Եվրոպա լիգայի 2-րդ տուրում «Ռոման» C խմբի շրջանակում` Հռոմի «Օլիմպիկո» մարզադաշտում, մրցեց ֆիննական ՀԻԿ-ի դեմ։ Գոլազուրկ առաջին կեսից հետո «գայլերը» մեծացրին ճնշումն ու մրցակցի դարպասն ուղարկեցին երեք անպատասխան գնդակ։ Ժոզե Մոուրինիոյի թիմի կազմից մեկական անգամ աչքի ընկան Պաուլո Դիբալան, Լորենցո Պելեգրինին ու Անդրեա Բելոտին։ Հանուն արդարության` նշենք, որ ՀԻԿ-ը 15-րդ րոպեից խաղում էր 10 ֆուտբոլիստներով. […]
Ավելին
Կոնֆերենցիաների լիգայի խմբային փուլի 2-րդ տուրում «Փյունիկը» սեփական հարկի տակ 2:0 հաշվով հաղթեց «Սլովանին»։ Երևանյան ակումբի կազմից 36-րդ րոպեին հեռահար հարվածով ֆանտաստիկ գոլի հեղինակ դարձավ Յուսուֆ Օտուբանջոն` կրկնապատկելով իր թիմի առավելությունը։ Խփած գոլից հետո նիգերիացի հարձակվողը մոտեցավ տեսախցիկներին խաղաշիպը բարձրացրեց, որի տակ կար մեկ այլ շապիկ վրեն գրված հետևյալ տողերը. «Stand with Armenia. #Peace (խմբ.` […]
Ավելին
Եվրոպա լիգայի 2-րդ տուրում «Լացիոն» F խմբի շրջանակում` Հերնինգի «ՄՍՀ Արենա» մարզադաշտում, մրցեց դանիական «Միտդյուլանի» դեմ։ «Արծիվները» պարզապես ձախողեցին հանդիպումը` 1:5 հաշվով կրելով խայտառակ պարտություն։ «Գայլերի» կազմից մեկական անգամ աչքի ընկան Պաուլինիոն, Սորի Կաբան, Էվանդերը, Գուստավ Իսակսենն ու Էրիկ Սվյատչենկոն, իսկ հռոմեական ակումբի միակ գոլն իր անվան դիմաց գրանցեց Սերգեյ Միլինկովիչ-Սավիչը։ Նշենք, որ այս խմբում […]
Ավելին
Կոնֆերենցիաների լիգայի խմբային փուլի 2-րդ տուրում «Քյոլնը»` «Ռեյն Էներգի» մարզադաշտում, մրցուխ է չեխական «Սլովացկոյի» դեմ։ «Այծերի» կազմից 11-րդ րոպեին աչքի ընկավ Սարգիս Ադամյանը` բացելով հանդիպման հաշիվը։ Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
Ավելին
Կոնֆերենցիաների լիգայի 2-րդ տուրում H խմբի շրջանակում «Փյունիկը»` Երևանի Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում, մրցեց Սլովակիան ներկայացնող «Սլովանի» դեմ։ Առաջ ընկնելով` նշենք, որ հիմնականում հավասար պայքարում «Փյունիկը» կարողացավ ավելի լավ իրացնել իր գոլային պահերն ու հաղթել 2:0։ Եղիշե Մելիքյանի թիմին հաղթանակ պարգևեցին 35-րդ ու 37-րդ րոպեներին խփված գոլերը, որոնք իրենց անվան դիմաց գրանցեցին համապատասխանաբար Արտակ […]
Ավելին
Եվրոպա լիգայի խմբային փուլի 2-րդ տուրում «Մանչեսթեր Յունայթեդը» հյուրընկալվելիս մրցում է «Շերիֆի» դեմ։ Հանդիպման 39-րդ րոպեին մանկունյական ակումբի կազմից 11-մետրանոցից աչքի ընկավ Կրիշտիանու Ռոնալդուն և կրկնապատկեց «կարմիր սատանաների» առավելությունը, ինչից հետո հաշիվը դարձավ 2:0։ Նշենք, որ պորտուգալացի ֆուտբոլիստը կարիերայում առաջին գոլը խփեց Եվրոպա լիգայի շրջանակում։ Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
Ավելին
Կոնֆերենցիաների լիգայի խմբային փուլի 2-րդ տուրում «Փյունիկը»` Երևանի Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում, մրցում է «Սլովանի» դեմ։ Առաջին կեսից հետո երևանյան ակումբը հաղթում է 2:0 հաշվով։ Եղիշե Մելիքյանի թիմի կազմից 35-րդ ու 37-րդ րոպեներին մեկեկան անգամ աչքի ընկան համապատասխանաբար Արտակ Դաշյանն ու Յուսուֆ Օտուբանջոն։ Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
Ավելին
Կոնֆերենցիաների լիգայի 2-րդ տուրում «Փյունիկը»` Երևանի Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում, կմրցի «Սլովանի» դեմ։ Հանդիպման մեկնարկը Երևանի ժամանակով նախատեսված է 20:45-ին, որի ուղիղ հեռարձակմանը կարող եք հետևել «VivaroArena» հեռուստաընկերության եթերով կամ այստեղ։ Կողմերը հանդիպումը կսկսեն հետևյալ մեկնարկային կազմերով.
Ավելին
Պորտուգալիայի հավաքականի մամուլի ծառայութնունը հրապարակել է այն ֆուտբոլիստների ցանկը, ովքեր հրավիրվել են` մասնակցելու Ազգերի լիգայի A դիվիզիոնի վերջին երկու տուրերի հանդիպումներին։ Պորտուգալացիների գլխավոր մարզիչ Ֆերնանդու Սանթուշը հրավիրել է հետևյալ ֆուտբոլիստներին. Դարպասապահներ – Դիոգու Կոշտա («Պորտու»), Ժոզե Սա («Վուլվերհեմպտոն»), Ռուի Պատրիսիու («Ռոմա») Պաշտպաններ – Դիոգու Դալոտ («Մանչեսթեր Յունայթեդ»), Ժոաո Կանսելու, Ռուբեն Դիաշ (երկուսն էլ` «Մանչեսթեր Սիթի»), […]
Ավելին
Սերբիայի մայրաքաղաք Բելգրադում շարունակվում է ըմբշամարտի աշխարհի առաջնությունը։ Այսօր պայքարի մեջ են մտել 70 կգ քաշային կարգի ազատ ոճի ըմբիշները, որի շրջանակում Հայաստանը ներկայացնում է Արման Անդրեասյանը։ Մեկնարկային գոտեմարտում հաղթելուց հետո Անդրեասյանը դուրս եկավ 1/4 եզրափակիչ և մրցեց ԱՄՆ-ը ներկայացնող Զեյն Ռետերֆորդի դեմ` պարտվելով 0:5 հաշվով։ Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
Ավելին
1 734 735 736 737 738 2,017

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023