Աննորմալ ֆուտբոլ Միլանում և Զագրեբում․ Դինամո Զագրեբ 3։3 Շախտյոր, Ատալանտա 1։1 Ման․ Սիթի?

Աննորմալ ֆուտբոլ Միլանում և Զագրեբում․ Դինամո Զագրեբ 3։3 Շախտյոր, Ատալանտա 1։1 Ման․ Սիթի?

07/11/2019 - 02:25

Չեմպիոնների լիգայի C խմբի շրջանակում երկու ֆանտաստիկ հանդիպում կայացավ։

Զագրեբում տեղի «Դինամոն» ընդունել էր Դոնեցիկի «Շախտյորին»։ Առաջին խաղակեսում թիմերը փոխանակվեցին մեկական գնդակով։ 13-րդ րոպեին հյուրերի կազմում աչքի ընկավ Ալան Պատրիկը, իսկ 25-րդ րոպեին հաշիվը հավասարեցրեց Բրունո Պետկովիչը։

Երկրորդ խաղակեսն անցավ թրիլլերային սցենարով։ Նախ 74-րդ րոպեին դաշտի տերերի կազմում խաղադաշտից հեռացվեց Նիկոլա Մորոն։ 5 րոպե անց թիմերի կազմերը հավասարվեցին․ «Շախտյորի» կազմում երկրորդ դեղին քարտը ստացավ Մարլոսը։

Տանտերերին հաջողվեց 83-89-րդ րոպեներին երկու անգամ գրավել «հանքափորների» դարպասը։ Գոլերի հեղինակներ դարձան Լուկա Իվանուշեչն ու Արիան Ադեմին՝ 3։1։

Սակայն, «Շախտյորին» հաջողվեց փրկել հանդիպումը։ 90+3-րդ րոպեին աչքի ընկավ Ժունիոր Մորաեսը, իսկ ավելացված ժամանակի 5-րդ րոպեին «Շախտյորը» վաստակեց 11 մետրանոցի իրավունք, որը հաստատեց նաև VAR համակարգը։ Այն հստակորեն իրացրեց Տետեն։

Միլանի «Սան Սիրո» մարզադաշտում խմբի հետնապահ «Ատալանտան» մրցում էր «Մանչեսթեր Սիթիի» դեմ։ Առաջին խաղակեսից հետո «քաղաքայինները» հաղթում էին նվազագույն հաշվով․ 7-րդ րոպեին գոլի հեղինակ էր դարձել Ռահիմ Սթերլինգը, իսկ 43-րդ րոպեին Գաբրիել Ժեզուսը վրիպել էր 11 մետրանոց նշակետից։

Թվում էր՝ «Սիթիին» հերթական հեշտ հանդիպումն է սպասվում, սակայն 49-րդ րոպեին հաշիվը հավասարեցրեց Մարիո Պաշալիչն, իսկ 81-րդ րոպեին փոխարինման դուրս եկած Կլաուդիո Բրավոն կարմիր քարտ ստացավ, իսկ դարպասին ստիպված էր կանգնել եզրային պաշտպան Կայել Վոլքերը։

Գվարդիոլայի սաներին հաջողվեց լարված դրությունից պատվով դուրս գալ և վաստակել 1 միավոր։

«Սիթին» վաստակեց 10 միավոր և վստահորեն գլխավորում է D խումբը, «Դիանոն» և «Շախտյորն» ունեն 5-ական միավոր, իսկ «Ատալանտան» վաստակեց իր առաջին միավորը մրցաշարում։

# , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023