Երևանի «Արցախը» շարունակվում է պատրաստվել Հայաստանի Բարձրագույն խմբի առաջնության երկրորդ կեսին: Ակումբի մամուլի ծառայությունը հայտնում է, որ պայմանագրեր են կնքվել իվուարցի երկու ֆուտբոլիստների հետ: 22-ամյա հարձակվող Ուիլֆրեդ Էզան մինչ «Արցախ» տեղափոխվելը հանդես է եկել բելառուսական «Գոմել», իսկ 20-ամյա կիսապաշտպան Ջեո Դենի Էքրան` մոլդովական «Սաքսան» ակումբում։ «Արցախը» հաջող ֆուտբոլային կարիերա և թիմում արդյունավետ խաղ է մաղթել […]
Ավելին
Իտալիայի առաջնության 21-րդ տուրում «Սամպդորիան» 4 անպատասխան գնդակ է ուղարկել «Ուդինեզեի» դարպասը: Դուբլ է ձևակերպել փորձառու ֆուտբոլիստ Ֆաբիո Կվալյարելան: Այդպիսով, 35-ամյա գոլահարը 16 գոլով գլխավորում է ռմբարկուական մրցավազքը: Կրիշտիանու Ռոնալդուն ակտիվում ունի 14 գոլ: Թուրինյան թիմը տուրի հանդիպումն անցկացնելու է վաղը՝ հունվարի 27-ին:
Ավելին
«Փյունիկը» Ալանիայում շարունակում է ուսումնամարզական հավաքը: Այսօր՝ հունվարի 26-ին երևանյան թիմը ստուգողական 2 հանդիպումներ է անցկացրել: Առաջին խաղում «Փյունիկը» 2:1 հաշվով հաղթել է «Մոնտանային» գոլ են խփել փորձաշրջան անցնող ֆուտբոլիստը, ում անունը չի նշվում և Ալիկ Առաքելյանը: Երկրորդ խաղում Անդրեյ Տալալաևի գլխավորած թիմը հաղթել է չեխական «Սլավիային». միակ գոլը խփել է «Արցախից» վերադարձած Հովհաննես Պողոսյանը:
Ավելին
Նեյմարի հայրը հերթական անգամ անդրադարձել է որդու անվան հետ կապված խոսակցություններին: Այս անգամ ֆուտբոլիստի կյանքում անմիջական ազդեցություն ունեցող Նեյմար ավագի դիտակետում որդու՝ հաճախակի սիմուլյացիայի դիմելու հետ կապված ասեկոսեներն են. «Իմ որդին իրեն պաշտպանում է վնասվածքներից: Օրինակ, ԱԱ-2014-ի ընթացքում կարող էին իրեն հաշմանդամ դարձնել: ԱԱ-2018-ում ևս վնասվածք. մրցավարները չդիմեցին VAR-ի օգնությանը… արդյունքում էլի «մեղավորը» Նեյմարն էր: […]
Ավելին
Գերմանական Բունդեսլիգայի 19-րդ տուրում Դորտմունդի «Բորուսիան» սեփական հարկի տակ 5:1 հաշվով հաղթել է «Հանովերին»: Հանդիպման 24-րդ րոպեին Աշրաֆ Ակիմին բացել է հաշիվը: 60-րդ րոպեին Մարկո Ռոյսը կրկնապատկել է հաշիվը, իսկ երկու րոպե անց Մարիո Գյոտցեն 3-րդ գոլն է խփել: Եւս 5 րոպե անց Ռաֆայել Գերերոն հաշիվը դարձրել է 4:0: 86-րդ րոպեին Մարվին Բակալորցը խփել է […]
Ավելին
Հունվարի 24-ին Էմիլիանո Սալայի՝ ռադարներից կորած մասնավոր ինքնաթիռի որոնողական աշխատանքները դադարեցվել էին: GoFundMe ֆոնդի միջոցով գումարներ են հավաքագրվել որոնողական աշխատանքները վերսկսելու համար: L’Equipe-ը հայտնում է, որ ֆոնդին գումարներ են ուղղել մի շարք հայտնի ֆուտբոլիստներ՝ Նգոլո Կանտեն, Իլկայ Գյունդողանը, Կորենտեն Տոլիսոն, Ժոֆրե Կոնդոգբիան և այլք: Այսօր՝ հունվարի 26-ին, Սալայի բարեկամների ջանքերով կազմվել է տեղական որոնողական օպերացիա:
Ավելին
Manchester City boss Pep Guardiola said he is “a big fan of VAR” despite his side conceding two penalties and having a man sent off in a Champions League last-16 first-leg win at Schalke. Nabil Bentaleb scored two first-half penalties but City rallied to win 3-2. “It’s a penalty. The second one is too,” said Guardiola. […]
Ավելին
1 1,885 1,886 1,887

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023