Իտալական Ա սերիայի 33-րդ տուրում «Ատալանտան» սեփական հարկի տակ մրցեց «Սպեցիայի» դեմ։ Բավական գոլառատ հանդիպում ստացվեց, որն ավարտվեց տանտերերի հաղթանակով` 3:2 հաշվով։ Բերգամասկների կազմից մեկական անգամ աչքի ընկան Մարտեն դե Ռոնը, Դավիդե Ձապակոստան ու Լուիս Մուրիելը։ Նշենք, որ Մուրիելն Ա սերիայի շրջանակում վերջին անգամ գոլի հեղինակ դարձել էր դեռևս 2022 թ. հոտեմբերի 9-ին` 9-րդ տուրում […]
Ավելին
ՊՍԺ-ի հարձակվող Լեո Մեսսին, ամենայն հավանականությամբ, ընթացիկ մրցաշրջանի ավարտից հետո ազատ գործակալի կարգավիճակում կհեռանա ակումբից։ Ինչպես տեղեկացնում է ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն, կասկած չկա, որ արգենտինացի ֆուտբոլիստը հեռանալու է փարիզյան ակումբից։ Աղբյուրի փոխանցմամբ` 35-ամյա ֆուտբոլիստի հայրը` Խորխե Մեսսին, դեռևս մեկ ամիս առաջ իր որդու որոշումը հայտնել է «Պարի Սեն-Ժերմենի» ղեկավարությանը։ Հաղորդվում է, որ Մեսսիի ու ՊՍԺ-ի […]
Ավելին
Ինչպես տեղեկացնում է «Բարսելոնայի» պաշտոնական կայքը, ակումբի ֆուտբոլային գծով տնօրեն Մատեու Ալեմանին սույն թվականի հունիսի 30-ից հետո հեռանալու է պաշտոնից։ Նշվում է, որ, չնայած Ալեմանիի ու «գլաուգրանայի» միջև գործող պայմանագիրն ավարտվում էր 2024 թ. հունիսի 30-ին, կողմերը որոշել են դադարեցնել համագործակցությունը։ Հատկանշական է, որ 60-ամյա ֆունկցիոները «կապտանռնագույնների» նախագահ Ժոան Լապորտային հայտնել է, որ շարունակելու է […]
Ավելին
Ինչպես տեղեկացնում է Պրեմիեր լիգայի պաշտոնական կայքն, անգլիական ֆուտբոլի երեք լեգենդներ` Ռիո Ֆերդինանդը, Թոնի Ադամսն ու Պետեր Չեխն ընդգրկվել են առաջնության Փառքի սրահում։ Հավելենք, որ ավելի վաղ Պրեմիեր լիգայի Փառքի սրահում ընդգրկվել են Ալան Շիրերը, Թիերի Անրին, Էրիկ Կանտոնան, Ռոյ Քինը, Ֆրենկ Լեմպարդը, Դենիս Բերգկամպը, Սթիվեն Ջերարդը, Դևիդ Բեքհեմը, Ուեյն Ռունին, Պատրիկ Վիերան, Դիդիե Դրոգբան, […]
Ավելին
«Բորուսիա Դորտմունդի» կիսապաշտպան Ջուդ Բելինգհեմն, ամենայն հավանականությամբ, կարիերան կշարունակի «Ռեալ Մադրիդի» կազմում։ Ինչպես տեղեկացնում է Marca-ն, «արքայական» ակումբը գրեթե ավարտին է հասցրել անգլիացի ֆուտբոլիստի գործարքը։ Աղբյուրի փոխանցմամբ` 19-ամյա ֆուտբոլիստը որոշել է համալրել «սերուցքայինների» շարքերը, որի մասին տեղյակ են նաև «Մանչեսթեր Սիթին» ու «Լիվերպուլը», որոնք նույնպես հետաքրքրված էին նրա ծառայություններով։ Վերոնշյալ ակումբները, իմանալով Բելինգհեմի որոշման մասին, […]
Ավելին
«Նյուքասլն» ամառային տրանսֆերային պատուհանի ժամանակ մտադիր է ձեռք բերել «Բարսելոնայի» եզրային հարձակվող Ռաֆինիային։ Ինչպես տեղեկացնում է Jijantes FC-ին, «կաչաղակները» գործարքի դիմաց պատրաստ են վճարել 80 մլն եվրո։ Աղբյուրի փոխանցմամբ` «բլաուգրանան» տրանսֆերի հարցում անգլիական ակումբից բանավոր առաջարկ է ստացել։ Ավելի վաղ As-ը հայտնում էր, որ բրազիլացի վինգերին իր շարքերում են ցանկանում տեսնել նաև «Արսենալն» ու «Տոտենհեմը»։ […]
Ավելին
Անգլիական Պրեմիեր լիգայի 34-րդ տուրում «Չելսին» հյուրընկալվելիս 1:3 հաշվով պարտվեց «Արսենալին»։ Հանդիպումից հետո իր տպավորություններով է կիսվել «ազնվականների» գլխավոր մարզչի ժամանակավոր պաշտոնակատար Ֆրենկ Լեմպարդը. «Մեր դեմ խաղալը մրցակցի համար շատ հաճելի էր։ Չափազանց իներտ էինք գործում դաշտում։ Գնդակը վերահսկելիս չէինք կարողանում հաղթահարել մրցակցի պրեսինգը։ 20 տարի «Չելսին» լուրջ հաջողությունների է հասել ինչպես Անգլիայում, այնպես էլ […]
Ավելին
Իսպանական Լա լիգայի 33-րդ տուրում «Ռեալ Մադրիդը» Սան Սեբաստիանում հյուրընկալվելիս մրցեց «Ռեալ Սոսիեդադի» դեմ։ Առաջ ընկնելով` նշենք, որ «արքայական» ակումբը բավական անհաջող հանդիպում անցկացրեց և պարտվեց 0:2 հաշվով։ Բասկյան ակումբին հաղթանակ պարգևեցին Տակեֆուսա Կուբոյի և Անդեր Բարենեչեայի խփած գոլերը։ Այս հաղթանակից հետո Իմանոլ Ալգուասիլի թիմը վաստակեց 61 միավոր և զբաղեցնում է 4-րդ հորիզոնականը։ «Սերուցքայինները», 68 […]
Ավելին
Անգլիական Պրեմիեր լիգայի 34-րդ տուրի կենտրոնական խաղում «Արսենալը» Լոնդոնի «Էմիրեյթս» մարզադաշտում մրցեց «Չելսիի» դեմ։ «Զինագործները» պարզապես սառը ցնցուղ էին պատրաստել «ազնվականների» համար և արդեն 34-րդ րոպեի դրությամբ հաղթում էին 3:0 հաշվով. դուբլի հեղինակ դարձավ Մարտին Էդեգորը, մեկ անգամ էլ աչքի ընկավ Գաբի Ժեզուսը։ «Չելսիի» ֆուտբոլիստները երկրորդ խաղակեսում կարողացան միայն կրճատել հաշիվը. 65-րդ րոպեին գոլի հեղինակ […]
Ավելին
Իսպանական Լա լիգայի 33-րդ տուրում «Բարսելոնան» սեփական հարկի տակ 1:0 հաշվով հաղթեց «Օսասունային»։ «Բլաուգրանան» Լա լիգայի ընթացիկ խաղարկությունում արդեն 11-րդ անգամ է մրցակիցներին հաղթում 1:0 հաշվով։ Ինչպես տեղեկացնում է OptaJose-ն, «կապտանռնագույնները» կրկնել են «Վալենսիայի» (1988/89), «Ատլետիկո Մադրիդի» (2017/18) և «Սևիլիայի» (2020/21) ցուցանիշը, որոնք նույնպես մեկ մրցաշրջանի ընթացքում 11 անգամ մրցակիցների նկատմամբ առավելության են հասել 1:0 […]
Ավելին
1 550 551 552 553 554 2,029

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023