«Բարսելոնայի» առաջատար Լիոնել Մեսսին հերթական անգամ ապշեցնող հնարքով աչքի ընկել՝ այս անգամ սեղանի թենիսում: Արգենտինացին կարողացել է դիպուկ հարվածել pepsi-ի շշի վրա գտնվող սեղանի թենիսի գնդակին: Տեսանյութը նկարահանված է pepsi-ի հետ արգենտինացու համագործակցության շրջանակում:
Ավելին
Միջազգային ֆուտբոլում մեծ աղմուկ բարձրացրած Football Leaks-ը հերթական բացահայտումն է արել: Գերմանական Der Spiegel պարբերականում հրապարակվել է Leaks-ի հոդվածը, որում նշվում է «Մանչեսթեր Սիթիի»՝ ֆինանսական ֆեյր-փլեյի կանոնները խախտելու մասին: «2012 թվականից «Մանչեսթեր Սիթին» հատուկ ձևաչափով շրջանցել է ֆինանսական ֆեյր-փլեյը: Տրանսֆերներից հասույթները, ըստ նախնական պայմանավորվածության, փոխանցվել է գործընկեր բրենդներին, որպեսզի վրիպի ՈւԵՖԱ-ի ուշադրությունից»,- գրված նյութում: Հայտնի […]
Ավելին
«Մանչեսթեր Յունայթեդի նախկին պաշտպան և Sky Sports-ի փորձագետ Գարի Նեվիլը կիսվել է «Լիվերպուլի»՝ չեմպիոնության համար պայքարի մասին իր կարծիքով: «Ես միշտ մտածել եմ, որ «Լիվերպուլը» կհաղթի ԱՊԼ-ն, եթե ունենա ազատ օրացույց: Ես կասեմ այսպես. դուրս կմնաք «Բավարիայից»: Դա խենթություն է թվում, քանի որ չի կարելի դաշտ դուրս գալ պարտվելու մասին մտածելով: Բայց ես իրոք կարծում […]
Ավելին
Հայտնի է դարձել, թե ինչքան գումար է ծախսել «Յուվենտուսը» 2018/19 մրցաշրջանի առաջին կեսում ֆուտբոլիստների գործակալների կոմիսիոն վարձատրության վրա: Այսպես, «Յուվեի» համար գործակալական տեսանկյունից ամենաթանկ տրանսֆերը «Լիվերպուլի» կիսապաշտպան Էմրե Ջանի տեղափոխությունն է: Գերմանացին թուրինյան ակումբ է տեղափոխվել ազատ գործակալի կարգավիճակում, բայց «Յուվենտուսը» նրա ներկայացուցչին վճարել է 15,9 մլն եվրո,- հայտնում է Tuttosport-ը: Կրիշտիանու Ռոնալդուի տրանսֆերի համար […]
Ավելին
Գաբոնի առաջնությունում ողբերգական դեպք է պատահել: Երկրի առաջնության «Ականդա» թիմում հանդես եկող Հերման Ցինգան հանդիպման ընթացքում ընկել է, ապա նրան շտապօգնության մեքենայով փորձել են հասցնել հիվանդանոց, սակայն ճանապարհին մահը վրա է հասել: Մահվան հիմնական պատճառը դեռևս բացահայտված չէ, հայտնում է լրագրող Օլուվաշինա Օկելեջին: Ցինգան 22 տարեկան էր:
Ավելին
Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի փոխնախագահ Արմեն Նիկողոսյանը ներկայացրել է, թե ինչ քանակի լեգիոներներ կան Հայաստանի Բարձրագույն խմբի վերսկսված առաջնության թիմերում. Նիկողոսյանը ֆեյսբուքյան էջում գրել է. ՀՀ ֆուտբոլի բարձրագույն խմբի առաջնության 20-րդ տուրի 4 հանդիպումների մասնակից 8 թիմերի մեկնարկային կազմի 88 ֆուտբոլիստներից լեգեոներներ են 50-ը։ Ընդամենը 3 թիմերի՝ Արցախի, Շիրակի ու Ալաշկերտի կազմերում են հայաստանցի ֆուտբոլիստները քանակական […]
Ավելին
Իսպանական Լա լիգայի շրջանակում կայացած Էլ Կլասիկոն ավարտվել էր «Բարսելոնայի» հաղթանակով 1:0: «Ռեալի» հիմնական կազմում ընդգրկված Գարեթ Բեյլը փոխարինվել է հանդիման 61-րդ րոպեին: Իսպանական հեղինակավոր Marca-ն հայտնում է, որ ուելսցի ֆուտբոլիստը չի սպասել հանդիպման ավարտին և լքել է «Սանտիագո Բերնաբեուն»՝ գնալով տուն: Նշվում է, որ փոխարինվելուց հետո Բեյլը մի քանի րոպե նստել է պահեստայինների նստարանին՝ […]
Ավելին
Ֆրանսիայի առաջնության 27-րդ տուրում «Մարսելը» սեփական հարկի տակ 2:0 հաշվով հաղթել է «Սենտ Էտիենին»: Հանդիպման 12-րդ րոպեին անկյունայինից փոխանցումից հետո գեղեցիկ գոլ է խփել Մարիո Բալոտելին: «Սուպեր Մարիոն» հեռախոս է վերցրել և սելֆի արել թիմակիցների հետ:
Ավելին
Անգլիայի Պրեմիեր լիգայի 29-րդ տուրում մերսիսայդյան դերբին էր՝ «Էվերթոն»-«Լիվերպուլ»: Հանդիպումը գոլազուրկ ավարտ ունեցավ: Այս ոչ-ոքիից հետո «Լիվերպուլը» վաստակած 70 միավորով մրցաշարային աղյուսակի 2-րդ հորիզոնականում է և առաջատար «Մանչեսթեր Սիթիին» զիջում է 1 միավոր:
Ավելին
Տրանսֆերային պատուհանի փակվելուց առաջ «Ալաշկերտը» ևս մեկ նշանակալի ձեռքբերում է կատարել: Գործող չեմպիոնը տեղեկացնում է, որ թիմի կազմը համալրել է Չիլիի երիտասարդական և ազգային հավաքականների նախկին կիսապաշտպան Ջերսոն Ասևեդոն: Փորձառու ֆուտբոլիստը երկար տարիներ հանդես է եկել Եկատերինբուրգի «Ուրալի» կազմում, հանդիսացել է թիմի ավագը և առաջատարներից մեկը: Ռուսական ակումբում անցկացրած 124 խաղերում Ասևեդոն դարձել է 21 […]
Ավելին
Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:
© Interfootball.am 2023