Բավարիան փորձել է ձեռք բերել Ռեալի առաջատարներից մեկին, սակայն մերժում է ստացել

Բավարիան փորձել է ձեռք բերել Ռեալի առաջատարներից մեկին, սակայն մերժում է ստացել

12/10/2020 - 23:20

Ինչպես տեղեկացնում է Marca-ն, ամառային տրանսֆերային պատուհանի ընթացքում «Բավարիան» դիտարկել է «Ռեալի» կիսապաշտպան Ֆեդերիկո Վալվերդեին ձեռք բերելու տարբերակը։

Տիագո Ալկանտարայի հեռանալուց հետո մյունխենյան ակումբը ուրուգվայցի կիսապաշտպանին համարել է իր տրանսֆերային գլխավոր նպատակը՝ համարելով նրան կատարյալ տարբերակ իսպանացի կիսապաշտպանին փոխարինելու հարցում։

Սակայն, ո՛չ «արքայական» ակումբը, ո՛չ էլ 22-ամյա ֆուտբոլիստը չեն դիտարկել այդ հավանական տրանսֆերը։ «Սերուցքայինները» «Բավարիային» տեղյակ են պահել, որ Վալվերդեն չի վաճառվում։

# , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023