Իտալական Ա սերիայի 35-րդ տուրում «Ինտերը» հյուրընկալվելիս մրցեց «Ուդինեզեի» դեմ։ «Ներաձուրիներն» առաջին խաղակեսում երկու գնդակի առավելություն ստացան. 12-րդ րոպեին աչքի ընկավ Իվան Պերիշիչը, իսկ 39-րդ րոպեին` Լաուտարո Մարտինեսը։ Երկրորդ խաղակեսում տանտերերը կարողացան միայն կրճատել հաշվի տարբերությունը. 72-րդ րոպեին գոլի հեղինակ դարձավ Իգնասիո Պուզետոն։ Ավելին անել Ուդինեն ներկայացնող ակումբին չհաջողվեց. «Ինտերը» հաղթեց 2:1 հաշվով։ Այս հաղթանակից […]
Ավելին
Իսպանական Լա լիգայի 34-րդ տուրում «Բարսելոնան» սեփական հարկի տակ կմրցի «Մալյորկայի» դեմ։ հանդիպման մեկնարկը Երևանի ժամանակով նախատեսված է 23:00-ին, որի ուղիղ հեռարձամմանը կարող եք հետևել «VivaroSports» հեռուստաընկերության եթերով կամ այստեղ։ Կողմերը հանդիպումը կսկսեն հետևյալ մեկնարկային կազմերով.
Ավելին
Անգլիական Պրեմիեր լիգայի 35-րդ տուրի կենտրոնական խաղում «Արսենալը» Լոնդոնի «Օլիմպիական» մարզադաշտում մրցեց «Վեսթ Հեմի» դեմ։ «Զինագործները», համառ պայքարում ընթացած խաղում, կարողացան ավելի լավ իրացնել գոլային պահերն ու հաղթել 2:1 հաշվով։ Հանդիպման հերոս դարձան «Արսենալի» կենտրոնական պաշտպաններ Ռոբ Հոլդինգն ու Գաբրիելը, ովքեր դարձան մեկական գոլի հեղինակ` պարգևելով հաղթանակ Միկել Արտետայի թիմին։ «Մրճահարների» միակ գոլն էլ խփեց […]
Ավելին
Անգլիական Պրեմիեր լիգայի 35-րդ տուրի շրջանակում «Էվերտոնը» Լիվերպուլի «Գուդիսոն Պարկ» մարզադաշտում մրցեց «Չելսիի» դեմ։ Հանդիպման ընթացքում, չնայած «ազնվականներն» ունեին տարածքային ու խաղային լուրջ առավելություն, միևնույնն է, չկարողացան կոտրել մրցակցի դիմադրությունը։ Դեռ ավելին` Ֆրենկ Լեմպարդի թիմը 47-րդ րոպեին Ռիչարլիսոնի ջանքերով բացեց հանդիպման հաշիվն ու կարողացավ պահպանել հաղթական հաշիվը։ Նշենք, որ հանդիպման հերոս դարձավ «Էվերտոնի» դարպասապահ Ջորդան […]
Ավելին
Իտալական Ա սերիայի 35-րդ տուրի շրջանակում «Միլանը» սեփական հարկի տակ մրցեց «Ֆիորենտինայի» դեմ։ Բավական լարված ու համառ պայքար ձևավորվեց, որի ընթացքում վճռորոշ դարձավ «ռոսոներիների» հարձակվող Ռաֆայել Լեաուի` 82-րդ րոպեին խփած գոլը։ Այսպիսով, «Միլանը» հաղթեց 1:0 հաշվով, ինչից հետո վաստակեց 77 միավոր և շարունակում է գլխավորել Ա սերիայի մրցաշարային աղյուսակը։ Ստեֆանո Պիոլիի թիմն առաջնության ավարտից 3 […]
Ավելին
Իտալական Ա սերիայի 35-րդ տուրի կենտրոնական խաղում «Միլանը» «Սան Սիրո» մարզադաշտում կմրցի «Ֆիորենտինայի» դեմ։ Հանդիպման մեկնարկը Երևանի ժամանակով կմեկնարկի 17:00-ին, որի ուղիղ հեռարձակմանը կարող եք հետևել «VivaroSports+» հեռուստաընկերության եթերով կամ այստեղ։ Կողմերը հանդիպումը կսկսեն հետևյալ մեկնարկային կազմերով.
Ավելին
Ռուսաստանի Պրեմիեր լիգայի 27-րդ տուրում «Զենիթը» սեփական հարկի տակ 3:1 հաշվով կամային հաղթանակ տոնեց «Լոկոմոտիվի» նկատմամբ։ Այդ հաղթանակից հետո Սանկտ Պետերբուրգը ներկայացնող ակումբը վաստակեց 61 միավոր ու առաջնության ավարտից 3 տուր առաջ դարձավ Ռուսաստանի չեմպիոն։ Նշենք, որ «Զենիթը» Պրեմիեր լիգայի չեմպիոն է դառնում արդեն 8-րդ անգամ։ Սանկտպետերբուրգցիները մեկ անգամ էլ նվաճել են ԽՍՄՀ չեմպիոնի տիտղոսը […]
Ավելին
«Բարսելոնայի» վինգեր Ուսման Դեմբելեի ապագան շարունակում է մշուշոտ մնալ, ով ընթացիկ մրցաշրջանի ավարտից հետո, հնարավոր է, ազատ գործակալ դառնա։ Ինչպես տեղեկացնում է լրագրող Տոնի Խուանմարտին, ֆրանսիացի ֆուտբոլիստի ծառայություններով հետաքրքրված է ՊՍԺ-ն։ Աղբյուրի փոխանցմամբ` փարիզյան ակումբն օրեր առաջ պայմանագրի առաջարկել Դեմբելեին` տարեկան 17 մլն եվրո աշխատավարձով, որը ներառելու է նաև հավելավճար` այն ստորագրելու համար։ Նշվում է, […]
Ավելին
Անգլիական Պրեմիեր լիգայի 35-րդ տուրում «Նորվիչը» հյուրընկալվելիս 0:2 հաշվով պարտվեց «Աստոն Վիլլային»։ «Դեղձանիկներն» այդ պարտությունից հետո մնացին 21 միավորով և շարունակում են եզրափակել մրցաշարային աղյուսակը` կորցնելով բոլոր հնարավորությունները տեղը Պրեմիեր լիգայում պահպանելու համար։ Այսպիսով, Դին Սմիթի թիմը հաջորդ մրցաշրջանում հանդես կգա Չեմպիոնշիփում։ Ինչպես տեղեկացնում է GracenoteLive-ը, «Նորվիչն» արդեն 6-րդ անգամ է դուրս մնում Պրեմիեր լիգայից, […]
Ավելին
Ինչպես արդեն տեղեկացրել ենք, ապրիլի 30-ին 54 տարեկան հասակում կյանքից հեռացել է աշխարհահռչակ գործակալ Մինո Ռայոլան։ «Ռոմայի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը սոցցանցերի իր էջերում Ռայոլային նվիրված գրառում է կատարել. «Ես կկարոտեմ քեզ իմ գործակալ, իմ լավագույն ընկեր, իմ ընտանիք։ Դու միշտ մեզ հետ կլինես»,- գրել է Մխիթարյանը։ Հիշեցնենք, որ Մինո Ռայոլան նաև Մխիթարյանի գործակալն էր։ Հ․Գ․ […]
Ավելին
1 915 916 917 918 919 2,086

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023