ԵՎՐՈ-2020-ի որակավորման փուլում Հայաստանի հավաքականը հյուրընկալել է Ֆինլանդիայի ընտրանուն: Հանդիպման 14-րդ րոպեին հյուրերն առաջին վտանգավոր գրոհի արդյունքում բացել են հաշիվը. աջ եզրից հետևած փոխանցումից հետո Արամ Հայրապետյանի դարպասը գրավել է Յենսենը: Հանդիպման ուղիղ հեռարձակումը՝ այստեղ:
Ավելին
ԵՎՐՈ-2020-ի որակավորման փուլի J խմբում կայանում է Հայաստան – Ֆինլանդիա հանդիպումը: Հանդիպման ուղիղ հեռարձակումը ներկայացնում է Armenia TV-ին. եթերն՝ ԱՅՍՏԵՂ: Կարող եք հետևել նաև՝ ստորև. Հանդիպման մեկնարկը ժամը 21:00-ին է:
Ավելին
ԵՎՐՈ-2020-ի որակավորման փուլի Հայաստան – Ֆինլանդիա հանդիպումը սպասելի է բոլորիս համար: ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, ով երեկ հանդիպել է հավաքականի ֆուտբոլիստներին, մարզչական անձնակազմին և ՀՖՖ ղեկավարությանը, գրառում է կատարել ֆեյսբուքյան իր էջում: «Այսօր գնում ենք ֆուտբոլ՝ ժամը 21.00 Հանրապետական մարզադաշտ:)»,- գրել է Փաշինյանը՝ տեղադրելով Մխիթարյանի և Վանեցյանի հետ լուսանկարը:
Ավելին
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Արթուր Վանեցյանի ուղեկցությամբ այցելել է Ավանի ֆուտբոլի ակադեմիա: Վարչապետը շրջայց է կատարել ակադեմիայով, ծանոթացել այստեղ ստեղծված պայմաններին ու առկա ենթակառուցվածքներին: ՀՖՖ ղեկավարները Նիկոլ Փաշինյանին են ներկայացրել մեր երկրում ֆուտբոլի զարգացման ուղղությամբ իրականացվող և առաջիկայում նախատեսվող ծրագրերը: Այնուհետև կառավարության ղեկավարը հանդիպել է ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականի մարզչական անձնակազմի և […]
Ավելին
Հայաստան-Ֆինլանդիա հանդիպման նախօրեին Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» ստադիոնում կայացել է մեր ազգային թիմի գլխավոր մարզիչ Արմեն Գյուլբուդաղյանցի մամուլի ասուլիսը. «Մեր պատկերացումների և այժմյան Ֆինլանդիայի հավաքականները տարբեր են: Ֆինլանդացիներն այժմ առաջադիմել են: Ես ասել եմ, որ հայկական ֆուտբոլը մեծ պոտենցիալ ունի: Մանկապատանեկան ֆուտբոլից սկսած՝ հավատը պետք է ապահովել: Գալով ազգային հավաքական՝ պետք է հավատով լինել և […]
Ավելին
Ինչպես արդեն հայտնել էինք, Հայաստանի հավաքականի ավագ Հենրիխ Մխիթարյանը հյուրընկալվել է ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանին: ՀՀ նախաահի աշխատակազմը ներկայացրել է ջերմ մթնոլորտում անցած հանդիպման տեսանյութը.
Ավելին
Բոսնիա և Հերցեգովինա – Հայաստան հանդիպման (2:1) ընթացքում Հայաստանի ազգային հավաքականի կազմում բոլորից շատ վազել է Կառլեն Մկրտչյանը՝ 12227 մետր,- հայտնում է ՀՖՖ-ն: Հենրիխ Մխիթարյանը երկրորդն է՝ 11899 մետր ցուցանիշով, իսկ երրորդը՝Արտակ Գրիգորյանը, ով վազել է ընդհանուր առմամբ 11212 մետր:
Ավելին
Հայաստանի ազգային հավաքականի ավագ և Լոնդոնի «Արսենալի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանն իր մարզաշապիկը նվիրել է նախագահ Արմեն Սարգսյանին: Այսօր նա Հանրապետության նախագահի հյուրն էր,- հայտնում է ՀՀ նախագահի աշխատակազմը;
Ավելին
Բոսնիա և Հերցեգովինա – Հայաստան (2:1) հանդիպումից հետո «Գրբավիցա» ստադիոնի մամուլի ասուլիսների սրահում մեր ազգային թիմի գլխավոր մարզիչ Արմեն Գյուլբուդաղյանցը պատասխանել է լրագրողների հարցերին: ՀՖՖ-ն ներկայացնում է ասուլիսի տեսանյութը.
Ավելին
ԵՎՐՈ-2020-ի որակավորման փուլի J խմբի առաջին տուրում Հայաստանի հավաքականը հյուրընկալվել էր Բոսնիա և Հերցեգովինայի ընտրանուն: Տանտերերը հաղթեցին 2:1 հաշվով: 33-րդ րոպեին անկյունայինից Պյանիչի փոխանցումից հետո Կրունիչը գլխի հարվածով բացել է հաշիվը: Հանդիպման հիմնական ժամանակի ավարտից 10 րոպե առաջ Միլոշևիչը 2-րդ գնդակն է ուղարկել մեր ազգային թիմի դարպասը: Ավելացված ժամանակում ձեռքով խաղի համար 11 մետրանոց է […]
Ավելին
1 244 245 246 247 248 254

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023