Եվրոպա լիգայի որակավորման 2-րդ փուլի առաջին խաղում «Փյունիկը» հյուրընկալել էր չեխական «Յաբլոնեցին»: Գյումրու «Քաղաքային» ստադիոնում կայացած խաղն ավարտվել է հայկական թիմի հաղթանակով՝ 2:1: Առաջին խաղակեսում դուբլ է ձևակերպել Արթուր Միրանյանը՝ աչքի ընկնելով 6-րդ և 30-րդ րոպեներին: Հյուրերը 53-րդ րոպեին կրճատել են հաշվի տարբերությունը: Այսպիսով, Ալեքսանդր Տարխանովի գլխավորած թիմը չնչին առավելություն ունի պատասխան հանդիպումից առաջ: «Յաբլոնեցը» […]
Ավելին
«Սասուոլոն» հայտարարել է «Վեստ Հեմի» կիսապաշտպան Պեդրո Օբիյանգի տրանսֆերի մասին: Պայմանագրի ժամկետի մասին իտալական ակումբը մանրամասներ չի հայտնում: Ինչպես հայտնում է Football Italia-ն, «Սասուոլոն» Օբիյանգի համար կվճարի 8,6 մլն եվրո: Կիսապաշտպանը Ա սերիայում հանդես գալու փորձ ունի, քանի որ ժամանակին խաղացել է «Սամպդորիայի» կազմում:
Ավելին
«Սևիլիայի» հարձակվող Վիսամ Բեն-Յեդերը կարող է իր կարիերան շարունակել Իտալիայում: Spazio Napoli-ն Corriere dello Sport-ի հղումով հայտնում է, որ 28-ամյա հարձակվողով հետաքրքրվում է «Ռոման»: Ֆրանսիացին նաև հետքրքրում է «Միլանին» և «Նապոլիին»: Հարձակվողի գործակալները հայտնել են, որ խաղացողը կարող է հեռանալ «Սևիլիայից» միայն այն դեպքում, եթե նրա պայմանագիրը գնվի: Բեն-Յեդերը իսպանական ակումբում հանդես է գալիս 2016 […]
Ավելին
«Ռեալի» գլխավոր մարզիչ Զինեդին Զիդանը հայտարարել է, որ թիմի հարձակվող Մարիանո Դիասը չի մտնում իր ծարագրերի մեջ: 25-ամյա հարձակվողը դաշտ դուրս չի եկել International Champions Cup-ի շրջանակում կայացած «Բավարիայի» և «Արսենալի» դեմ հանդիպումներում: «Մարիանոն չի մտնում իմ ծրագրերի մեջ: Նա մարզվում է մեզ հետ և ես պետք է կարգավորեմ թիմի կազմը: Տեսնենք, թե ինչ կլինի […]
Ավելին
«Յուվենտուսի» կիսապաշտպան Սամի Խեդիրան կարող է իր կարիերան շարունակել ԱՊԼ-ում: 32-ամյա գերմանացին հետաքրքրում է «Վուլվերհեմփթոնին»:  Football Italia-ն Sky Sport Italia-ի հղումով հայտնում է, որ անգլիական ակումբի ղեկավարությունը բանակցել է թուրինյան ակումբի սպորտային գծով տնօրեն Ֆաբիո Պարատիչիի հետ: Խեդիրան հասկանում է, որ նոր մրցաշրջանում նրա խաղաժամանակը սահմանափակ կլինի Ադրիեն Ռաբիոյի և Աարոն Ռեմզիի տեղափոխության պատճառով: Գերմանացու […]
Ավելին
«Լիվերպուլի» գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպը ակնարկել է, որ չի պատրաստվում ձեռք բերել «Ռեալի» կիսապաշտպան Գարեթ Բեյլին: «Բեյլը «Ռեալի» խաղացող է և եթե նա գնա, ապա դա կլինի շատ թանկարժեք տրանսֆեր, նրա աշխատավարձը շատ բարձր է: Նա հիանալի խաղացող է և ինձ շատ է դուր գալիս: Բայց այստեղ այլ իրավիճակ է: Պետք է ստեղծել թիմ: Իսկ […]
Ավելին
«Ռոմայի» նախքին կիսապաշտպան Դանիելե դե Ռոսին հավանաբար իր կարիերան կշարունակի «Բոկա Խունիորսում»: Ինչպես հայտնում է Corriere dello Sport-ը, 36-ամյա ֆուտբոլիստը մեկնել է Արգենտինա, որպեսզի մեկ տարով պայմանագիր ստորագրի նոր ակումբի հետ: Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Դե Ռոսիի պայմանագիրը «Բոկայի» հետ կարժենա 500 հզր եվրո:  Ֆուտբոլիստը ավարտեց իր կարիերան «Ռոմայում», որի կազմում հանդես էր […]
Ավելին
«Յուվենտուսի» հարձակվող Մոյզե Կինը կարող է իր կարիերան շարունակել Անգլիայում: Ինչպես հայտնում է լրագրող Նիկոլո Սկիրան, «Էվերթոնը» բանակցում է 19-ամյա ֆուտբոլիստի տրանսֆերի համար: Անգլիական ակումբը Կինի համար առաջարկել է 35 մլն եվրո, իսկ թուրինցիները ցանկանում են ստանալ 40 մլն եվրո և գործարքում հետ գնման կետ ավելացնել: Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ իտալացի հարձակվողով հետաքրքրվում […]
Ավելին
«Ռոմայի» կիսապաշտպան Սթիվեն Նզոնզին կարող է իր կարիերան շարունակել Ֆրանսիայում: Voce Giallorossa-ը Il Messaggero-ի հղումով հայտնում է, որ 30-ամյա ֆուտբոլիստը մոտ է «Մոնակո» տեղափոխվելուն: Նզոնզին «Ռոմա» էր տեղափոխվել անցած ամռանը «Սևիլիայից»: Ա սերիայի անցած մրցաշրջանում անցկացրած 30 հանդիպումներում նա խփել է 1 գոլ և կատարել 2 գոլային փոխանցում: Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Նզոնզին […]
Ավելին
Գարեթ Բեյլի ապագան «Ռեալի» հետ շարունակում է մշուշոտ լինել: Ուելսցու ծառայություններով հետաքրքրվող թիմերի քանակն օրեցօր ավելանում է: AS-ը հայտնում է, որ «Ռեալը» պաշտոնական առաջարկ է ստացել չինական «Ցզյանսու Սունինից», որը պատրաստ է տրանսֆերի համար վճարել 22 միլիոն եվրո: Ակումբը հարմար պայմանագիր է առաջարկում նաև Գարեթին. աշխատավարձը՝ տարեկան 17 միլիոն եվրո: Ավելի վաղ իսպանական մամուլում տեղեկություններ […]
Ավելին
1 2,127 2,128 2,129 2,130 2,131 2,252

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2025