Պաշտոնական. Ֆրայբուրգի պաշտպանը կարիերան կշարունակի Բորուսիա Դորտմունդի կազմում

Պաշտոնական. Ֆրայբուրգի պաշտպանը կարիերան կշարունակի Բորուսիա Դորտմունդի կազմում

02/05/2022 - 20:47

Ինչպես տեղեկացնում է «Բորուսիա Դորտմունդի» պաշտոնական կայքը, ակումբը գնել է «Ֆրայբուրգի» կենտրոնական պաշտպան Նիկո Շլոտերբեկին։

Կողմերի միջև պայմանագիրը կնքվել է մինչև 2027 թ. հունիսի 30-ը, որն ուժի մեջ կմտնի 2022 թ. հուլիսի 1-ից։

Դորտմունդյան ակումբը 22-ամյա ֆուտբոլիստի տրանսֆերի դիմաց վճարել է 20 մլն եվրո։

Նշենք, որ Շլոտերբեկը «Ֆրայբուրգի» սան է, որի կազմում անցկացրել է 53 հանդիպում` դառնալով 4 գոլի և 2 գոլային փոխանցման հեղինակ։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

# , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2022