Interfootball-ը ներկայացնում է «FootGoal» հաղորդաշարի հերթական թողարկումը։ Նոր տեսանյութը նվիրված է հայ ֆուտբոլիստների` արտասահմանյան ակումբների կազմում խփած թոփ-20 ամենավիրտուոզ գոլերին։ Հաճելի դիտում։ Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
Ավելին
Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակիչի պատասխան հանդիպման շրջանակում «Ռեալ Մադրիդը» մայիսի 4-ին` սեփական հարկի տակ, կմրցի «Մանչեսթեր Սիթիի» դեմ։ Ինչպես տեղեկացնում է ՀՖՖ պաշտոնական կայքը, այդ հանդիպման ՈՒԵՖԱ-ի պատվիրակ է նշակավել ՀՖՖ գլխավոր քարտուղար Արթուր Ազարյանը։ Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
Ավելին
Ինչպես արդեն տեղեկացրել ենք, ապրիլի 30-ին 54 տարեկան հասակում կյանքից հեռացել է աշխարհահռչակ գործակալ Մինո Ռայոլան։ «Ռոմայի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը սոցցանցերի իր էջերում Ռայոլային նվիրված գրառում է կատարել. «Ես կկարոտեմ քեզ իմ գործակալ, իմ լավագույն ընկեր, իմ ընտանիք։ Դու միշտ մեզ հետ կլինես»,- գրել է Մխիթարյանը։ Հիշեցնենք, որ Մինո Ռայոլան նաև Մխիթարյանի գործակալն էր։ Հ․Գ․ […]
Ավելին
Ռուսաստանի երկրորդ դիվիզիոնի` ՖԱԼ-ի 35-րդ տուրում Կալինինգրադի «Բալթիկան» հյուրընկալվելիս մրցեց «Վոլգարի» դեմ։ Համառ պայքարում ընթացած խաղում գրանցվեց 2:2 հաշիվը։ «Բալթիկայի» երկրորդ գոլը 49-րդ րոպեին խփեց հայազգի հարձակվող Իշխան Գելոյանը` դնելով հանդիպման վերջակետը։ Ընթացիկ մրցաշրջանում 29-ամյա հարձակվողը բոլոր մրցաշարերի շրջանակում անցկացրել է 30 հանդիպմում` դառնալով 4 գոլի և 4 գոլային փոխանցման հեղինակ։ Այս ոչ-ոքիից հետո «Բալթիկան» […]
Ավելին
Հայաստանի հավաքականի նախկին գլխավոր մարզիչ Վարդան Մինասյանը վերլուծել է աշխարհի 2014 թ. առաջնության որակավորման փուլի շրջանակում 2013 թ. հոկտեմբերի 15-ին կայացած Իտալիա 2:2 Հայաստան հանդիպումը։ Հաճելի դիտում։ Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
Ավելին
VBET Հայաստանի Պրեմիեր լիգայի 30-րդ տուրի կենտրոնական խաղում «Արարատ-Արմենիան» ՀՖՖ տեխնիկական կենտրոն/ֆուտբոլի ակադեմիայի մարզադաշտում մրցեց «Փյունիկի» դեմ։ Հանդիպումն անցավ բավական լարված, դինամիկ և դիտարժան պայքարում, որն ավարտվեց 1:1 հաշվով։ «Փյունիկի» կազմից 64-րդ րոպեին խաղի հաշիվը բացեց Ուգո Ֆիրիմինոն` խփելով բավական տպավորիչ գոլ, իսկ «Արարատ-Արմենիային» 82-րդ րոպեին պարտությունից փրկեց Ֆուրջել Նարսինգը, ով եզրափակեց Ժիրայր Շաղոյանի ձեռնարկած […]
Ավելին
Ինչպես արդեն տեղեկացրել ենք, «Ռոմայի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը Կոնֆերենցիաների լիգայի կիսաեզրափակիչի շրջանակում «Լեսթերի» դեմ կայացած առաջին խաղում (1:1) վնասվածք է ստացել։ Football Italia-ն, հղում կատարելով Calciomercato-ին, հայտնում է, որ հայազգի ֆուտբոլիստն աջ ազդրի վնասվածք է ստացել, ինչի հետևանքով շարքից դուրս է մնացել նվազագույնը 15-20 օր։ 33-ամյա կիսապաշտպանը վատագույն դեպքում «Ռոմային» կկարողանա օգնել միայն Ա սերիայի […]
Ավելին
Կոնֆերենցիաների լիգայի կիսաեզրափակիչի առաջին խաղում «Ռոման» հյուրընկալվելիս մրցեց «Լեսթերի» դեմ. գրանցվեց 1:1 հաշիվը։ «Գայլերի» կազմից հանդիպմանը մասնակցեց նաև Հենրիխ Մխիթարյանը, ով փոխարինվեց 57-րդ րոպեին։ Հայազգի ֆուտբոլիստի փոխարինման պահին հռոմեական ակումբի մամուլի ծառայությունը հայտնեց, որ վերջինս փոխարինվել է վնասվածքի պատճառով։ Այդուհանդերձ, դեռևս հայտնի չէ 33-ամյա կիսապաշտպանի վնասվածքի լրջությունը։ Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
Ավելին
Իտալական Ա սերիայի 34-րդ տուրի շրջանակում «Ռոման» հյուրընկալվելիս 1:3 հաշվով զիջեց «Ինտերին»։ Հռոմեական ակումբի միակ գոլը խփեց Հենրիխ Մխիթարյանը։ Հանդիպումից հետո «գայլերի» սպորտային տնօրեն Տիագու Պինտուն խոսել է հայազգի ֆուտբոլիստի ապագայից. «Որևէ խնդիր չկա Մխիթարյանի պայմանագրի երկարաձգման հարցում։ Այժմ բանակցություններ ենք վարում և ցանկանում ենք, որ նա մնա»,- պորտուգալացի ֆունկցիոների խոսքերը մեջբերում է հանրահայտ ինսայդեր […]
Ավելին
Իտալական Ա սերիայի 34-րդ տուրի կենտրոնական խաղում «Ինտերը» սեփական հարկի տակ մրցեց «Ռոմայի» դեմ։ Հանդիպման մեծ մասում Սիմոնե Ինձզագիի թիմն ուներ խաղային լուրջ առավելություն և մրցակցի նկատմամբ վստահ հաղթանակ տոնեց 3:1 հաշվով։ «Ներաձուրիների» կազմից մեկական անգամ աչքի ընկան Դենզել Դումֆրիսը, Մարսելո Բրոզովիչն ու Լաուտարո Մարտինեսը։ «Ռոմայի» հեղինակության գոլն էլ խփեց Հենրիխ Մխիթարյանը։ Այս հաղթանակից հետո […]
Ավելին
Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:
© Interfootball.am 2023