«Բարսելոնան» և թիմի պաշտպան Ժորդի Ալբան պաշտոնապես վավերացրել են համաձայնագիրը: Նոր պայմանագիրը նախատեսված է մինչև 2024 թվականը,- հայտնում է «Բարսելոնայի» պաշտոնական կայքը: Նոր պայմանագրով Ալբայի հրաժարագինը կազմում է 500 միլիոն եվրո: Հիշեցնենք, որ Ալբան «Բարսայում» 7-րդ մրցաշրջանն է անցկացնում: «Վալենսիայից» տեղափոխված Ալբան կատալոնական թիմի հետ 14 տիտղոս է նվաճել:
Ավելին
Միջազգային ֆուտբոլի ներկայի գլխավոր հարցերից մեկը. արդյո՞ք Ժոզե Մոուրինյուն կգլխավորի «Ռեալը»: Այն, որ «արքայական» ակումբում իրավիճակը պայթյունավտանգ է, հայտնի է բոլորին: Միջազգային սպորտային մամուլը չի դադարում ուշադրության կենտրոնում պահել իրավիճակը և հնարավոր զարգացումները: Daily Mail-ը, հղում կատարելով «Ռեալի» մոտ կանգնած աղբյուրին, հայտնում է, որ Մոուրինյուի՝ «Ռեալ» վերադարձի դեպքում թիմից կհեռանա ավագ Սերխիո Ռամոսը: Նշվում է, […]
Ավելին
«Ռեալի» նախկին գլխավոր մարզիչ Զինեդին Զիդանը կարող է գլխավորել «Յուվենտուսը»: Մադրիդցիների նախագահ Ֆլորենտինո Պերեսը հինգշաբթի օրը միջնորդի միջոցով առաջարկել է 46-ամյա ֆրանսիացի մասնագետին վերադառնալ ակումբ: Զիդանը պատասխանել է, որ պարաստ չէ այս պահին վերադառնալ մադրիդյան թիմ Ինչպես հայտնում է El País-ը, Զիդանն արդեն ունի պաշտոնական առաջարկ «Յուվենտուսից»: Թուրինցիները պատրաստ են նրա հետ մինչև 2022 թվականը […]
Ավելին
«Պարի Սեն Ժերմենի» հարձակվող Կիլիան Մբապեն չի պատրաստվում փոխել ակումբը՝ չնայած ակումբի Չեմպիոնների լիգայում ունեցած անհաջողությանը: Ֆրանսիացին խոսել է տրանսֆերային շշուկների մասին. «Այո, ես մտածում եմ, որ կլինեմ այստեղ հաջորդ մրցաշրջանում: Կարող եմ նույնիսկ ասել, որ վստահ եմ դրանում: Այն ամենից հետո, ինչ եղավ (Չեմպիանների լիգայից դուրս մնալը,- խմբ.), նույնիսկ դրանից առաջ ամեն ինչ որոշված […]
Ավելին
«Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Օլե-Գունար Սուլշերը իր կարծիքն է հայտնել ԱՊԼ-ի 30-րդ տուրի «Արսենալի» դեմ հանդիպման առաջին գոլի մասին, որն հեղինակել է Գրանիտ Ջական: «Ես դա չեմ համարում Դե Խեայի սխալը: Մենք ուղղակի Ջակային պրեսինգի չէինք ենթարկել: Ջական երևի բրազիլացի է՝ ելնելով նրանից, թե ինչպես հավածեց գնդակին, որը պտտվում էր և շարժվում օդում: Գնդակը շարժվեց […]
Ավելին
Իսպանիայի առաջնության 27-րդ տուրում «Ռեալը» հյուրընկալվել էր «Վալյադոլիդին»: Մադրիդյան թիմը հաղթեց 4:1 հաշվով: Հանդիպման 12-րդ րոպեին տանտերերը չեն կարողացել դիպուկ իրացնել 11 մետրանոցը: Այնուամենայնիվ, 29-րդ րոպեին «Ռեալը» գոլ է ընդունել. աչքի է ընկել Տուհամին: 5 րոպե անց Վարանը հավասարեցրել է հաշիվը: 51-րդ րոպեին Բենզեման հստակ է իրացրել 11 մետրանոցը՝ առաջ մղելով «արքայական» թիմին, իսկ 8 […]
Ավելին
ԱՊԼ-ի 30-րդ տուրի կենտրոնական խաղում «Արսենալը» հյուրընկալել էր «Մանչեսթեր Յունայթեդին»: Լոնդոնյան թիմը հաղթեց 2:0 հաշվով: Հանդիպման 12-րդ րոպեին Գրանիտ Ջական ունիկալ հարվածով գրավել է դարպասը. գնդակի հետագիծը շփոթեցրել է Դավիդ դե Խեային: 69-րդ րոպեին Օբամեյանգը դիպուկ է իրացրել 11 մետրանոցը: Հանդիպմանը մեջքի թեթև խնդրի պատճառով հայտավորված չէր Հայաստանի հավաքականի ավագ Հենրիխ Մխիթարյանը: Օլե-Գունար Սուլշերի գլխավորությամբ […]
Ավելին
ԱՊԼ-ի 30-րդ տուրում «Արսենալը» հյուրընկալում է «Մանչեսթեր Յունայթեդին»: Լոնդոնյան թիմի հայտացուցակից բացակայում է Հենրիխ Մխիթարյանը: «Արսենալի» պաշտոնական կայքը հայտնում է, որ պատճառը մեջքի հետ ունեցած խնդիրն է: Այլ մանրամասներ դեռևս պարզ չեն:
Ավելին
ԱՊԼ-ի 30-րդ տուրի կենտրոնական խաղում «Արսենալը» հյուրընկալում է «Մանչեսթեր Յունայթեդին»: Թիմերը հանդիպումը կսկսեն հետևյալ մեկնարկային կազմերով. «Արսենալ». Լենո, Մոնրեալ, Կոսիելնի, Սոկրատիս, Մայթլենդ-Նայլս, Կոլաշինաց, Ջակա, Ռեմսի, Օզիլ, Լակազետ, Օբամեյանգ ՄՅՈւ. Դե Խեա, Յանգ, Սմոլինգ, Լինդելոֆ, Ֆրեդ, Դալոտ, Մատիչ, Շոու, Պոգբա, Ռեշֆորդ, Լուկակու Հենրիխ Մխիթարյանը բացակայում է «Արսենալի» հայտացուցակից: Հանդիպման մեկնարկը՝ Երևանի ժամանակով 20:30-ին: Ուղիղ հեռարձակումը՝ ստորև.
Ավելին
Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակչի պատասխան խաղում «Բարսելոնան» հյուրընկալելու է «Լիոնին»: Հանդիպումը կարող է բաց թողնել կատալոնական թիմի հարձակվող Ուսման Դեմբելեն,- հայտնում է Sport.es-ը: Նշվում է, որ այսօր ֆրանսիացին բուժզննում կանցնի, որից հետո վերջնականապես պարզ կլինի խաղին մասնակցել-չմասնակցելու հարցը: «Բարսելոնա»-«Լիոն» հանդիպումը կայանալու է մարտի 13-ին: Հիշեցնենք, որ առաջին հանդիպումն ավարտվել էր գոլազուրկ ոչ-ոքի՝ 0:0:
Ավելին
1 1,864 1,865 1,866 1,867 1,868 1,895

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023