«Ինտերի» հարձակվող Ռոմելու Լուկակուն գոլի հեղինակ է դարձել Ա սերիայի 1-ին տուրի «Լեչչեի» դեմ հանդպիման ժամանակ (4:0): Սա ֆուտբոլիստի դեբյուտային հանդիպումն էր միլանցիների կազմում: Բելգիացի հարձակվողը աչքի է ընկել հանդիպման 60-րդ րոպեին տուգանայինի խաղարկումից հետո: Ինչպես հայտնում է Squawka-ն, Լուկակուն արդեն 4-րդ ակումբում է կարողացել դեբյուտային խաղում դառնալ գոլի հեղինակ: Մինչ այս բելգիացի հարձակվողը կարողացել […]
Ավելին
Ինչպես հայտնում է France Football-ը, «Յուվենտուսի» ղեկավարությունը հետաքրքրված է «ՊՍԺ»-ի պաշտպան Սթենլի Նսոկիով: Թուրինցիներն արդեն մի քանի ամիս քննարկում են 20-ամյա ֆուտբոլիտի հնարավոր տրանսֆերի հարցը նրա ներկայացուցիչների հետ: «Յուվենտուսը» մտադիր է պաշտպանի համար առաջարկ անել մինչև տրանսֆերային պատուհանի փակվելը: Փարիզյան ակումբի հետ Նսոկիի գործող պայմանագիրը նախատեսված է մինչև 2021 թվականը: Լիգա 1-ի անցած մրցաշրջանում 20-ամյա […]
Ավելին
«Միլանի» հարձակվող Անդրե Սիլվան կարող է վերադառնալ Իսպանիա: Ինչպես հայտնում է Diario Sport-ը, պորտուգալացու ծառայություններով հետաքրքրվում է «Էսպանյոլը»: Կողմերը մոտ են գործարքի իրականացմանը: Իսպանական ակումբը ցանկանում է գնման իրավունքով մեկ մրցաշրջանով վարձակալել 23-ամյա հարձակվողին: «Միլանում» Սիլվայի հետ հույսեր չեն կապում:
Ավելին
«Յուվենտուսը» լրջորեն հետաքրքրվում է «Բարսելոնայի» կիսապաշտպան Իվան Ռակիտիչով: Ինչպես հայտնում է Tuttosport-ը, «ծեր սինյորան», չնայած առաջին առաջարկի մերժմանը, փորձում է համոզել կատալոնացիներին փոխանակել խորվաթ կիսապաշտպանին Էմրե Ջանի հետ: Գերմանացին ցանկանում է հեռանալ «Յուվենտուսից», քանի որ հասկանում է, որ այս մրցաշրջանում չի ունենա բավական խաղային պրակտիկա: Ջանի ծառայություններով հետաքրքրված են նաև «Բավարիան» և «ՊՍԺ»-ն:
Ավելին
«Տոտենհեմը» մտադիր է հունվարին ձեռք բերել «Յուվենտուսի» կիսապաշտպան Պաուլո Դիբալային: Calciomercato-ն Corriere dello Sport-ի հղումով հայտնում է, որ ամռանը լոնդոնցիները մոտ էին արգենտինացուն ձեռք բերելուն, սակայն չհասցրեցին իրականացնել գործրքը մինչև Անգլիայում տրանսֆերային պատուհանի փակվելը: Հունվարին լոնդոնյան ակումբը պատրաստ է կրկին բանակցությունների մեջ մտնել «ծեր սինյորայի» հետ: Ա սերիայի անցած մրցաշրջանում անցկացրած 30 հանդիպումներում Դիբալան խփել […]
Ավելին
Ա սերիայի առաջին տուրում «Ֆիորենտինան» հյուրընկալել էր «Նապոլիին»: Հանդիպումն ավարտվել է նեապոլցիների հաղթանակով՝ 3:4: Հանդիպման 78-րդ րոպեին դաշտի տերերի կազմում փոխարինման է դուրս եկել կիսապաշտպան Ֆրանկ Ռիբերին: Սա 36-ամյա ֆրանսիացու առաջին հանդիպումն էր իտալական ակումբի կազմում: Հիշեցնենք, որ Ռիբերին այս շաբաթ «մանուշակների» հետ 2 տարով պայմանագիր էր կնքել, տարեկան 4 մլն եվրո աշխատավարձով:
Ավելին
«Նապոլին» և «Մանչեսթեր Յունայթեդը» մտադիր են ձեռք բերել «Տոտենհեմի» նախքին հարձակվող Ֆերնանդո Լյորենտեին, ով գտնվում է ազատ գործակալի կարգավիճակում: Ինչպես հայտնում է As-ը, նեապոլցիները իսպանացուն պատրաստ ե առաջարկել 2 տարով պայմանագիր: Վերջինիս ձեռք բերել ցանկանում է իտալական ակումբի գլխավոր մարզիչ Կարլո Անչելոտին: Անցած մրցաշրջանում անցկացրած 19 հանդիպումներում 34-ամյա իսպանացին խփել է 1 գոլ և կատարել […]
Ավելին
«Բարսելոնան» մտադիր չէ կիսապաշտպան Արթուրո Վիդալին վարձակալական հիմունքներով բաց թողնել «Ինտեր»: Ինչպես հայտնում է ESPN-ը, կատալոնացիները դեմ չեն վաճառել չիլիացի ֆուտբոլիստն, եթե լավ առաջարկ ստանան: Վիդալին ձեռք բերել ցանկանում է անձամբ «Ինտերի» գլխավոր մարզիչ Անտոնիո Կոնտեն:
Ավելին
«ՊՍՎ»-ի կիսապաշտպան Իրվինգ Լոսանոն տեղափոխվեց «Նապոլի»: Իտալական ակումբը հաստատել է մեքսիկացու տրանսֆերը: 24-ամյա կիսապաշտպանի պայմանագիրը նախատեսված է 5 տարով: Լոսանոյի տրանսֆերը կարժենա 38 մլն եվրո: «ՊՍՎ»-ն իր հերթին այդ գումարից 20% կվճարի ֆուտբոլիստի նախքին ակումբին՝ «Պաչուկային»:
Ավելին
«Մոնակոյի» ղեկավարությունը լրջորեն հետաքրքրված է «Միլանի» կիսապաշտպան Ֆրանկ Կեսսիի ծառայություններով: Ինչպես հայտնում է RMC Sport-ը, ակումբներն արդեն բանակցում են ֆուտբոլիստի տրանսֆերի համար: Միլանցիները ցանկանում են ֆուտբոլիստի համար ստանալ առնվազն 20 մլն եվրո: Ա սերիայի անցած մրացաշրջանում անցկացրած 34 հանդիպումներում Կեսսին խփել է 8 գոլ և կատարել 2 գոլային փոխանցում:
Ավելին
Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:
© Interfootball.am 2023