Իտալական Ա սերիայի 26-րդ տուրի կենտրոնական խաղերից մեկը կայացավ Թուրինի «Ալյանց» մարզադաշտում, որտեղ «Յուվենտուսը» մրցեց «Լացիոյի» դեմ։ Խաղը մեկնարկեց հռոմեական ակումբի առավելությամբ և վերահսկողությամբ, որի ֆուտբոլիստներն արդեն 9-րդ րոպեին կարող էին բացել հանդիպման հաշիվը։ «Արծիվները» նպաստավոր դիրքում տուգանային հարվածի իրավունք էին վաստակել, սակայն Սերգեյ Միլինկովիչ-Սավիչի հարվածը մի փոքր շեղությամբ լքեց դաշտի դիմային գիծը։ 14-րդ րոպեին […]
Ավելին
Գերմանական Բունդեսլիգայի 24-րդ տուրի շրջանակում կայացավ հերթական Der Klassiker -ը․ «Բավարիան» Մյունխենում ընդունեց Դորտմունդի «Բորուսիային»։ Հանդիպումը բավական անսպասելի մեկնարկ ունեցավ, քանի որ արդեն 9-րդ րոպեին «Բորուսիան» հաղթում էր 2։0 հաշվով, իսկ դուբլի հեղինակ դարձավ Էրլինգ Հալանդը։ Նորվեգացի հարձակվողը, Բունդեսլիգայի ընթացիկ մրցաշրջանի շրջանակում անցկացրած 19 խաղից հետո, խփել է նույնքան գնդակ և լավագույն ռմբարկուների պայքարում բարձրացավ […]
Ավելին
Ինչպես տեղեկացնում է Football Italia-ն, «Ֆիորենտինան» մրցաշրջանի ավարտից հետո պատրաստվում է փոխել գլխավոր մարզչին։ Հաղորդվում է, որ «մանուշակների» սեփականատեր Ռիկո Կոմիսոն այդ պաշտոնում տեսնում է «Նապոլիի» ներկայիս գլխավոր մարզիչ Ջենարո Գատուզոյին, ում ներկայացուցիչների հետ արդեն կապ է հաստատվել։։ 43-ամյա մարզիչը մրցաշրջանի ավարտից հետո, ամենայն հավանականությամբ, կլքի նեոպոլիտանական ակումբը, քանի որ ավելի վաղ հայտնի էր դարձել, […]
Ավելին
Իսպանական Լա լիգայի 26-րդ տուրի շրջանակում «Սևիլիան» արտագնա խաղում ուժերը չափեց առաջնության հետնապահներից «Էլչեի» դեմ։ Առաջին խաղակեսում խաղադաշտում բավական հավասար պայքար ծավալվեց։ Խուլիեն Լոպետեգիի սաներն ունեին շոշափելի տարածքային առավելություն (69%), սակայն այն չէին կարողանում վերածել գոլի։ Կողմերը փոխանակվեցին երկուական հարվածներով, որոնք դիպուկ չէին։ Թիմերն ընդմիջման գնացին նույն հաշվով, որով և սկսել էին խաղը։ Երկրորդ կեսում […]
Ավելին
Գերմանական Բունդեսլիգայի 24-րդ տուրի շրջանակում կկայանա հերթական Der Klassiker-ը․ «Բավարիան» Մյունխենի «Ալյանց Արենա» մարզադաշտում կընդունի «Բորուսիա Դորտմունդին»։ Հանդիպման մեկնարկը նախատեսված է Երևանի ժամանակով 21։30, որի ուղիղ հեռարձակման կարող եք հետևել այստեղ։ Թիմերը հանդիպումը կսկսեն հետևյալ մեկնարկային կազմերով․
Ավելին
Գերմանական Բունդեսլիգայի 24-րդ տուրի շրջանակում «Լայպցիգը» արտագնա խաղում մրցեց «Ֆրայբուրգի» դեն։ Առաջին խաղակեսն անցավ հյուրերի շոշափելի առավելությամբ, որոնք 41-րդ րոպեին Քրիստոֆեր Նկունկուի գոլի շնորհիվ առաջ անցան հաշվի մեջ։ Կողմերն ընդմիջման գնացին Յուլիան Նագելսմանի տղաների առավելությամբ։ Երկրորդ խաղակեսում նույնպես կարելի է ասել՝ խաղադաշտում ֆուտբոլ էր խաղում միայն մեկ ակումբ։ Նախ՝ հանդիպման 64-րդ րոպեին հյուրերի նորվեգացի հարձակվող […]
Ավելին
Ինչպես տեղեկացնում է Defensa Central-ը, «Ռեալի» գլխավոր մարզիչ Զինեդին Զիդանը հետաքրքրված չէ Գարեթ Բեյլի վերադարձով։ Ներկա պահին ուելսցի ֆուտբոլիստը վարձավճարով հանդես է գալիս «Տոտենհեմում»։ Լոնդոնյան ակումբի կազմում անհաջող մեկնարից հետո Բեյլը վերջերս սկսել է արդյունավետություն ցուցաբերել և պարբերաբար հայտնվում է «շնաձկների» մեկնարկային կազմում։ Հատկանշական է, որ վերջին 5 խաղերում վինգերը դարձել է նույնքան գոլի հեղինակ։ […]
Ավելին
Անգլիական Պրեմիեր լիգայի 27-րդ տուրի շրջանակում «Արսենալը» արտագնա խաղում ուժերը չափեց «Բյորնլիի» դեմ։ Հանդիպումը բավական արագ տեմպով մեկնարկեցին հյուրերը և արդեն 6-րդ րոպեին հաշվի մեջ առաջ անցան։ Վիլիանի փոխանցումից հետո դիպուկությամբ աչքի ընկավ «զինագործների» հարձակվող Պիեր-Էմերիկ Օբամեյանգը՝ դարձնելով հաշիվը 1։0։ Մինչև առաջին խաղակեսի ավարտ Միկել Արտետայի սաները կարող էին էլ ավելի մեծացնել առավելությունը, սակայն Բուկայո […]
Ավելին
VBet Հայաստանի Պրեմիեր լիգայի 17-րդ տուրի շրջանակում «Վանը» Չարենցավանի «Քաղաքային» մարզադաշտում ընդունեց «Ուրարտուին»։ Հանդիպման գրեթե ողջ ընթացքն անցավ տանտերերի առավելությամբ, ինչն էլ ընդգծվեց վերջնական հաշվի տեսքով։ Առաջին խաղակեսի 25-րդ և 28-րդ րոպեներին Վահագն Այվազյանի և Ալեքսանդր Տանյաևի գոլերի շնորհիվ «Վանն» ընդմիջման գնաց՝ ունենալով զգալի առավելություն «Ուրարտուի» նկատմամբ։ Երկրորդ խաղակեսը սկսեց հետախուզական պայքարով և միայն 77-րդ […]
Ավելին
«Մանչեսթեր Սիթիի» գլխավոր մարզիչ Պեպ Գվարդիոլան մեկնաբանել է իր խոսքերն այն մասին, թե «Սիթիի» տպավորիչ հաղթարշավը կապված է մեծ ծախսերի հետ։ 19-րդ անընդմեջ հաղթանակից հետո պատասխանելով հաջողության պատճառների մասին հարցին՝ Գվարդիոլան ասել է․ «Սիթին շատ փող ունի, որպեսզի գնի մի քանի անհավանական ֆուտբոլիստներ»։ Հիշեցնենք, որ այս պահին «քաղաքաբնակներն» անընդմեջ հաղթել են վերջին 21 խաղերում։ «Իրականում […]
Ավելին
Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:
© Interfootball.am 2023