Չեմպիոնների լիգայի որակավորման երրորդ փուլի առաջին խաղում` Բելգրադի «Ռայկո Միտիչ» մարզադաշտում, կմրցի սերբական «Ցրվենա Զվեզդայի» դեմ։ Հանդիպման մեկնարկը Երևանի ժամանակով նախատեսված է 22:45-ին, որի ուղիղ հեռարձակմանը կարող եք հետևել «Հ1» հեռուստաընկերության եթերով կամ այստեղ։ Կողմերը հանդիպումը կսկսեն հետևյալ մեկնարկային կազմերով.
Ավելին
Ինչպես տեղեկացնում է Infobae-ն, Արգենտինան, Ուրուգվայը, Չիլին և Պարագվայն ԱԱ-2030-ն անցկացնելու համատեղ հայտ են ներկայացրել։ Օգոստոսի 2-ին` Ուրուգվայի մայրաքաղաք Մոնտեվիդեոյում` «Սենտենարիո» մարզադաշտի ֆուտբոլային թանգարանում, պաշտոնապես հայտարարվեց դրա մասին և հայտն ուղարկվեց ՖԻՖԱ-ին։ Արգենտինան, Ուրուգվայը, Չիլին ու Պարագվայը Մունդիալ-30-ն անցկացնելու համար մրցելու են Իսպանիայի ու Պորտուգալիայի համատեղ հայտի դեմ։ Նշվում է, որ հաղթողի վերջնական ընտրությունը, ամենայն […]
Ավելին
«Բարսելոնայի» կիսապաշտպան Ռիկի Պուչը կարիերան կշարունակի ՄԼՍ-ը ներկայացնող «Լոս-Անջելես Գալաքսիի» կազմում։ Ինչպես տեղեկացնում է ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն, 22-ամյա ֆուտբոլիստն ամերիկյան ակումբի հետ կկնքի 3 տարվա պայմանագիր` մինչև 2025 թ. հունիսի 30-ը։ Կողմերն այժմ պատրաստում են անհրաժեշտ բոլոր փաստաթղթերը` գործարքն ավարտին հասցնելու համար։ Նշվում է, որ «բլաուգրանան» թույլ է տվել իր ֆուտբոլիստին հեռանալ, սակայն գործարքի ֆինանսական […]
Ավելին
«Բարսելոնայի» նորեկ Ռոբերտ Լևանդովսկին խոսել է 2022/23 մրցաշրջանում ակումբի ամբիցիաների մասին. «Մենք շատ ուժեղ թիմ ունենք և պատրաստ ենք պայքարել տիտղոսների համար։ Ես միշտ մտածում եմ յուրաքանչյուր խաղում հաղթելու, գոլ խփելու մասին, և Խավիի նման մարզիչի հետ մենք կարող ենք անել դա։ Ես տեսնում եմ, թե ինչ ենք անում մարզումների ժամանակ, ինչպես ենք աշխատում նախամրցաշրջանային […]
Ավելին
Ինչպես տեղեկացնում է «Միլանի» պաշտոնական կայքը, ակումբը գնել է «Բրյուգեի» հարձակվողական ոճի կիսապաշտպան Շարլ դե Կետելարեին։ Կողմերի միջև պայմանագիրը կնքվել է մինչև 2027 թ. հունիսի 30-ը, իսկ գործարքի դիմաց «ռոսոներիները» «Բրյուգեին» վճարել են 32 մլն եվրո։ Նշենք, որ բելգիացի ֆուտբոլիստը նոր ակումբի կազմում հանդես կգա «90» համարի մարզաշապիկով։ Հավելենք, որ Շարլ դե Կետելարեն «Բրյուգեի» սան […]
Ավելին
Չեմպիոնների լիգայի որակավորման երրորդ փուլի առաջին խաղում «Վիկտորիա Պլզենը» (Չեխիա) հյուրընկալվելիս մրցեց մոլդովական «Շերիֆի» դեմ։ Հանդիպման մեկնարկն անցնում էր փոխնիփոխ գրոհների ներքո. երկու ակումբներն էլ ստեղծեցին մի շարք վտանգավոր պահեր, սակայն չկարողացան բացել հաշիվը։ 36-րդ րոպեին չեխական ակումբի կիսապաշտպան Յան Սիկորան սեփական տուգանային հրապարակում ձեռքով խաղաց, ինչից հետո գլխավոր մրցավար Դանի Մակելին դրվագը քննարկեց VAR […]
Ավելին
Մեկնարկեց Չեմպիոնների լիգայի որակավորման երրորդ փուլը. «Բենֆիկան»` Լիսաբոնի «Էշտադիու դա Լուժ» մարզադաշտում, մրցեց դանիական «Միտդյուլանի» դեմ։ Հանդիպման ողջ ընթացքում «արծիվներն» ունեին տոտալ առավելություն` մրցակցին ջախջախելով 4:1 հաշվով։ Հանդիպման հերոս դարձավ պորտուգալական ակումբի 21-ամյա հարձակվող Գուսնալու Ռամուշը, ով իր անվան դիմաց հեթ-տրիկ գրանցեց, մեկ անգամ էլ աչքի ընկավ Էնցո Ֆերնանդեսը։ «Միտդյուլանի» միակ գոլը խփեց Պիոնե Սիստոն։ […]
Ավելին
ՈՒԵՖԱ-ի շտաբ-բնակարանում կայացավ Կոնֆերենցիաների լիգայի որակավորման փլեյ-օֆֆ փուլի վիճակահանությունը։ Վիճակահանության արդյունքում ձևավորվեցին հետևյալ զույգերը. «Վիկինգուր» (Իսլանդիա)/«Լեխ» (Լեհաստան) – «Մալմյո» (Շվեդիա)/«Դյուդելանժ» (Լյուքսեմբուրգ)* «Շեմրոկ Ռովերս» (Իռլանդիա)/«Շկուպի» (Հյուսիսային Մակեդոնիա)* – «Բալկանի» (Կոսովո)/«Կլակսավիկ» (Ֆարերյան Կղզիներ) ՌՖՇ (Լատվիա)/«Հիբերնիանս» (Մալթա) – «Լինֆիլդ» (Հյուսիսային Իռլանդիա)/«Ցյուրիխ Շվեյցարիա)* «Մարիբոր» (Սլովենիա)/ՀԻԿ (Ֆինալդնիա)* – «Շախտյոր Սոլիգորսկ» (Ղազախստան) /«Կլուժ» (Ռումինիա) «Զրինսկի Մոստար» (Բոսնիա և Հերցեգովինա)/«Տոբոլ» (Ղազախստան) – […]
Ավելին
ՈՒԵՖԱ-ի շտաբ-բնակարանում կայացավ Եվրոպա լիգայի 2022/23 խաղարկության որակավորման փլեյ-օֆֆ փուլի վիճակահանությունը։ Վիճակահանության արդյունքում ձևավորվեցին հետևյալ զույգերը. «Դնեպր-1» (Ուկրաինա) – ԱԵԿ Լառնակա (Կիպրոս)/«Պարտիզան Բելգրադ» (Սերբիա) «Գենտ» (Բելգիա) – «Օմոնիա» (Կիպրոս) «Աուստրիա Վիեննա» (Ավստրիա) – «Ֆեներբախչե» (Թուրքիա)/«Սլովացկո» (Չեխիա) «Լինֆիլդ» (Հյուսիսային Իռլանդիա)/«Ցյուրիխ» (Շվեյցարիա) – «Հարթս» (Շոտլանդիա) «Մարիբոր» (Սլովենիա)/ՀԻԿ (Ֆինլանդիա) – «Սիլկեբորգ» (Դանիա) «Մալմյո» (Շվեդիա)/«Դյուդելանժ» (Լյուքսեմբուրգ) – «Սիվասպոր» (Թուրքիա) […]
Ավելին
Շվեյցարիայի Նիոն քաղաքում` ՈՒԵՖԱ-ի շտաբ-բնակարանում, կայանում է Եվրոպա լիգայի 2022/23 խաղարկության որակավորման փլեյ-օֆֆ փուլի վիճակահանությունը։ Վիճակահանության արդյունքում հայտնի դարձավ, որ Չեմպիոնների լիգայի որակավորման երրորդ փուլի «Փյունիկ» (Հայաստան) – «Ցրվենա Զվեզդա» (Սերբիա) դիմակայության պարտվողը Եվրոպա լիգայի որակավորման փլեյ-օֆֆ փուլում կմրցի «Շերիֆ» (Մոլդովա) – «Վիկտորիա Պլզեն» (Չեխիա) զույգի պարտվողի դեմ։ Նշենք, որ «Փյունիկ» – «Ցրվենա Զվեզդա» դիմակայության […]
Ավելին
1 833 834 835 836 837 2,080

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023