Չեմպիոնների լիգայի որակավորման առաջին փուլի առաջին խաղի շրջանակում «Արարատ-Արմենիան» հյուրընկալել էր ԱԻԿ-ին: Մեր չեմպիոնը հաղթեց 2:1 հաշվով: Հանդիպման մեկնարկից 3 րոպե անց հյուրերի դարպասին 11 մետրանոց է նշանակվել, որը հստակ է իրացրել Պետրոս Ավետիսյանը: 10 րոպե անց շվեդական թիմը 10 ֆուտբոլիստով է մնացել. երկրորդ դեղին քարտով դաշտից հեռացվել է Լունդստրոմը: 39-րդ րոպեին ԱԻԿ-ը հավասարեցրել է […]
Ավելին
«ՊՍԺ»-ի սպորտային գծով տնօրեն Լեոնարդոն գնահատել է «Այաքսի» պաշտպան Մատեյս դե Լիգտի փարիզյան ակումբ տեղափոխվելու շանսերը: Վերջինս կարող է տեղափոխվել «Յուվենտուս»: -Դե Լիգտի «ՊՍԺ» տեղափոխվելը դեռ հնարավո՞ր է: -Ոչ, բայց նման հնարավորություն կար: Նա հիանալի խաղացող է, բայց հիմա այնքան էլ հարմար պահ չէ մեծ տրանսֆերներ կատարելու համար: Մենք պետք է մի քիչ հանգստանանք: Մենք […]
Ավելին
«Լիվերպուլի» նախքին պաշտպան Ալբերտո Մորենոն կդառնա «Վիլյառեալի» խաղացող: ESPN-ը հայտնում է, որ մոտակա ժամերին ֆուտբոլիստը բուժզննություն կանցնի իսպանական ակումբում: 27-ամյա խաղացողի պայմանագիրը նախատեսված է 5 տարով: Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ իսպանացի ֆուտբոլիստով հետաքրքրվում է «Զենիթը»:
Ավելին
«Ռեալի» դարպասապահ Լուկա Զիդանը հաջորդ մրցաշրջանը կանցկացնի իսպանական 2-րդ դիվիզիոնում: Ինչպես հայտնում է Marca-ն, 21-ամյա դարպասապահը կտեղափոխվի «Ռասինգ», որն անցած մրցաշրջանում խաղում էր 3-րդ դիվիզիոնում, իսկ այժմ մտադիր է վերադառնալ Լա լիգա: Զիդանն անձամբ է խնդրել ակումբին, որպեսզի Լուկան վարձավճարով տեղափոխվի այլ ակումբ, քանի որ վերջինս ունի խաղային պրակտիկայի պակաս: Ընդ որում, մադրիդյան ակումբի գլխավոր […]
Ավելին
Կիսապաշտպան Լուկաս Վասկեսն այս ամռանը կարող է իրոք փոխել ակումբը: Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ ֆուտբոլիստի ծառայություններով հետաքրքրվում է «Արսենալը»: Սակայն իրականում ֆուտբոլիստը չի մտնում անգլիական ակումբի պլանների մեջ: Ինչպես հայտնում է El Transistor‏-ը, լոնդոնցիները չեն բանակցել և առաջարկներ չեն արել Վասկեսի տրանսֆերի համար:
Ավելին
«Աթլետիկոն» կարձագանքի հարձակվող Անտուան Գրիզմանի պահվածքին: Ինչպես հայտնում է ESPN-ը, ակումբն ուզում է տուգանել ֆրանսիացուն նրա համար, որ վերջինս չի կատարել իր պամանագրում նշված պարտականությունները և չի ներկայացել նախամրցաշրջանի հավաքին: Ավելի վաղ ֆուտբոլիտն իր գործակալների միջոցով պաշտոնապես հայտնել էր «Աթլետիկոյին», որ պայմանագիրը խզելու համար կվճարի հրաժարագրի կետով նախատեսված 120 մլն եվրոն: Ֆրանսիացի ֆուտբոլիստի գործողություններն իրավաբանական […]
Ավելին
Զլատան Իբրահիմովիչը Twitter-ում ներկայացրել է իր երազանքի թիմիը: Ֆուտբոլիստը այս պարագայում էլ էքսցենտրիկ է գտնվել՝ նշելով 11 Զլատաններ: «Իմ բոլոր ժամանակների թիմը: Մնում է միայն մարզչին որոշել: Հնարավոր է այն լինի Զլատանը»,- գրել է Իբրահիմովիչը:
Ավելին
Կիսապաշտպան Ժոաու Ֆելիքսը պաշտոնապես դարձավ «Աթլետիկոյի» ֆուտբոլիստ: Մադրիդցիները ներկայացրել են թիմի նորեկին: Ֆելիքսը «Բենֆիկայից» «Աթլետիկո» էր տեղափոխվել 126 միլիոն եվրոյի դիմաց: Պայմանագիրը նախատեսված է 7 տարով: Տրանսֆերի վճարը կլինի մաս-մաս: Մադրիդյան ակումբը սկզբից կվճարի 30 միլիոն եվրո, այնուհետև ևս 96 մլն եվրո: Ակումբային մակարդակում անցկացրած 87 հանդիպումներում Ֆելիքսը խփել է 34 գոլ և կատարել 17 […]
Ավելին
«Շախտյորի» կիսապաշտպան Թայսոնը հետաքրքրում է «Ռոմային»: Ինչպես հայտնում է La Gazzetta dello Sport-ի լրագրող Նիկոլո Սկիրան, հռոմցիները 31-ամյա բրազիլացուն դիտարկում են որպես Ստեֆան Էլ Շարավիին փոխարինող, ով մոտ է «Շանհայ Շենխուա» տեղափոխվելուն: «Ռոմայի» նոր գլխավոր մարզիչ Պաուլու Ֆոնսեկան լավ է ճանաչում Թայսոնին: Վերջինիս հետ նրանք համատեղ աշխատել են «Շախտյորում»:
Ավելին
«Բարսելոնան» աշխատանքի էր հրավիրել «Այաքսի» տեխնիկական գծով տնօրեն Մարկ Օվերմարսին: Ինչպես հայտնում է De Telegraaf-ը, գլխավոր մենեջեր Պեպ Սեգուրայի հեռանալուց հետո կատալոնացիներն այդ պաշտոնն առաջարկել էին 46-ամյա հոլանդացուն: Օվերմարսը, ով 2012 թվականից աշխատում է «Այաքսում», մերժել է կատալոնական ակումբի առաջարկը: Հոլանդացի նախքին ֆուտբոլիստը 2000-2004 թվականներին հանդես է եկել «Բարսելոնայում»:
Ավելին
1 1,793 1,794 1,795 1,796 1,797 1,896

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023