Ֆալկաոն վնասվածքի պատճառով շարքից դուրս է մնացել տևական ժամանակով

Ֆալկաոն վնասվածքի պատճառով շարքից դուրս է մնացել տևական ժամանակով

09/11/2021 - 17:36

Ինչպես տեղեկացնում է «Ռայո Վալեկանոյի» պաշտոնական կայքը, ակումբի հարձկավող Ռադամել Ֆալկաոն մկանային վնասվածքի պատճառով բաց կթողնի 3-4 շաբաթ։

Կոլումբացի հարձակվողը վնասվածքը ստացել է իսպանական Լա լիգայի 13-րդ տուրի «Ռեալ Մադրիդի» դեմ կայացած խաղում (1:2

Հատկանշական է, որ այդ խաղում Ֆալկաոն փոխարինման է դուրս եկել 69-րդ րոպեին, 76-րդ րոպեին դարձել է գոլի հեղինակ, իսկ 81-րդ րոպեին վնասվածքի պատճառով փոխարինվել է։

Նշենք, որ 35-ամյա հարձակվողը Լա լիգայի շրջանակում անցկացրել է 8 հանդիպում` դառնալով 5 գոլի հեղինակ։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

# , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023