Դանիական «Հոբրոյի» և Հայաստանի ազգային հավաքականի ձախ կիսապաշտպան Էդգար Բաբայանի տրանսֆերային արժեքը 2019 թվականին նույնպես բարելավվել է, ինչը պայմանավորված է նրա հիանալի խաղով։ Ըստ Transfermarkt.com-i՝ հայ կիսապաշտպանի արժեքը աճել է 150 հազար եվրոյով և ներկա պահին կազմում է 600 հազար եվրո։
Ավելին
Transfermakrt.com պորտալը, որը ներկայացնում է ֆուտբոլիստների տրանսֆերային արժեքը, թարմացրել է ռուսական Պրեմիեր լիգայի ֆուտբոլիստների տրանսֆերային արժեքները։ Թարմացված ցուցակում Հայաստանի ազգային հավաքականի և «Սոչիի» կենտրոնական հարձակվող Ալեքսանդր Կարեպտյանի արժեքը բարձրացել է։ 32-ամյա հայ հարձակվողի արժեքը ներկա պահին կազմում է 500 հազար եվրո՝ աճելով 100 հազարով։
Ավելին
Ինչպես տեղեկանում ենք ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի Facebook-յան էջից, վարչապտն ընդունել է ՀՖՖ նորընտիր նախագահ Արմեն Մելիքբեկյանին։ Նիկոլ Փաշինյանի էջում live տարբերակով հեռարձակվել է հանդիպումը․
Ավելին
ՀՖՖ արտահերթ ժողովի ժամանակ ֆեդերացիայի նորընտիր նախագահ Արմեն Մելիքբեկյանի առաջարկով Արմեն Նիկողոսյանն առաջադրվեց որպես ՀՖՖ փոխնախագահի թեկնածու։ Նիկողոսյանը միաձայն ընտրվեց ՀՖՖ փոխնախագահ՝ 18 քվեով։
Ավելին
Ինչպես գիտենք այսօր՝ դեկտեմբերի 23-ին, Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նսիտերի դահլիճում տեղի է ունենում 19-րդ արտահերթ նիստը։ Նիստի շրջանակում արդեն կայացել է ՀՖՖ նոր նախագահի քվեարկությունը, որի արդյունքում նոր նախագահ ընտրվեց Արմեն Մելիքբեկյանը։ Քիչ առաջ կայացավ նաև ՀՖՖ Գործոմի անդամների քվեարկությունը։ Նշենք, որ Գործկոմի 14 տեղերի համար պայքարում էին 15 թեկնածուներ։ Այպիսով, քվեարկության առաջին փուլի արդյունքում […]
Ավելին
Ինչպես գիտենք Հայստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նոր նախագահ ընտրվեց Արմեն Մելիքբեկյանը։ Ընտրությունից հետո Մելիքբեկյանը հանդես է եկել ելույթով․ «Շնորհակալ եմ բոլորին, որոնք քվեարկել են իմ օգտին և նրանց, որոնք չեն քվեարկել իմ օգտին: Մեզ համար բավական կարևոր պահ է: Այսօր հայկական ֆուտբոլում մի իրադրություն է, որ վերջին տարիների ընթացքում առաջին անգամ կայացել են մրցակցյային ընտրություններ: Հետագայում […]
Ավելին
Այսօր՝ դեկտեմբերի 23-ին, Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի գրասենյակում տեղի է ունենում 19-րդ արտահերթ նիստը, որի շրջանակում կայացավ նոր նախագահի ընտրությունը։ Քվեարկության արդյունքում Արմեն Մելիքբեկյանը ստացել է 13 ձայն, Թովմաս Գրիգորյանը՝ 7 ձայն, իսկ 3 ձայն ճանաչվել է անվավեր։ Այսպիսով, ՀՖՖ նոր նախագահ ընտրվեց Արմեն Մելիքբեկյանը։
Ավելին
Այսօր` դեկտեմբերի 23-ին, Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նիստերի դահլիճում կայանում է ՀՖՖ 19-րդ արտահերթ ժողովը, որի շրջանակում տեղի կունենան ՀՖՖ նոր նախագահի և Գործոկմի ընտրությունները։ ՀՖՖ մամլո քարտուղարությունը յութուբյան իր ալիքում ներկայացնում է նիստի ուղիղ հեռարձակումը.
Ավելին
«Անի» ֆուտբոլային ակումբը տարածել է հայտարարություն՝ հայտնելով, որ ակումբի սեփականատեր Խորեն Հովհաննիսյանը հանել է ՀՖՖ նախագահի թեկնածությունը և կաջակցի Արմեն Մելիքբեկյանին։ «Սիրելի՛ բարեկամներ, ՀՖՖ նախագահի պաշտոնի համար առաջադրվելուս պատճառների մասին վերջին շաբաթների ընթացքում խոսել եմ բազմիցս։ Ինձ այս քայլին մղող հիմնական պատճառները եղել են երկուսը։ Առաջինը` հայկական ֆուտբոլում տարիներ շարունակ տիրող բարձիթողի բարքերին և իրավիճակին […]
Ավելին
«Առաջին հայկական ճակատակ» (FAF) երկրպագուների միավորում իր ֆեյսբուքյան պաշտոնական էջում գրառում է կատարել, որը նվիրված է ՀՖՖ առաջիկա ընտրություններին․ «Շուրջ 1 ամիս առաջ FAF-ի նախաձեռնած 3 պահանջներից 2-ի՝ ՀՖՖ նախագահի և ՀՖՖ գործկոմի հրաժարականի իրականացումից հետո, FAF-ն ուներ ներքին կայացրած որոշում՝ ՀՖՖ նախագահական ընտրություններում պահպանելով չեզոքություն՝ հետամուտ լինել 3-րդ պահանջի կատարմանը՝ ֆեյք ՀԿ-ների ֆիլտրացման հարցին։ […]
Ավելին
Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:
© Interfootball.am 2025