Գերմանական Բունդեսլիգայի 28-րդ տուրի շրջանակում «Բավարիան» հյուրընկալվելիս 4:1 հաշվով հաղթեց «Ֆրայբուրգին»։ Ինչպես արդեն տեղեկացրել ենք, այդ խաղում սկանդալային դեպք էր գրանցվել. հանդիպման վերջնամասում «Բավարիան» մի քանի վայրկյան խաղադաշտում եղել է 12 ֆուտբոլիստներով, ինչն էլ առաջացրել էր «Ֆրայբուրգի» ղեկավարության դժգոհությունը, որը բողոքարկել էր կատարվածը` պահանջելով տեխնիկական պարտություն գրանցել մյունխենյան ակումբին։ Այդուհանդերձ, ինչպես տեղեկացնում է Sky Sports-ը, […]
Ավելին
«Ռեալ Մադրիդի» հարձակվող Էդեն Ազարը, հնարավոր է, ամառային տրանսֆերային պատուհանի ժամանակ փոխի ակումբային գրանցումը։ Ինչպես հայտնում է Foot Mercato-ն, բելգիացի վինգերի ծառայություններով հետաքրքրված է «Արսենալը», որը ցանկանում է վարձակալել 31-ամյա ֆուտբոլիստին։ Աղբյուրի փոխանցմամբ` «զինագործների» ղեկավարները հանդիպել են Ազարի ներկայացուցիչների հետ` քննարկելու վարձակալության մանրամասները։ Այդուհանդերձ, չնայած «Ռեալը» նույնպես ցանկանում է բաժանվել Ազարից, բելգիացի ֆուտբոլիստը մտադիր չէ […]
Ավելին
Իսպանական Լա լիգայի 31-րդ տուրի մեկնարկային խաղում «Սևիլիան» «Ռամոն Սանչես Պիսխուան» մարզադաշտում մրցեց «Գրանադայի» դեմ։ Հանդիպումը մեկնարկեց հիմնականում հավասար պայքարում, սակայն 23-րդ րոպեին Դարվին Մաչիսը հեռահար հիանալի հարվածով առաջ մղեց «Գրանադային»։ Հյուրերի ուրախությունը կարճ տևեց, քանի որ արդեն 32-րդ րոպեին տուգանայինի խաղարկումից հետո Դիեգո Կառլոսը հավասարեցրեց հաշիվը։ Նախքան ընդմիջման գնալը «Սևիլիան» կարող էր առաջ անցնել […]
Ավելին
Մեկնարկեց գերմանական Բունդեսլիգայի 29-րդ տուրը, որի առաջին խաղում «Բորուսիա Դորտմունդը» հյուրընկալվելիս մրցեց «Շտուտգարտի» դեմ։ Հիմնականում հավասար պայքարում ընթացած խաղում դորտմունդյան ակումբն ավելի լավ իրացրեց գոլային պահերն ու հաղթեց 2:0 հաշվով։ «Իշամեղուների» կազմից դուբլի հեղինակ դարձավ Յուլիան Բրանդտը։ Այս հաղթանակից հետո Մարկո Ռոզեի թիմը վաստակեց 60 միավոր և շարունակում է զբաղեցնել 2-րդ հորիզոնականը։ «Բորուսիան» առաջատար «Բավարիային» […]
Ավելին
Հայաստանի ֆուտզալի հավաքականն աշխարհի 2024 թ. առաջնության որակավորման փուլի 1-ին տուրում C խմբի շրջանակում մրցեց Շոտլանդիայի ընտրանու դեմ։ Մեր ընտրանին պարզապես քարը քարի վրա չթողեց շոտլանդացիներին` ջախջախելով 11:0 հաշվով։ Ռուբեն Նազարեթյանի սաներից դուբլի հեղինակներ դարձան Ռոդրիգինիոն, Վլադիմիր Սանոսյանն ու Վիտինիոն, մեկական անգամ էլ աչքի ընկան Գարեգին Մաշումյանը, Ժոաո Կարվալիոն, Արթուր Մելքոնյանը, Սարգիս Մարգարյանն ու Դավիթ […]
Ավելին
Եվրոպա լիգայի 1/4 եզրափակիչի առաջին հանդիպման շրջանակում «Բարսելոնան» հյուրընկալվելիս մրցեց «Այնտրախտի» դեմ. գրանցվեց 1:1 հաշիվը։ Հանդիպումից հետո իր տպավորություններով է կիսվել կատալոնական ակումբի գլխավոր մարզիչ Խավին. «Գնդակը չէր տեղաշարժվում։ «Նոու Կամպում» ամեն ինչ այլ կլինի, իսկ խոտածածկն` ավելի լավը։ Մեզ նույնպես նման աջակցություն է անհրաժեշտ, ինչպես այս մարզադաշտում էր։ Մթնոլորտն այստեղ պարզապես հիասքանչ էր։ Սակայն, […]
Ավելին
«Մանչեսթեր Յունայթեդը» լրջորեն հետաքրքրված է «Լիդսի» կիսապաշտպան Կալվին Ֆիլիպսի ծառայություններով ու աշխատում է նրան ձեռք բերելու ուղղությամբ։ Ինչպես տեղեկացնում է Manchester Evening News-ը, «Յունայթեդի» մարզչական շտաբը կարծում է, որ հենակետային կիսապաշտպանի գոտու ամրապնդումը ներկա պահին ամենաառաջնայինն է ու այդ դիրքում ակումբը տեսնում է հենց Ֆիլիպսին։ Բացի Կալվին Ֆիլիպսից, մանկունյական ակումբը դիտարկում է նաև Ջուդ Բելինգհեմի […]
Ավելին
«Բարսելոնան» շարունակում է աշխատել «Բավարիայի» հարձակվող Ռոբերտ Լևանդովսկուն ձեռք բերելու ուղղությամբ։ Ինչպես տեղեկացնում է Diaro Sport-ը, կատալոնական ակումբի ներկայացուցիչները նվազագույնը երկու անգամ հանդիպել են Լևանդովսկու գործակալ Պինի Զահավիի հետ, իսկ այդ հանդիպումները դրական ազդեցություն են թողել կողմերի վրա։ Բանն այն է, որ Զահավին ու «բլաուգրանայի» նախագահ Ժոան Լապորտան բավական ջերմ հարաբերություններ ունեն, ինչն էլ կարող […]
Ավելին
Ապրիլի 7-ին կայացան Կոնֆերենցիաների լիգայի 1/4 եզրափակիչի դիմակայությունների առաջին հանդիպումները։ Գրանցվեցին հետևյալ արդյունքները. «Բուդե Գլիմտ» 2:1 «Ռոմա» «Մարսել» 2:1 ՊԱՕԿ «Ֆեյենորդ» 3:3 «Սլավիա Պրահա» «Լեսթեր» 0:0 ՊՍՎ Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
Ավելին
Ապրիլի 7-ին կայացան Եվրոպա լիգայի 1/4 եզրափակիչի դիմակայությունների առաջին հանդիպումները։ Գրանցվեցին հետևյալ արդյունքները. «Լայպցիգ» 1:1 «Ատալանտա» «Այնտրախտ» 1:1 «Բարսելոնա» «Բրագա» 1:0 «Ռեյնջերս» «Վեսթ Հեմ» 1:1 «Լիոն» Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
Ավելին
1 941 942 943 944 945 2,083

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023