ՊՍԺ-ի դարպսապահ Կեյլոր Նավասը, հնարավոր է, շուտով փոխի ակումբային գրանցումը։ Ինչպես տեղեկացնում է Mundo Deportivo-ն, կոստառիկացի դարպասապահի ծառայություններով հետաքրքրված են անգլիական Պրեմիեր լիգան մերկայացնող երեք ակումբներ. խոսքը «Լեսթերի», «Բորնմութի» և «Նոթինգհեմ Ֆորեսթի» մասին։ Աղբյուրի փոխանցմամբ` «անտառապահներն» ամենաշատն են ցանկանում Նավասին տեսնել իրենց շարքերում, քանի որ ակումբի հիմնական դարպասապահ Դին Հենդերսոնը երկար ժամանակով շարքից դուրս է […]
Ավելին
Անգլիական Պրեմիեր լիգայի 21-րդ տուրի կենտրոնական հանդիպումը կայացավ «Էնֆիլդ Ռոուդ» մարզադաշտում, որտեղ «Լիվերպուլը» մրցեց «Չելսիի» դեմ։ «Ազնվականները» սառը ցնցուղ էին պատրաստել տանտերերի համար, քանի որ արդեն 3-րդ րոպեին Կայ Հավերցն առաջ մղեց «Չելսիին», սակայն հանդիպման գլխավոր մրցավար Մայքլ Օլիվերը խաղից դուրս վիճակի պատճառով չարձանագրեց դարպասի գրավումը։ Հանդիպման մնացած ժամանակահատավածում հիմնականում հավասար պայքար ծավալվեց. կողմերն ունեին […]
Ավելին
Անգլիական Պրեմիեր լիգայի 21-րդ տուրի կենտրոնական հանդիպումը կկայանա «Էնֆիլդ Ռոուդ» մարզադաշտում, որտեղ միմյանց դեմ կմրցեն «Լիվերպուլն» ու «Չելսին»։ Հանդիպման մեկնարկը Երևանի ժամանակով նախատեսված է 16:30-ին, որի ուղիղ հեռարձակմանը կարող եք հետևել այստեղ։ Կողմերը հանդիպումը կսկսեն հետևյալ մեկնարկային կազմերով.
Ավելին
«Յուվենտուսնից», ֆինանսական խարդախությունների պատճռով, Ա սերիայում հանվել է 15 միավոր։ Ինչպես տեղեկացնում է Sky Italia-ն, Իտալիայի ֆուտբոլի ֆեդերացիայի (FIGC) դատարանը բավարարել է դատախազի պահանջը և ակումբին պատժել է մտացածին շահույթ ստանալու մեղադրանքով։ Դատախազը պահանջել էր թուրինյան ակումբից հանել 9 միավոր։ Մեղադրանք էր առաջադրվել նաև այլ ակումբների, սակայն դատարանը նրանց արդարացրել է։ Նշենք, որ «բյանկոներիները» մեղադրվում […]
Ավելին
Ինչպես տեղեկացնում է «Ատլետիկո Մադրիդի» պաշտոնական կայքը, ակումբը գնել է «Բարսելոնայի» հարձակվող Մեմֆիս Դեպային։ Կողմերի միջև կնքվել է 2.5 տարվա պայմանագիր` մինչև 2025 թ. հունիսի 30-ը։ «Բլաուգրանայի» պաշտոնական կայքն էլ հայտնում է, որ հոլանդացի հարձակվողի վաճառքից ստացել է 3 մլն եվրո։ Բացի դրանից, «Բարսելոնան» հաստատել է, որ Դեպայի գործարքի շրջանակում ստացել է «հնդկացիների» վինգեր Յանիկ […]
Ավելին
«Բրայթոնի» հարձակվող Լեանդրո Տրոասարը կարիերան կշարունակի «Արսենալի» կազմում։ Ինչպես հայտնում է ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն, կողմերը բելգիացի ֆուտբոլիտի տրանսֆերի հարցում հասել են վերջնական համաձայնության, որի դիմաց «զինագործները» «ճայերին» կվճարեն 27 մլն ֆունտ ստերլինգ։ 28-ամյա ֆուտբոլիստը նոր ակումբի հետ պայմանագիրը կկնքի մինչև 2026 թ. հունիսի 30-ը։ Աղբյուրի փոխանցմամբ` Տրոսարը Լոնդոնում արդեն բուժզննում է անցել «Արսենալի» համար և […]
Ավելին
Հունվարի 10-19-ը կայացան Իտալիայի գավաթի 1/8 եզրափակիչի հանդիպումները, որոնց շրջանակում գրանցվեցին հետևյալ արդյունքները. «Ինտեր» 2:1 «Պարմա» «Միլան» 0:1 «Տորինո» «Ֆիորենտինա» 1:0 «Սամպդորիա» «Ռոմա» 1:0 «Ջենոա» «Նապոլի» 2:2 (11 մ – 4:5) «Կրեմոնեզե» «Ատալանտա» 5:2 «Սպեցիա» «Լացիո» 1:0 «Բոլոնիա» «Յուվենտուս» 2:1 «Մոնցա» 1/4 եզրափակիչում կկայանան հետևյալ հանդիպումները. «Ֆիորենտինա» – «Տորինո» «Ռոմա» – «Կրեմոնեզե» «Ինտեր» – «Ատալանտա» […]
Ավելին
Հունվարի 17-19-ին կայացան Իսպանիայի գավաթի 1/8 եզրափակիչի հանդիպումները, որոնց շրջանակներում գրանցվեցին հետևյալ արդյունքները. «Ռեալ Սոսիեդադ» 1:0 «Մալյորկա» «Ալավես» 0:1 «Սևիլիա» «Սպորտինգ Խիխոն» 0:4 «Վալենսիա» «Ատլետիկ» 1:0 «Էսպանյոլ» «Բետիս» 2:2 (11 մ – 2:4) «Օսասունա» «Լևանտե» 0:2 «Ատլետիկո Մադրիդ» «Սեուտա» 0:5 «Բարսելոնա» «Վիլյառեալ» 2:3 «Ռեալ Մադրիդ» Նշենք, որ 1/4 եզրափակիչի վիճակահանությունը կկայանա այսօր` հունվարի 20-ին` Երևանի […]
Ավելին
Իսպանիայի գավաթի 1/8 եզրափակիչի շրջանակում «Ռեալ Մադրիդը» հյուրընկալվելիս մրցեց «Վիլյառեալի» դեմ։ Անչափ ծանր ընթացք ստացած խաղում` «արքայական» ակումբը կարողացավ հաղթել 3:2 հաշվով։ Հանդիպման ընթացքում «դեղին սուզանավը» հաղթում էր 2:0, սակայն երկրորդ խաղակեսում Կառլո Անչելոտիի թիմը բեկեց խաղն ու երեք անպատասխան գնդակ ուղարկեց մրցակցի դարպասը` տոնելով գերկամային հաղթանակ։ «Սերուցքայինների» գոլերը խփեցին Վինիսիուսը, Էդեր Միլիտաոն ու Դանի […]
Ավելին
Անգլիական Պրեմիեր լիգայի 7-րդ տուրից հետաձգված խաղում «Մանչեսթեր Սիթին» «Էթիհադ» մարզադաշտում մրցեց «Տոտենհեմի» դեմ։ Առաջ ընկնելով` նշենք, որ անչափ հետաքրքիր և դինամիկ հանդիպում ստացվեց, որի շրջանակում «քաղաքաբնակները» հաղթեցին 4:2 հաշվով։ Առաջին կեսից հետո լոնդոնյան ակումբը հաղթում էր 2:0, սակայն երկրորդ կեսում Պեպ Գվարդիոլայի թիմը գրեթե կատարյալ տեսք ուներ և 4 գնդակ ուղարկեց մրցակցի դարպասը` սեփականը […]
Ավելին
1 652 653 654 655 656 2,038

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023