Գերմանական Բունդեսլիգայի 24-րդ տուրի շրջանակում կկայանա հերթական Der Klassiker-ը․ «Բավարիան» Մյունխենի «Ալյանց Արենա» մարզադաշտում կընդունի «Բորուսիա Դորտմունդին»։ Հանդիպման մեկնարկը նախատեսված է Երևանի ժամանակով 21։30, որի ուղիղ հեռարձակման կարող եք հետևել այստեղ։ Թիմերը հանդիպումը կսկսեն հետևյալ մեկնարկային կազմերով․
Ավելին
Գերմանական Բունդեսլիգայի 24-րդ տուրի շրջանակում «Լայպցիգը» արտագնա խաղում մրցեց «Ֆրայբուրգի» դեն։ Առաջին խաղակեսն անցավ հյուրերի շոշափելի առավելությամբ, որոնք 41-րդ րոպեին Քրիստոֆեր Նկունկուի գոլի շնորհիվ առաջ անցան հաշվի մեջ։ Կողմերն ընդմիջման գնացին Յուլիան Նագելսմանի տղաների առավելությամբ։ Երկրորդ խաղակեսում նույնպես կարելի է ասել՝ խաղադաշտում ֆուտբոլ էր խաղում միայն մեկ ակումբ։ Նախ՝ հանդիպման 64-րդ րոպեին հյուրերի նորվեգացի հարձակվող […]
Ավելին
Ինչպես տեղեկացնում է Defensa Central-ը, «Ռեալի» գլխավոր մարզիչ Զինեդին Զիդանը հետաքրքրված չէ Գարեթ Բեյլի վերադարձով։ Ներկա պահին ուելսցի ֆուտբոլիստը վարձավճարով հանդես է գալիս «Տոտենհեմում»։ Լոնդոնյան ակումբի կազմում անհաջող մեկնարից հետո Բեյլը վերջերս սկսել է արդյունավետություն ցուցաբերել և պարբերաբար հայտնվում է «շնաձկների» մեկնարկային կազմում։ Հատկանշական է, որ վերջին 5 խաղերում վինգերը դարձել է նույնքան գոլի հեղինակ։ […]
Ավելին
Անգլիական Պրեմիեր լիգայի 27-րդ տուրի շրջանակում «Արսենալը» արտագնա խաղում ուժերը չափեց «Բյորնլիի» դեմ։ Հանդիպումը բավական արագ տեմպով մեկնարկեցին հյուրերը և արդեն 6-րդ րոպեին հաշվի մեջ առաջ անցան։ Վիլիանի փոխանցումից հետո դիպուկությամբ աչքի ընկավ «զինագործների» հարձակվող Պիեր-Էմերիկ Օբամեյանգը՝ դարձնելով հաշիվը 1։0։ Մինչև առաջին խաղակեսի ավարտ Միկել Արտետայի սաները կարող էին էլ ավելի մեծացնել առավելությունը, սակայն Բուկայո […]
Ավելին
VBet Հայաստանի Պրեմիեր լիգայի 17-րդ տուրի շրջանակում «Վանը» Չարենցավանի «Քաղաքային» մարզադաշտում ընդունեց «Ուրարտուին»։ Հանդիպման գրեթե ողջ ընթացքն անցավ տանտերերի առավելությամբ, ինչն էլ ընդգծվեց վերջնական հաշվի տեսքով։ Առաջին խաղակեսի 25-րդ և 28-րդ րոպեներին Վահագն Այվազյանի և Ալեքսանդր Տանյաևի գոլերի շնորհիվ «Վանն» ընդմիջման գնաց՝ ունենալով զգալի առավելություն «Ուրարտուի» նկատմամբ։ Երկրորդ խաղակեսը սկսեց հետախուզական պայքարով և միայն 77-րդ […]
Ավելին
«Մանչեսթեր Սիթիի» գլխավոր մարզիչ Պեպ Գվարդիոլան մեկնաբանել է իր խոսքերն այն մասին, թե «Սիթիի» տպավորիչ հաղթարշավը կապված է մեծ ծախսերի հետ։ 19-րդ անընդմեջ հաղթանակից հետո պատասխանելով հաջողության պատճառների մասին հարցին՝ Գվարդիոլան ասել է․ «Սիթին շատ փող ունի, որպեսզի գնի մի քանի անհավանական ֆուտբոլիստներ»։ Հիշեցնենք, որ այս պահին «քաղաքաբնակներն» անընդմեջ հաղթել են վերջին 21 խաղերում։ «Իրականում […]
Ավելին
«Բարսելոնայի» նախկին ֆուտբոլիստ Ռիվալդոն իր կարծիքն է հայտնել վերջին շրջանում կատալոնական ակումբի ցուցադրած խաղի, ինչպես նաև՝ ՉԼ-ի 1/8 եզրափակչի՝ ՊՍԺ-ի դեմ պատասխան հանդիպման մասին։ «Ինչպես ավելի վաղ նշել էի, չեմ կարծում, որ «Բարսելոնան» կարող է հաղթահարել ՊՍԺ-ի արգելքը 1։4 հաշվով պարտվելուց հետո։ Ֆանսիական ակումբը չափազանց լավն է, որպեսզի ձեռքից բաց թողնի նման առավելությունը։ Հաղթանակը գավաթային […]
Ավելին
Ֆուտբոլի լեգենդ Պելեն նշել է, որ ՊՍԺ-ի հարձակվող Կիլիան Մբապեին տեսնում է որպես իր հետրոդ․ «Չեմ կատակում․ Մբապեն, իրոք, կարող է դառնալ իմ հետնորդը։ Ես շատ բան եմ տեսնում նրա՝ արագությամբ խաղալու ունակության մեջ։ Նա հարձակվող է, ով արագ է մտածում։ Երբ նա ստանում է գնդակը, գիտի, թե ինչ պետք է անել, ուր գնալ և […]
Ավելին
Ինչպես տեղեկացնում է As-ը, «Ռեալի» կենտրոնական հարձակվող Կարիմ Բենզեման, ամենայն հավանականությամբ, կմասնակցի Լա լիգայի 26-րդ տուրի «Ատլետիկոյի» դեմ դերբիին։ Մարտի 5-ի առավոտյան ֆրանսիացին մարզվել է «սերուցքայինների» հիմնական խմբի հետ։ 33-ամյա ֆուտբոլիստը վնասվածքի պատճառով բաց է թողել «արքայական» ակումբի վերջին երեք հանդիպումները։ Բենզեման վերջին անգամ խաղադաշտ է դուրս եկել փետրվարի 14-ին «Վալենսիայի» դեմ տնային խաղում (2:0) […]
Ավելին
Ինչպես տեղեկացնում է Իսպանական Լա լիգայի պաշտոնական կայքը, «Բարսելոնայի» հարձակվող Լեո Մեսսին ճանաչվել է Պրիմերայի փետրվար ամսվա լավագույն ֆուտբոլիստ։ Նախորդ ամիս 33-ամյա ֆուտբոլիստը մասնակցել է 5 հանդիպման և դարձել 7 գոլի հեղինակ։ Այս պահի դրությամբ Մեսսին նաև մրցաշարի լավագույն ռմբարկուն է և իր ակտիվում ունի 19 գոլ՝ «Ատլետիկոյի» հարձակվող Լուիս Սուարեսին գերազանցելով 3 գնդակ։ Փետրվարի […]
Ավելին
1 1,187 1,188 1,189 1,190 1,191 1,888

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023