Ինչպես տեղեկացնում է «Բարսելոնայի» պաշտոնական կայքը, ակումբի նոր գլխավոր մարզիչ է նշանակվել Խավին։ Կողմերի միջև պայամանագիրը կնքվել է մինչև 2024 թ. հունիսի 30-ը։ 41-ամյա մասնագետը Բարսելոնա կմեկնի նոյեմբերի 8-ին և կստորագրի պայմանագիրը։ Նշենք, որ Խավին 2019 թ. հուլիսից մինչ օրս մարզում էր Քաթարը ներկայացնող «Ալ Սադը», որի ղեկին նվաճել է 7 տիտղոս։ Հիշեցնենք, որ Խավին, […]
Ավելին
Իսպանական Լա լիգայի 13-րդ տուրի մեկնարկային խաղում «Կադիսը» հյուրընկալվելիս մրցեց «Ատլետիկ Բիլբաոյի» դեմ։ Չնայած հանդիպման մեծ մասում բասկյան ակումբն ուներ տարածքային ու խաղային առավելություն, սակայն հյուրերը հաղթեցին 1:0 հաշվով։ Ալվարո Սերվերայի սաներին հաղթանակ պարգևեց 6-րդ րոպեին Սալվի Սանչեսի խփած միակ գնդակը։ Այսպիսով, «Կադիսն» ընդհատեց անհաջող հանդիպումների շարքը. անդալուսական ակումբը Լա լիգայի շրջանակում հաղթանակ չէր տոնել […]
Ավելին
Քաթարը ներկայացնող «Ալ Սադի» գլխավոր մարզիչ Խավին հրաժեշտ է տվել ակումբի ղեկավարությանն ու ֆուտբոլիստներին։ Դոհան ներկայացնող ակումբի մամուլի ծառայությունը լուսանկարներ է հրապարակել հրաժեշտի երեկոյից։ Հավելենք, 41-ամյա մասնագետը շուտով կդառնա «Բարսելոնայի» գլխավոր մարզիչ։ Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
Ավելին
Ինչպես տեղեկացնում է RTP-ն, ՊՍԺ-ի հրաձակվող Լեո Մեսսին յոթերորդ անգամ կստանա «Ոսկե գնդակը»։ Աղբյուրի փոխանցմամբ` արգենտինացի ֆուտբոլիստին արդեն տեղեկացրել են, որ քվեարկության արդյունքում հենց ինքն է ստանալու մրցանակը։ Հաղորդվում է, որ 34-ամյա ֆուտբոլիստը, որպես մրցանակի դափնեկիր, France Football-ին արդեն տվել է ավանդական հարցազրույցը։ Հիշեցնենք, որ Լեո Մեսսին ամենահեղինակավոր անհատական մրցանակը ստացել է 2009, 2010, 2011, […]
Ավելին
«Բարսելոնան» մտադիր է առաջիկա ձմեռային տրանսֆերային պատուհանի ժամանակ ամրապնդել կազմը։ Խոսքը հատկապես հարձակման գծի մասին է։ Ինչպես տեղեկացնում է El Chiringuito-ն, կատալոնական ակումբը հետաքրքրված է «Մանչեսթեր Սիթիի» վինգեր Ռահիմ Սթերլինգի ու «Մանչեսթեր Յունայթեդի» կենտրոնական հարձակվող Էդինսոն Կավանիի ծառայություններով։ Աղբյուրի փոխանցմամբ` «բլաուգրանասի» տնօրեն Մատեու Ալեմանին արդեն երկու անգամ եղել է Մանչեսթերում և մանկունյական ակումբների հետ քննարկել […]
Ավելին
«Ռեալ Մադրիդի» ու Իսպանիայի հավաքականի նախկին գլխավոր մարզիչ Վիսենտե Դել Բոսկեն խոսել է Խավիի` «Բարսելոնան» գլխավորելու մասին. «Խավին կատարյալ տարբերակ է, որպեսզի միավորի «Բարսայի» անցյալը, ներկան ու ապագան։ Նա հիանալի մարզիչ է և ամբողջությամբ պատրաստ մարզելու «Բարսելոնան»»,- նշել է 70-ամյա մասնագետը, ում խոսքերը մեջբերում է Onda Cero-ն։ Հիշեցնենք` նոյեմբերի 5-ին հայտնի դարձավ, որ «Ալ Սադը» […]
Ավելին
Ճիշտ է` 2021 թ. ամռանը Լա լիգայից հեռացան Լեո Մեսսին և Սերխիո Ռամոսը, սակայն այդ փաստը չի խանգարում իսպանական Պրեմիերան դարձնել ավելի գրավիչ ու դիտարժան։ Այնպես է ստացվել, որ Լա լիգայի 2021/22 մրցաշրջանը շատ անկանխատեսելի ու անհվանական լարված և մրցունակ է։ Դրան են նպաստում նաև ակումբների` մրցաշարային աղյուսակում խիտ դասավորվածությունը։ Լա լիգայի հանդիպումների 1/3-ն արդեն […]
Ավելին
Ինչպես տեղեկացնում է Քաթարը ներկայացնող «Ալ Սադի» մամուլի ծառայությունը, Խավիի ապագայի հարցում ակումբը վերջնական համաձայնության է հասել «Բարսելոնայի» հետ։ Աղբյուրի փոխանցմամբ` համաձայնությունը տեղի է ունեցել այն բանից հետո, երբ «Բարսելոնան» վճարել է Խավիի պայմանագրում առկա հրաժարագինը։ Ըստ որոշ աղբյուրների` Խավիլ հրաժարագինը կազմում էր մոտ 5 մլն եվրո։ Այսպիսով, 41-ամյա մասնագետը շուտով կգլխավորի կատալոնական ակումբը։ Հ․Գ․ […]
Ավելին
Էդի Հաուն շուտով կդառնա «Նյուքասլի» նոր գլխավոր մարզիչը։ Ինչպես տեղեկացնում է իտալացի ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն, «կաչաղակները» մինչև 2024 թ. հունիսի 30-ը պայմանագիր են համաձայնեցրել 43-ամյա մասնագետի հետ։ Աղբյուրի փոխանցմամբ` «Նյուքասլը» հետաքրքրված է եղել նաև Անտոնիո Կոնտեի ու Ունայի Էմերիի ծառայություններով, սակայն վերջիններս մերժել են ակումբի ղեկավարությանը։ Հաղորդվում է, որ «Նյուքասլը» բավական հաջող բանակցություններ է վարել […]
Ավելին
Նոյեմբերի 4-ին կայացան Եվրոպա լիգայի խմբային փուլի 4-րդ տուրի հանդիպումները, որոնց արդյունքներով արդեն հայտնի են փլեյ-օֆֆ փուլի երկու մասնակիցների անուններ։ Այսպես, «Լիոնը» A խմբի շրջանակում սեփական հարկի տակ 3:0 հաշվով ջախջախեց «Սպարտա Պրահային»։ Ֆրանսիական ակումբի կազմից դուբլի հեղինակ դարձավ Իսլամ Սլիմանին, մեկ անգամ էլ աչքի ընկավ Կարլ Տոկո Էկամբին։ Այս հաղթանակից հետո «Լիոնը» վաստակեց 12 […]
Ավելին
1 1,066 1,067 1,068 1,069 1,070 2,045

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023