«Այաքսի» գլխավոր տնօրեն Էդվին վան դեր Սարը հաջողություն է մաղթել պաշտպան Մատեյս դե Լիգտին «Յուվենտուսում»: «Կարմարա-սպիտակավուններից սպիտակա-սևերի մոտ: Ինձ ծանոթ է այդ ճանապարհը: Ամենալավը քեզ մրցաշարում, Մատեյս: «Յուվենտուս»՝ պահպանիր նրան:»,- գրել է վան դեր Սարը Twitter-ում: Իր կարիերայի ընթացքում վան դեր Սարը 1999 թվականին «Այաքսից» տեղափոխվել է «Յուվենտուս» և 2 մրցաշրջան անցկացրել այնտեղ:
Ավելին
«Միլանը» դիտարկում է «Ռեալի» կիսապաշտպան Լուկա Մոդրիչին ձեռք բերելու տարբերակը: Ինչպես հայտնում է Sky Sport Italia-ն, ԱՄՆ-ում շրջագայությունից վերադառնալուց ետո իտալական ակումբը մտադիր է հանդիպում կազմակերպել 33-ամյա խորվաթի հետ: Տրանսֆերի հաջող կայանալու գրավականներից մեկը կարող է հանդիսանալ Մոդրիչի և «Միլանի» ղեկավարներից մեկի՝ Զվոնիմիր Բոբանի լավ հարաբերություները: Վերջինս նաև ֆուտբոլիստի հայրենակիցն է: Նշվում է նաև, որ […]
Ավելին
«Աթլետիկոն» հայտարարել է «Էսպանյոլի» պաշտպան Մարիո Էրմոսոյի տրանսֆերի մասին: 24-ամյա իսպանացին 5 տարով պայմանագիր է կնքել մադրիդյան ակումբի հետ: Տրանսֆերի արժեքի մասին ոչինչ չի հայտարարվում: Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ այն բավականին հեռու է ֆուտբոլիստի պայմանագրում նշված 40 մլն եվրո փոխհատուցման գումարի չափից: Հայտնի է նաև, որ Էրմոսոյի աշխատավարձը «Աթլետիկոյում» կարող է կազմել տարեկան […]
Ավելին
ԱՄՆ-ում ընթանում է Internatinal Champions Cup-ը: Ընկերական մրցաշարի շրջանակում մրցել են «Արսենալը» և «Բավարիան». լոնդոնյան թիմը հաղթել է 2:1 հաշվով: Հայաստանի հավաքականի ավագ Հենրիխ Մխիթարյանը իր թիմի մեկնարկային կազմում է եղել՝ փոխարինվելով 64-րդ րոպեին: «Արսենալը» հուլիսի 20-ին մրցելու է «Ֆիորենտինայի» հետ, իսկ հուլիսի 24-ին՝ «Ռեալի»:
Ավելին
«Յուվենտուսը» հայտարարել է «Այաքսի» պաշտպան Մատեյս դե Լիգտին ձեռք բերելու մասին: 19-ամյա պաշտպանի տրանսֆերի արժեքը կազմել է 75 միլիոն եվրո. գումարը կվճարվի 5 տարվա ընթացքում: «Այաքսը» ևս 10,5 միլիոն եվրո կարող է ստանալ հավելավճարի տեսքով: Դե Լիգտի պայմանագիրը «Յուվենտուսի» հետ նախատեսված է մինչև 2024 թվականի հունիսի 30-ը: ? LIGTS ? | Matthijs de Ligt officially […]
Ավելին
Չեմպիոնների լիգայի որակավորման 1-ին փուլի պատասխան խաղում «Արարատ-Արմենիան» հյուրընկալվել էր շվեդական ԱԻԿ-ին: Հիշեցնենք, որ առաջին խաղն ավարտվել էր մեր չեմպիոնի հաղթանակով 2:1: Պատասխան մրցավեճում տանտերերը հաղթել են 3:1 հաշվով: «Արարատ-Արմենիայի» միակ գոլը խփել է Անտոն Կոբյալկոն: Այսպիսով, Վարդան Մինասյանի գլխավորած թիմը դուրս է մնում Չեմպիոնների լիգայից և պայքարը կշարունակի Եվրոպա լիգայի որակավորման 2-րդ փուլում:
Ավելին
Մ19 Եվրո-2019-ի 2-րդ տուրում Հայաստանի Մ19 հավաքականը հյուրընկալել էր Իտալիայի տարիքակից ընտրանուն: Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» ստադիոնում կայացած խաղում իտալացիները 4 անպատասխան գնդակ են խփել: Գոլերը գրանցվել են 29-րդ, 32-րդ, 56-րդ և 69-րդ րոպեներին: Վերջին տուրի շրջանակում մեր մինչև 19 տարեկանների հավաքականը մրցելու է Պորտուգալիայի հետ:
Ավելին
«Տոտենհեմի» պաշտպան Կիրան Տրիպյեն իր կարիերան կշարունակի «Աթլետիկոյում»: Ինչպես հայտնում է  Sky Sports-ը, ակումբները համաձայնեցրել են 28-ամյա պաշտպանի տրանսֆերը 24 մլն եվրոյով: Մադրիդյան ակումբը փորձել է գործարքին միացնել կիսապաշտպան Անխել Կորեային, սակայն «շնաձկների» ղեկավարությունը մերժել է այդ տարբերակը: Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Տրիպյեն մեկնել է Մադրիդ, որպեսզի բուժզննություն անցնի գործարքն իրականացնելու համար:
Ավելին
«ՊՍԺ»-ի հարձակվող Նեյմարը հաստատակամ է այս ամռանը հեռանալ ակումբից: 27-ամյա բրազիլացու համար նախընտրելի տարբերակ է մնում «Բարսելոնա» տեղափոխվելը, բայց նա հասկանում է, որ ներկա պահին այդ տրանսֆերն իրականացնելը շատ դժվար է: Ինչպես հայտնում է Mundo Deportivo-ն, այդ պատճառով Նեյմարը իր կարիերան շարունակելու այլ տարբերակներ է դիտարկում, այդ թվում են՝ «Ռեալը», «Յուվենտուսը» և «Բավարիան»: Ինչպես նաև, […]
Ավելին
«Բավարիայի» հարձակվող Ռոբերտ Լևանդովսկին կոչ է արել ակումբին այս ամռանը ուժեղացնել թիմի կազմը: «Այնքան էլ լավ չէ, որ մեր թիմում այդքան քիչ են պրոֆեսիոնալ ֆուտբոլիստները: Ես պետք է արդար լինեմ, և բոլորը դա հասկանում են: Այո, մենք դեռ շատ ժամանակ ունենք: Սակայն ոչ միայն ես, այլ նաև թիմի մյուս ֆուտբոլիստներն են սպասում, որ մենք կունենանք […]
Ավելին
1 1,786 1,787 1,788 1,789 1,790 1,896

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023