեր Գլասների թիմը կրկին հաղթեց «մրճահարներին»։ Այս անգամ գրանցվեց 1:0 հաշիվը, իսկ տանտերերին հաղթանակ պարգևեց Ռաֆայել Բորեի 26-րդ րոպեին խփած միակ գոլը։ Այսպիսով, […]
Ավելին
Մայիսի 5-ին համաշխարհային մամուլում տեղեկություն տարածվեց, թե ՊՍԺ-ի հարձակվող Կիլիան Մբապեն պատրաստվում է կարիերան շարունակել փարիզյան ակումբի կազմում։ Get French Football News-ը, հղում կատարելով Le Parisien-ին, հայտնեց, որ ֆրանսիացի հարձակվողը պայմանագրի երկարաձգման հարցում ՊՍԺ-ի ղեկավարության հետ սկզբունքային համաձայնության է հասել։ Աղբյուրի փոխանցմամբ` կողմերի միջև պայմանագիրը կնքվելու է «2+1» ձևաչափով, իսկ 23-ամյա ֆուտբոլիստի տարեկան աշխատավարձը կազմելու […]
Ավելին
Իտալական Ա սերիայի շրջանակում կայացավ 20-րդ տուրից հետաձտված «Սալերնիտանա» – «Վենեցիա» հանդիպումը։ Կարելի է ասել` տանտերերը հանդիպումն սկսեցին մեկ գնդակի առավելությամբ, քանի որ արդեն 7-րդ րոպեին Ֆեդերիկո Բոնացոլին, դիպուկ իրացնելով 11-մետրնոցը, բացեց խաղի հաշիվը։ Առաջին կեսի մնացած ժամանակահատվածում էլ Դավիդե Նիկոլայի թիմն ակումբն ուներ խաղային լուրջ առավելություն, ինչի արդյունքում ստեղծեց մի շարք իրական գոլային պահեր, […]
Ավելին
Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:
© Interfootball.am 2023