Եվրո-2020-ի խմբային փուլի վերջին` 3-րդ տուրում Խորվաթիայի հավաքականը մրցում է Շոտլանդիայի դեմ։ Հանդիպման 62-րդ րոպեին խորվաթների ձախ եզրով զարգացած գրոհի արդյունքում Մատեո Կովաչիչը մրցակցի տուգանային հրապարակի մատույցներում հարվածային դիրք դուրս բերեց Լուկա Մոդրիչին, ով, առանց մտածելու, ոտնաթաթի դրսի հատվածով հարվածեց` դառնալով հիասքանչ գոլի հեղինակ։ Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
Ավելին
Ինչպես տեղեկացնում է «Ինտերի» պաշտոնական կայքը, ակումբը պայմանագիր է կնքել «Միլանի» կիսապաշտպան Հական Չալհանօղլուի հետ։ Աղբյուրի փոխանցմամբ` կողմերի միջև կնքվել է 3 տարվա պայմանագիր, իսկ 27-ամյա ֆուտբոլիստը «ներաձուրիների» շարքերը համալրելու է անճար, քանի որ ս/թ հունիսի 30-ին դառնալու է ազատ գործակալ։ Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ թուրք ֆուտբոլիստի տարեկան աշխատավարձը նոր թիմի կազմում լինելու […]
Ավելին
Եվրո-2020-ի խմբային փուլի վերջին` 3-րդ տուրում Անգլիայի հավաքականը D խմբի շրջանակում Լոնդոնի «Ուեմբլի» մարզադաշտում կմրցի Չեխիայի ընտրանու դեմ։ Հանդիպման մեկնարկը նախատեսված է Երևանի ժամանակով 23:00-ին, որի ուղիղ հեռարձակմանը կարող եք հետևել «Արմենիա» հեռուստաընկերության եթերով, իսկ առցանց տարբերակով` այստեղ։ Մրցող կողմերը հանդիպումն կսկսեն հետևյալ մեկնարկային կազմերով.
Ավելին
«Ռեալ Մադրիդի» արդեն նախկին կենտրոնական պաշտպան Սերխիո Ռամոսի ապագան շարունակում է անորոշ մնալ։ Ինչպես տեղեկացնում է AS-ը, 35-ամյա ֆուտբոլիստն այժմ առաջարկներ ունի ՊՍԺ-ից, «Մանչեսեր Յունայթեդից» և «Մանչեսթեր Սիթիից»։ Աղբյուրի փոխանցմամբ` մանկունյական ակումբներից Ռամոսն իր նախապատվությունը տալիս է «Մանչեսթեր Յունայթեդին», սակայն, դրան զուգահեռ իսպանացի ֆուտբոլիստը կցանկանար տեղափոխվել ՊՍԺ, այլ ոչ թե Պրեմիեր լիգան ներկայացնող որևէ ակումբ։ […]
Ավելին
ՊՍԺ-ն չի դադարում քայլեր ձեռնարկել, որպեսզի ձեռք բերի «Ինտերի» աջ լատերալ Աշրաֆ Հակիմիին։ Փարիզյան ակումբն արդեն տևական ժամանակ է մարոկկացի ֆուտբոլիստի տրանսֆերի հարցում բանակցություններ է վարում «ներաձուրիների» հետ։ ՊՍԺ-ն սկզբում 22-ամյա ֆուտբոլիստի դիմաց առաջարկել է 60 մլն եվրո, որը, սակայն, մերժվել է։ Ինչպես տեղեկացնում է իտալացի լրագրող Ջանլուկա Դի Մարցիոյի կայքը, «Պարի Սեն-Ժերմենը» բարելավել է […]
Ավելին
Եվրո-2020-ի խմբային փուլի 3-րդ տուրում Ռուսաստանի հավաքականը 1:4 հաշվով պարվեց Դանիայի հավաքականին ու լքեց պայքարը։ Ռուսաստանի հավաքականը մրցաշարն ավարտեց գնդակների խփած ու վաց թողած 2:7 հարաբերակցությամբ, ինչը հավաքականի պատմության երկրորդ վատագույն ցուցանիշն է։ Պարզվում է, Ռուսաստանի հավաքականը Եվրոպայի առաջնությունների շրջանակում վերջին անգամ 7 կամ ավելի գոլ բաց թողել է Եվրո-1996-ին։ Այդ ժամանակ ռուսները Գերմանիայի, Չեխիայի […]
Ավելին
Եվրո-2020-ի խմբային փուլի վերջին` 3-րդ տուրում Դանիայի հավաքականը 4:1 հաշվով ջախջախեց Ռուսաստանի հավաքականին և, խփած ու բաց թողած գոլերի ավելի լավ հարաբերակցության շնորհիվ, նվաճեց 1/8 եզրափակչի ուղեգիր։ Պարզվում է` Դանիայի հավաքականն այդ հաղթանակի շնորհիվ նաև անհավանական նվաճման է հասել Եվրոպայի առաջնությունների շրջանակում։ Ինչպես տեղեկացնում է OptaJoe-ն, Դանիայի հավաքականը Եվրոպայի առաջնությունների շրջամակում միակն է, որը, պարտվելով […]
Ավելին
Հունիսի 21-ին Եվրո-2020-ի շրջանակում կայացան ևս 4 հանդիպումներ, որոնց արդյունքներվ 1/8 եզրափակչի ուղեգիր նվաճեցին նաև Դանիայի ու Ավստրիայի հավաքականները` միանալով Իտալիայի, Ուելսի, Բելգիայի ընտրանիներին։ Այդ հանդիպումների արդյունքներով ձևավորվեցին նաև 1/8 եզրափակչի առաջին զույգերը. հունիսի 26-ին կկայանան Իտալիա – Ավստրիա և Ուելս-Դանիա հանդիպումները։ Ինչպես տեղեկացնում է ՈՒԵՖԱ-ի պաշտոնական կայքը, ևս 4 հավաքականներ, անկախ վերջին տուրում գրանցած […]
Ավելին
Եվրո-2020-ի խմբային փուլի վերջին` 3-րդ տուրում Ռուսաստանի հավաքականը 1:4 հաշվով պարտվեց Դանիայի ընտրանուն և B խմբի շրջանակում զբաղեցրեց 4-րդ հորիզոնականն ու լքեց պայքարը։ Խաղից հետո տեղի ունեցած մամուլի ասուլիսի ընթացքում Ռուսաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Ստանիսլավ Չերչեսովը կիսվել է իր տպավորություններով. «Կար տեսական ծրագիր, որը մենք պահել ենք։ Ամեն դեպքում, վերադիտել է պետք այս խաղը, որը, […]
Ավելին
Եվրո-2020-ի խմբային փուլի վերջին` 3-րդ տուրում Դանիայի հավաքականը 4:1 հաշվով ջախջախեց Ռուսաստանի ընտրանուն։ Այդ հաղթանակի շնորհիվ Կասպեր Հյուլմանի թիմը B խմբի շրջանակում զբաղեցրեց 2-րդ հորիզոնականը և պայքարը կշարունակի մրցաշարի 1/8 եզրափակչի շրջանակում։ Դանիացիները 1/8 եզրափակչում հունիսի 26-ին Ամստերդամի «Յոհան Կրոյֆ Արենա» մարզադաշտում կմրցեն Ուելսի ընտրանու դեմ։ Հանդիպման մեկնարկը Երևանի ժամանակով նախատեսված է 20:00-ին։ Հ․Գ․ միացե՛ք […]
Ավելին
Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:
© Interfootball.am 2023